Ծանոթացեք փոքրիկ Մեյսի տերիերի հետ, որը ծնվելուց հետո կշռում էր ընդամենը 45 գրամ:
Տիրուհին ցանկանում է դիմել Գինեսի ռեկորդների գրքին, որպեսզի իր շանը ճանաչեն աշխարհի ամենափոքրիկը, սակայն դա հնարավոր կլինի անել, երբ լրանա Մեյսիի 1 տարեկանը:
Քոթոթը ծնվել է 3 ամիս առաջ և մոտ 16 անգամ թեթև է իր ցեղակիցներից: Տիրուհին չէր կարծում, որ շունը կապրի:
Սակայն նա ապրեց: Ճիշտ է, սկզբի 6 շաբաթը տիրուհին ստիպված էր անընդհատ «փախչել» աշխատանքից, որպեսզի կերակրի քոթոթին ներարկչից գրեթե ամեն կես ժամը մեկ:
Այժմ Մեյսիի չափսերն են 7սմ հասակ, 12սմ երկարություն, իսկ կշռում է նա՝ 150 գրամ:
Եթե հաջորդ 9 ամիսների ընթացքում շունիկը չսկսի արագ աճել, նա ունի բոլոր հնարավորությունները մտնել Գինեսի ռեկորդների Գիրք, որպես աշխարհի ամենափոքրիկ շուն: Դրա համար նա պետք է դառնա 1 տարեկան: