fbpx

Մի օր դու շնորհակալություն կհայտնես ԱՍՏԾՈՒՆ, որ նա չուղարկեց այն, ինչ խնդրեցիր

«Ձայն կա, որը բառեր չի օգտագործում. Լսի՛ր»։ -Ռումի

Դու զգում ես, որ կարծես հոգիդ կրակի մեջ է: Քեզ թվում է, որ կյանքում երբեք ոչինչ այսքան չես ցանկացել։ Իրականում դու այնքան ես ցանկանում դա, որ պատրաստ ես բացարձակապես ամեն ինչի։ Բայց Աստված կարծես այլ ծրագրեր ունի քեզ համար:

Քո ցանկությունները չեն կատարվում, և քո աղոթքները մնում են չլսված: Դու զայրացած ես Նրա վրա։ Չարացած ես Աստծո և ամբողջ աշխարհի վրա: Ախր ինչո՞ւ չես կարողանում ստանալ այն, ինչ ուզում ես, մի՞թե շատ բան ես խնդրում:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ժամանակի ընթացքում քո մեջ սկսում են աճել կասկածները։ Կարծես նորից փոքր երեխա ես դարձել, և կողքիդ գտնվող բոլորը, բացի քեզնից, ստանում են իրենց ուզած խաղալիքները: Իսկ դու միշտ հետ ես մնում: Դու պլան «Բ» ես: Հենց դու ես անընդհատ ենթարկվում յուրահատուկ փորձության։ Եվ հենց քեզ Աստված ընտրեց իր փորձությունների համար:

Ես գիտեմ կոկորդիդ գոյացության, սրտիդ ցավի և արցունքների մասին, որոնք դու չես կարող կանգնեցնել, բայց հավատա ինձ, սա միայն քո ներկա վիճակն է, բայց ոչ մի դեպքում քո ճակատագիրը:

Հիշիր, այն ամենը, ինչ տեղի է ունենում և տեղի չի ունենում քո կյանքում, ունի պատճառ: Բայց դա հասկանալու համար պարզապես պետք է համբերատար լինել։

Մտածիր ահա թե ինչի մասին… Տերը երբևէ քեզ վրա անտանելի բեռ դրե՞լ է։ Քանի որ դու դեռ այստեղ ես, ես ենթադրում եմ, որ պատասխանը ոչ է: Աստված երբեք մարդկանց չի ուղարկում այն, ինչ նրանց հնարավորություններից վեր է: Այո՛, քո կյանքում եղել են դժվարին ժամանակաշրջաններ և հեղեղներ։ Մեկը մյուսի հետևից վատ բաներ են թափվել քեզ վրա, երբեմն նույնիսկ միաժամանակ։

Դու հաճախ կորցրել ես հույսը, բայց հիմա նայիր ինքդ քեզ: Դու ուժեղ ես, զարմանալի և դեռ կանգնած ես ոտքերիդ վրա: Դու հաղթահարել ես բոլոր փոթորիկները, որոնց միջով անցել է նավդ: Բայց ավելի կարևոր է, որ դու դուրս ես եկել դրանցից ավելի ուժեղ, քան երբևէ:

Այժմ դու գիտես, որ նախքան ավելի լավը դառնալը, կյանքը սարսափելի է դառնում: Ի վերջո, երջանկությունը սպասում է բոլորիս, բայց նախ՝ կյանքը պետք է մեզ ավելի ուժեղ դարձնի։

Ամեն անձրևից հետո արև է դուրս գալիս։ Եթե ​​անձրևը չլիներ, մենք չէինք կարողանա տեսնել ծիածանը: Հետևաբար, երախտապարտ եղիր քո կյանքի ճանապարհի բոլոր խորդուբորդերի համար: Դրանք քեզ նախապատրաստում են ճակատագրիդ՝ դարձնելով այն անձնավորությունը, որը դու պետք է լինես:

Հասկանո՞ւմ ես, դու չես ստանում այն, ինչ ուզում էիր, ինչի համար աղոթեցիի և ինչի համար խնդրեցիր, որոշակի պատճառով: Իսկ ի՞նչ, եթե չկատարված ցանկությունն ի վերջո լինի լավագույն բանը, որ կարող է պատահել քեզ հետ:

Կարդացեք նաև՝ ԱՍՏՎԱԾ դժվարություններ է ուղարկում, որպեսզի ձեզ դարձնի այնպիսին, ինչպիսին դուք պետք է լինեք

Իսկ եթե Տերը, մերժելով աղոթքներդ, դրանով փրկում է քեզ թունավոր մարդու հետ հանդիպելուց: Իսկ եթե Տերը, չուղարկելով քեզ երազանքի աշխատանք, դրանով փրկում է քեզ աննշան կյանքից: Իսկ ի՞նչ, եթե քեզ մերժող մարդիկ նույնպես Աստծո ձեռքի գործն են, որպեսզի քեզ հետ պահեն այն տառապանքներից, որոնք նրանք կարող են քեզ պատճառել: Իսկ ի՞նչ, եթե Տերը, ստիպելով քեզ սպասել, դրանով սովորեցնում է համբերատար լինել և ցույց տալ, որ մոլորակի վրա ամեն ինչ իր ժամանակն ունի:

Ահա թե ինչում է բանը. ինձ դուր է գալիս հավատալ, որ եթե ինձ չի տրվում այն, ինչի համար ես աղոթել եմ, ապա Աստված ավելի մեծ ծրագրեր ունի ինձ համար: Եթե ​​ես չեմ ստանում այն, ինչ խնդրեցի, ապա առջևում ինձ ավելի լավ և ավելի մեծ բան է սպասում: Եթե ​​դու ունես նույն մոտեցումը, ապա շուտով քո կյանքը կլցվի դրականով և հաջողություններով։

Այնպես որ, մի հուսահատվիր: Երբ Աստված քեզ ուղարկում է բաներ, որոնք, իր կարծիքով, ավելի լավ են, քան այն, ինչի համար դու աղոթել ես, ամեն ինչ անմիջապես իմաստ է ձեռք բերում: Քո սպասումները կվճարվեն: Եվ մի օր դու շնորհակալություն կհայտնես Նրան այն բանի համար, որ նա չանսաց խնդրանքներիդ, այլ տվեց այն, ինչ քեզ իսկապես անհրաժեշտ էր:

Մի օր կհասկանաս, թե ինչու է այդ դուռը փակվել, և կասես «շնորհակալություն»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 4.56 из 5 )
MediaMag
Մի օր դու շնորհակալություն կհայտնես ԱՍՏԾՈՒՆ, որ նա չուղարկեց այն, ինչ խնդրեցիր
Կարամելային ֆրապե։ Համեղ փրկություն ամառային շոգից