Կներեսՙ որ քեզ սիրել եմ
Ու քեզ տեսնելուց լուռ հեռացել եմ,
Կներես, որ քո ձայնն անգամ
Ինձ ստիպել է, որ ես սեր զգամ:
Ես քեզ սիրել եմ…
Կներես, որ այդքան շատ էր,
Ես քեզ կարոտել եմ…
Կներես, որ այդքան մեծ էր:
Կներես…..որ քեզ տեսնելուց
Վազել եմ առաջ, որ ջերմ համբուրեմ.
Բայց հանկարծ կանգնել…
Արցունքս մաքրել,
Ու լուռ շրջվելով… ես` հեռացել եմ:
Ու քո կարոտից,
Սրտիս մեծ ցավից,
Հոգուս տանջանքից,
Ես տառապել եմ…
Կներես….
Կներես.որ քեզ արհամարհել եմ,
Ու իմ բառերով վիրավորել եմ..բայց նրանք ցավով եմ ես արտաբերել
Երևի… հպարտությունս է ներսից ստիպել…
Կներես….. Խնդրում եմ կներես…
[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]