Հայաստանի միակ մշակութային հեռուստաընկերություն-ը իր նոր ձմեռային եթերաշրջանը արդեն կարելի է ասել սկսել է նոր հաղորդումներով, ֆիլմերով և իհարկե նոր համագործակցություններով: Այս մասին տեղեկանում ենք մշակութային ալիքի հիմնադիր նախագահ Արթուր Հակոբյան-ից, ով հանդիսանում է նաև որոշ հաղորդումների հեղինակ:
Արթուրն իր խոսքում նշեց՝ մեջբերում ենք.
Մենք այս դադարի ընթացքում սկսել ենք համագործակցել կամ թարմացնել մեր համագործացկությունների բոլոր փաթեթները:
Միայն կասեմ, որ այս պահին մենք սկսել ենք համագործակցել աշխարհահռչակ Պիքզար ընկերության հետ։ Մենք կարողացանք նրանց հետ համագործակցության ուղիներ գտնել և դրա արդյունքը հեռուստադիտողը կտեսնի մուլտֆիլմերի, ֆիլմերի տեսքով: Նաև՝ Դիսնեյի և Պիքզար-ի արտադրած նոր ֆիլմերը Հայաստանում առաջինը կլինեն մեր եթերում: մնացած փակագծերը չեմ բացի…
ԱՍԱՑ Արթուրը:
Հրապարակման ներկայացրեց՝
Հերմինե Իսրայելյան
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]