fbpx

ԱՍՏՎԱԾ դժվարություններ է ուղարկում, որպեսզի ձեզ դարձնի այնպիսին, ինչպիսին դուք պետք է լինեք

Դժվարությունները ձեզ սովորեցրել են՝ ինչպես սիրել և ինչպես չսիրել։ Նրանք ձեզ սովորեցրել են՝ ում վստահել, ում ոչ։

Մի բան հաստատ է՝ կյանքում անընդհատ կհանդիպեք անախորժությունների ու կհաղթահարեք դրանք, քանի որ դժվարություններն անխուսափելի են։ Բայց այն, ինչից կարելի է խուսափել, տառապանքն է: Այն, թե ինչպես եք դուք ընկալում իրավիճակը, ինչպես եք վարվում դրա հետ և ինչպես եք առաջ տանում ձեր կյանքը, այս ամենը ընտրության խնդիր է:

Իհարկե, շատ դժվար է դրական մտածել, եթե խրված ես քաոսի հորձանուտում։ Պարզ է, թե որքան ցավոտ է դա և ինչպես է այդ ամենը կոտրում մարդուն։ Բայց խնդրում ենք, վարժեցրեք ձեր միտքը յուրաքանչյուր դժվար իրավիճակում մի քիչ լավատեսություն գտնելու համար: Պահպանեք այն, քանի դեռ ճանապարհ չեք բացել դեպի լույսը:

Մեկ տարի կամ մեկ ամիս կամ մեկ շաբաթ անց, այն բանից հետո, երբ ձեզ մոտ խնդիրներ առաջացան, դուք կշրջվեք և երախտապարտ կլինեք այն բաների համար, որոնք դասավորվել են այնպես, ինչպես դասավորվել են: Հիշեք, որ բոլոր դժվարությունները, որոնց միջով անցել եք, ձեզ անթիվ դասեր են տվել:

  • Դժվարությունները ձեզ սովորեցրել են՝ ինչպես սիրել և ինչպես չսիրել։
  • Դժվարությունները սովորեցրել են ձեզ, թե ում կարող եք վստահել, ում ոչ:
  • Դժվարությունները ձեզ ցույց են տվել, թե որտեղ պետք է առաջ շարժվել, և որտեղ ոչ մի դեպքում չպետք է շրջվել։
  • Դժվարությունները ձեզ քաջություն են տվել փոխելու ձեր թույլ «ոչ»-ը վստահ մերժման:
  • Դժվարությունները ցույց են տվել ձեզ սիրելու կարևորությունը, նախքան որևէ մեկից սեր ցանկանալը:

Կյանքի յուրաքանչյուր իրավիճակ ոչ միայն խրախուսում է ձեզ աճել, այլ նաև հենց ինքը՝ ձեր զարգացումը այս բոլոր իրավիճակների արդյունքն է: Ձեր վերելքներն ու վայրէջքները երբեք չեն ավարտվում. ցիկլը շարունակվելու է նորից ու նորից, քանի որ միայն Աստված գիտի, թե ինչ ներուժ ունեք: Նա ինքը կառաջնորդի ձեզ այնքան ժամանակ, մինչև դուք դա գիտակցեք:

Կարդացեք նաև՝ 13 զորեղ միտք Լուիզա Հեյի կողմից, որոնց օգնությամբ կկարողանաք հաղթահարել դժվարություններն ու կարգավորել Ձեր կյանքը

  • Նա կառաջնորդի ձեզ այնքան ժամանակ, մինչև չդադարեք մտածել, թե ինչու է որոշ դռներով այդքան դժվար ներս մտնել:
  • Նա կառաջնորդի այնքան ժամանակ, մինչև դուք սկսեք հավատալ նրա բարձր մտահղացմանը:
  • Նա կուղեկցի այնքան ժամանակ, մինչև չսովորես ամենադժվար պահերին տեսնել իրերի լուսավոր կողմը։
  • Նա կառաջնորդի այնքան ժամանակ, մինչև չգտնեք ձեր մեջ ուժի և քաջության աղբյուրը:
  • Նա կառաջնորդի այնքան ժամանակ, մինչև չսկսեք հավատալ ձեր մարմնի յուրաքանչյուր մասին:
  • Նա կառաջնորդի ձեզ այնքան ժամանակ, մինչև կդառնաք մարտիկ:
  • Նա կառաջնորդի այնքան ժամանակ, մինչև մի օր դուք սովորեք հույս ներշնչել նույն անհույս մարդուն, ինչպիսին նախկինում էիք:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 14 assessment, среднее 4.21 из 5 )
MediaMag
ԱՍՏՎԱԾ դժվարություններ է ուղարկում, որպեսզի ձեզ դարձնի այնպիսին, ինչպիսին դուք պետք է լինեք
Ի՞նչն է ամեն մի կենդանակերպի նշանին դարձնում բացարձակ երջանիկ