fbpx

Եթե ամուսնու համար պարբերաբար անեք այս բաները՝ նա Ձեզ կսիրի իր կյանքից էլ առավել

Սեր գտնելը դեպի երջանկություն տանող առաջին քայլն է: Շատ ավելի դժվար է երկար տարիներ պահպանել այդ հարաբերությունները: Բոլոր մարդիկ առանձնահատուկ են և յուրաքանչյուրին իր մոտեցումն է հարկավոր: Բայց հոգեբանները պնդում են, որ գոյություն ունեն մի քանի բաներ, որով հնարավոր է փրկել ամուսնությունը:

Եվ այսպես, եթե դուք անեք այս բաները՝ Ձեր ամուսինը ամբողջ կյանքում Ձեզ իր ձեռքերի վրա կպահի:

1. Ոչ մի դեպքում մի խոսիր նրա մեջքի ետևում: Եթե Ձեր մեջ տարաձայնություններ են առաջացել, ավելի ճիշտ է դա միասին քննարկել: Երբեք խորհուրդ մի հարցրու մայրիկից, կամ առավել ևս՝ ընկերուհուց:

2. Պաշտպանիր նրան, եթե նույնիսկ նա տվյալ դեպքում Ձեր կողքին չէ:

3. Մի փնովիր նրան: Ավելի լավ է կենտրոնացիր այն բաների վրա, թե ինչեր է նա արել հանուն Ձեր հարաբերությունների, այլ ոչ թե նրա վրա՝ թե ինչ չի արել:

4. Հաճախ շնորհակալություն հայտնիր նրան: Թող նա զգա, որ դու գնահատում ես նրա արարքները:

5. Աջակցիր նրան նախաձեռնություններում: Դու միակ մարդն ես, ում աջակցության կարիքը նա ունի:

6. Համբուրիր նրան և մի դադարիր դա անել ոչ 5, ոչ 10 և ոչ էլ 15 տարուց:

7. Պահպանիր տան հարմարավետությունը: Տղամարդկանց դուր է գալիս վերադառնալ տուն, որտեղ միշտ տիրում է հարմարավետություն և հանգիստ: Նրանց հարկավոր է մի վայր, որտեղ կկարողանան թուլանալ: Այլապես նրանք կսկսեն այդ հարմարավետությունը փնտրել մեկ ուրիշ տեղ:

8. Սիրիր նրա ծնողներին՝ տղամարդկանց համար դա կարևոր է և նրանք դա գնահատում են:

9. Մի վիճիր նրա հետ այլ մարդկանց ներկայությամբ: Պետք չէ մարդկանց մոտ ցուցադրել, որ որոշ հարցրում դուք համամիտ չեք միմյանց հետ: Ավելի լավ է դրա մասին նրան ասա տանը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 29 assessment, среднее 4.03 из 5 )
MediaMag
Եթե ամուսնու համար պարբերաբար անեք այս բաները՝ նա Ձեզ կսիրի իր կյանքից էլ առավել
Գիտակցությունը մաքրելու և հանգստանալու 5 միջոց