fbpx

10 տագնապալի նշան, որ միայնությունը քայքայում է Ձեր կյանքը

Միայնությունը պարզապես շրջապատում մարդկանց բացակայությունը չէ։ Մարդը կարող է լինել հարաբերությունների մեջ, աշխատել մեծ թիմում, պարբերաբար մասնակցել հավաքույթների, սակայն, միևնույն է, իրեն խորապես մեկուսացված զգալ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ժամանակակից հոգեբուժությունը միայնությունը դիտարկում է որպես սոցիալական մեկուսացվածության զգացում, որն ազդում է ոչ միայն տրամադրության, այլև ընդհանուր առողջության վրա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ քրոնիկական միայնությունը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, տկարամտության (դեմենցիայի) և վաղաժամ մահվան վտանգը։ Ըստ վտանգավորության աստիճանի՝ այն համեմատելի է ծխելու կամ ճարպակալման հետ։ 2023 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միայնությունը ճանաչել է հանրային առողջության համար համաշխարհային սպառնալիք։

Վտանգն այն է, որ միայնությունը հազվադեպ է արտահայտվում «ես մենակ եմ» խոսքերով։ Այն դրսևորվում է ախտանիշներով, որոնք հեշտությամբ կարելի է վերագրել հոգնածությանը կամ բնավորությանը։ Այդ պատճառով կարևոր է ճանաչել այն հիմնական նշանները, որոնք հուշում են, որ խոսքը հենց խորը մեկուսացման մասին է։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

10 տագնապալի նշան, որ միայնությունը քայքայում է Ձեր կյանքը

  1. Ներքին դատարկության զգացում։ Մարդը կարող է գտնվել ծանոթների շրջապատում, մասնակցել զրույցների, սակայն իրեն զգալ կարծես «ապակու հետևում»՝ կապ չունենալով տեղի ունեցողի հետ։
  2. Շփումից հաճույք չստանալը։ Հանդիպումներն ու զրույցները դադարում են ուրախություն բերել և վերածվում են ծանր պարտականության։
  3. Մտերիմ մարդու բացակայություն, ում կարելի է վստահել ուրախությունն ու տագնապները։ Եթե Ձեր կյանքում չի առաջանում «պետք է զանգել ու կիսվել» միտքը, դա հուզական կապերի խզման ակնհայտ նշան է։
  4. Կենդանի շփումը տեխնոլոգիաներով փոխարինելը։ Սոցիալական ցանցերն ու նամակագրությունները դառնում են իրական շփման փոխարինիչ։ Դրանք տալիս են դոֆամինի կարճատև ալիք, որից հետո թողնում են դատարկության էլ ավելի խորը զգացում։
  5. Քնի խանգարումներ։ Անքնություն, գիշերային հաճախակի արթնացումներ և տագնապի զգացում։ Միայնակ մարդու ուղեղը մնում է գերզգոն վիճակում, կարծես չի վստահում շրջապատող աշխարհին։
  6. Մարմնական դրսևորումներ։ Քրոնիկական հոգնածություն, դիմադրողականության անկում, գլխացավեր և մկանային ցավեր՝ առանց որևէ հստակ պատճառի։
  7. Տագնապայնության և ընկճախտի (դեպրեսիայի) աճ։ Միայնությունը կտրուկ մեծացնում է հոգեկան խանգարումների զարգացման վտանգը։ Մարդն սկսում է ապագան ընկալել որպես անհույս, իսկ իրեն՝ անպետք։
  8. Շրջապատի նկատմամբ խեղաթյուրված ընկալում։ Նույնիսկ չեզոք վերաբերմունքը կարող է բացասական թվալ։ Ուժեղանում է այն համոզմունքը, թե մարդիկ մերժում կամ դատապարտում են։
  9. Ինքնաքայքայիչ վարքագիծ։ Ալկոհոլը, շատակերությունը կամ վտանգավոր քայլերը դառնում են ներքին դատարկությունը խլացնելու միջոց, սակայն իրականում միայն խորացնում են այն։
  10. Ինքնասպանության մասին մտքեր։ Սա ամենավտանգավոր ազդանշանն է։ Հետազոտությունները ցույց են տալիս ուղիղ կապ սոցիալական լիակատար մեկուսացվածության զգացումի և ինքնասպանության վտանգի աճի միջև։

Կարդացեք նաև՝ Միայնությունը կարող է վերցնել Ձեր կյանքը շատ ավելի արագ, քան գիրացումը: Եվ ահա թե ինչու

Կարևոր է հասկանալ՝ միայնությունը թուլություն կամ «բնավորության գիծ» չէ։ Դա վտանգի գործոն է, որն ազդում է ուղեղի, հորմոնների և սրտի աշխատանքի վրա։ Այն անտեսել նշանակում է թերագնահատել 21-րդ դարի լրջագույն սպառնալիքներից մեկը։

Ինչպե՞ս հաղթահարել միայնությունը

Նույնիսկ կարճատև զանգերն ու պարբերական հանդիպումները նվազեցնում են մեկուսացվածության զգացումը։ Հետաքրքրությունների խմբերին մասնակցությունը, սպորտը, նախասիրությունները, կամավորական աշխատանքը ստեղծում են նոր կապեր և պատկանելության զգացում տալիս։

Հոգեթերապիան, հատկապես ճանաչողական-վարքաբանական և միջանձնային տեսակները, ապացուցել են իրենց արդյունավետությունը՝ փոխելով այն դիրքորոշումները, որոնք խթանում են մեկուսացումը։ Կարևոր է նաև ժամանակավորապես հրաժարվել թվային տեխնոլոգիաներից (թվային դետոքս)՝ սահմանափակելով անիմաստ թերթումը սոցցանցերում և շփումը տեղափոխելով իրական կյանք։

Միայնությունը պարզապես վատ տրամադրություն չէ։ Դա մի վիճակ է, որն ուղղակիորեն կապված է ֆիզիկական և հոգեկան առողջության հետ։ Որքան շուտ սովորենք ճանաչել դրա նշանները, այնքան մեծ կլինի մեկուսացման շղթան կոտրելու և աշխարհի հետ կապի զգացումը վերականգնելու հավանականությունը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
10 տագնապալի նշան, որ միայնությունը քայքայում է Ձեր կյանքը
4 գիրք ինտելեկտը զարգացնելու համար