fbpx

Մայր Թերեզայի 20 պատվիրանները

Մայր Թերեզային անվանում են աշխարհի ամենաազդեցիկ կին, իսկ նրա կյանքը՝ XX-րդ դարի մեծագույն իրադարձություն:

Այս փոքրիկ, փխրուն միանձնուհու կյանքը իրոք ապշեցնող է, իսկ նրա անձը բացառիկ է ամբողջ մարդկության տեսանկյունից:

Mediamag-ը հավաքել է Մայր Թերեզայի մի քանի ցիտատներ, որոնք դիպչել են միլիոնավոր մարդկանց սրտերին.

Ի՞նչ կարող եք անել Դուք, ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար: Ուղղակի գնացեք տուն և սիրեք Ձեր ընտանիքը:

Մեզ պետք չեն զենքեր և ռումբեր: Չարը հաղթհարելու համար, մեզ պետք է սեր և կարեկցանք: Սիրո բոլոր գործերը՝ դրանք գործեր են հանուն աշխարհի:

Հեշտ է սիրել հեռավորներին, բայց այդքան էլ հեշտ չէ սիրել մերձավորին:

Երբ դու դատում ես մարդկանց, քո մոտ այլևս ժամանակ չի մնում նրանց սիրելու համար:

Ընտանիք կազմելու համար՝ բավական է սիրել: Իսկ այն պահպանելու համար, պետք է սովորել համբերել և ներել:

Թող բոլոր նրանք, ովքեր գալիս են քեզ մոտ՝ գնան, դառնալով ավելի երջանիկ և ավելի լավը:

Հպարտը միշտ նեղացած է: Խոնարհը երբեք չի բարկանում, որովհետև ոչինչ նրան չի վիրավորում: Հպարտը փնտրում է յուրահատուկ սեր իր հանդեպ: Խոնարհը՝ ինքն է սիրում, փոխարենը ոչինչ չպահանջելով:

Սիրիր և թող սերը քեզ համար լինի այնքան բնական, որքան շնչառությունն է: Ոչինչ մի պահանջիր: Ոչնչի մի սպասիր: Եթե ինչ-որ բան է գալիս քեզ, եղիր շնորհակալ: Եթե ոչինչ չի գալիս, նշանակում է, որ պետք չէ որ այն գա:

Ամենակարևոր դեղը՝ դա քնքուշ սերն է և հոգատարությունը:

Բոլորովին պարտադիր չէ մեծագույն գործեր գործել: Կարելի է գործել փոքր գործեր, բայց մեծագույն սիրով:

Հիասթափվելով մեկ մարդու մեջ, մի պատժիր մյուսին: Բոլոր մարդիկ տարբեր են, մի կորցրու քո վստահելու, հավատալու և սիրելու ունակությունը:

Խրախուսման և ողջույնի խոսքերը կարող են լինել կարճ, սակայն դրանք ունեն անվերջ արձագանք:

Ինչ անում եք, անում եք սիրով, կամ էլ ընդհանրապես չեք անում:

Ժպտացեք մեկմեկու, ժպտացեք Ձեր կնոջը, ամուսնուն, երեխաներին՝ կարևոր չէ ում եք ժպտում: Դա կօգնի Ձեզ սովորել սիրել մարդկանց:

Որքան շատ սեր, բարություն, իմաստություն, գեղեցկություն բացահայտեք ձեր մեջ, այնքան շատ կնկատեք դրանք ձեզ շրջապատող աշխարհում:

Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի մենք հաղթահարելով դրանք՝ ավելի ամրանանք, այլ ոչ թե հուսահատվենք:

Տարածեք սերը ամենուրեք, որտեղ էլ որ գտնվեք: Եվ ամենաառաջինը սեր տարածեք սեփական ընտանիքում:

Սերը՝ միրգ է, որը հասնում է միշտ՝ անկախ ժամանակից, և որին կհասնի յուրաքանչյուր ձեռք:

Ես երբեք չեմ միանում պատերազմի դեմ շարժումներին: Զանգահարեք ինձ, երբ կհայտնվի շարժում հանուն խաղաղության:

Մեծագույն չքավորությունը՝ դա սրտի չքավորությունն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.2 из 5 )
MediaMag
Մայր Թերեզայի 20 պատվիրանները
Կենդանակերպի 4 նշան, որոնց համար տղամարդիկ խենթանում են