fbpx

Կյանքի 20 դաս, որ լավ կլինի հասկանալ որքան հնարավոր է շուտ

Կյանքի 20 դաս, որ լավ կլինի հասկանալ որքան հնարավոր է շուտ։

1. Ոչ բոլորին, ում կհանդիպես կյանքում՝ դու դուր կգաս, բայց դա չի նշանակում որ բոլորին դուր չես գա։

2. Ընտանիքը՝ միշտ չէ, որ հարազատ արյունն է։ Կան մարդիկ, ում հանդիպում ես և զգում ես նրանց ինչպես քո տունը։ Պահիր նրանց սրտին մոտ։

3. Երբեմն մարդը, ում դու ցանկանում ես՝ նույն բանը չի զգա քո հանդեպ։ Եվ շատ հաճախ դա ոչ մի կապ չունի քեզ հետ։ Թույլ մի տուր ոչ ոքի ասել քեզ, թե ինչ արժես։

4. Հարաբերություն գտնելու լավագույն տարբերակը՝ սովորել լինել միայնակ։

5. Կյանքում ոչ ոքի չափազանց սրտին մոտ մի ընդունիր, որովհետև երբեք չես իմանա, թե երբ այդ մարդը կհեռանա։

6. Լսիր քո մտերիմներին, երբ նրանք ասում են այն, ինչ դու չէիր ցանկանա լսել։ Սովորաբար նրանք դա ասում են լավագույն մղումներով։

7. Միշտ կլինի մեկը, ով ավելի լավն է քեզանից, այնպես որ իզուր ժամանակ մի ծախսիր և մի համեմատվիր ուրիշների հետ։

8. Մի մոռացիր նայել նրանց, ովքեր ավելի քիչ ունեն, քան դու։ Եվ եղիր շնորհակալ:

9. Հեքիաթային կյանք չի լինում։ Ինչպես նաև չեն լինում իդեալական մարդիկ։ Ձգտեք ապրել արկածներով լի՝ ոչ ձանձրալի կյանքով։

10. Դու երբեք երջանիկ չես լինի, եթե կառչած ես բաներից, որոնք միայն տխրեցնում են քեզ։

11. Եթե քեզ մոտ վատ օր է, ուղղակի հիշիր, որ դու կարող ես լացել։ Եթե քեզ հարկավոր է լացել բարձին՝ արա դա։ Բայց հետո չմոռանաս վերկենալ, հավաքվել և շարժվել առաջ։

12. Ինչ էլ որ զգաս, դու միշտ պատասխանատու ես այն բանի համար, թե ինչպես ես քեզ դրսևորում։ Եվ դու պետք է քեզ դրսևորես լավագույն կերպով։ Շատ մարդիկ ուղղակի չարժեն ոչ քո ժամանակին և ոչ էլ էներգիային։

13.  Հիշիր, որ պետք է պաշտպանես ինքդ քեզ, որովհետև քո փոխարեն դա ոչ մեկ չի անի։ Եթե ինչ-որ մեկը վատաբանում է քեզ, պաշտպանիր ինքդ քեզ և ստիպիր այդ մարդուն լռել։ Հիշիր, որ դու չպետք է բղավես կամ վիճես, որպեսզի ապացուցես քո ճշմարտացիությունը։

14. Որքան շատ ես խոստովանում սեփական սխալներն ու թերությունները, այնքան ավելի շատ են մարդիկ սկսում քեզ հարգել։

15. Մենք անընդհատ մոլորվում ենք սեփական մտքերում, այնպես որ երբեմն թող հեռախոսդ, ականջակալներդ և գաջեթները տանը։ Ուշադրություն դարձրու թե որքան բան ես բաց թողնում այս աշխարհում։

16. Չկա այնպիսի մարդ, ով ամեն օր երջանիկ արթնանա։ Կլինեն օրեր, երբ դու ուղղակի գոյություն կպահպանես։ Դու պետք է սովորես գնահատել ժամանակը, երբ դու հանգիստ ես և գոհ ամեն ինչից, այլ ոչ թե ուշադրությունդ կենտրոնացնես միայն վատ պահերի վրա։

17. Սովորիր երջանիկ լինել ինքդ քեզ հետ, որովհետև դրանք ամենաերկար հարաբերություններն են, որ դու ունես։

18. Այն, թե ինչ է մտածում մեկ այլ մարդ քո մասին՝ քո գործը չէ։

19. Որքան շատ ես փորձում տպավորել ինչ-որ մեկին, այնքան ավելի քիչ նրան դուր կգաս։ Այնպես որ իզուր ժամանակ մի ծախսիր։ Եղիր այնպիսին, ինչպիսին կաս, և ճիշտ մարդիկ կգան քո կյանք և կգնահատեն քեզ։

20. Փոփոխությունները միշտ հնարավոր են՝ ցանկացած ժամանակ, և ցանկացած պահին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 2.5 из 5 )
MediaMag
Կյանքի 20 դաս, որ լավ կլինի հասկանալ որքան հնարավոր է շուտ
ՈւԵՖԱ չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ: Ռեալ Մադրիդ – Տոտենհեմ (վիդեո գոլերը)