Բարև, ես Հայկ Մուրադյանն եմ 14 տարեկան: Այս բանաստեղծությունը գրել եմ 13 տարեկանում:
Ինչպես միակ մոմը այնտեղ՝ այնտեղ հզոր եկեղեցում,
Այնպես էլ ես, ես միայնակ, այս կեղծավոր սուտ աշխարհում,
Ապրում եմ ես, ապրում եմ տես՝ ես միայնակ ինչպես բարդին,
Որ նայում է ողջ աշխարհին…
Լռում եմ ես, անվերջ շրջում,
Մենակությունս եմ վայելում,
Փնտրում եմ ես լավ մարդկություն,
Ափսո՛ս… Զուր եմ փնտրում ես աշխարհում,
Աներևույթ մի մարդկություն,
Որ առկա է զուտ երկնքում…
Ինչու՞ մարդկանց հոծ բազմություն,
Որ ապրում է մոլորակում,
Չի պահպանում մեզ ի վերուստ տրված մի շնորհ,
Որ կոչվում է մարդ-մարդկություն…
[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]