fbpx

Մատթևոսի էֆեկտը. Ինչո՞ւ են հարուստներն ավելի հարստանում, իսկ աղքատները՝ աղքատանում

«Մատթևոսի էֆեկտն» իր անունը ստացել է «Տաղանդների առակից», որը հիշատակվում է Մատթևոսի Ավետարանում...

«Մատթևոսի էֆեկտը» իր անունը ստացել է «Տաղանդների առակից», որը հիշատակվում է Մատթևոսի Ավետարանում։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Առակը պատմում է մի տիրոջ մասին, ով իր ծառաներին բաժանում է տարբեր քանակությամբ տաղանդներ (այդպես էր կոչվում հաշվելի դրամական միավորը, այլ կերպ ասած՝ «փող», հին աշխարհի որոշ երկրներում) «յուրաքանչյուրին իր ուժերին համապատասխան»։

Առաջինին հինգ տաղանդ տվեց, երկրորդին՝ երկու, իսկ երրորդին՝ մեկ։ Եվ խնդրեց, որ իր բացակայության ժամանակ, դրանք հնարավորինս ճիշտ օգտագործեն։

Երբ տերը վերադարձավ՝ ծառաներից հաշիվ պահանջեց։

Հինգ տաղանդ ստացողը դրանք ներդրել էր գործի մեջ և ձեռք բերել ևս հինգ տաղանդ։ Նա, ով ստացել էր երկու տաղանդ, ձեռք էր բերել ևս երկու տաղանդ։ Մեկ տաղանդ ստացողը, պարզ ասած, սխալվել էր։ Տիրոջ դաժանությունից վախեցած և հետևյալ բառերով. «Տեր, ես քեզ գիտեմ, գիտեմ որ դաժան մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես ցանել և հավաքում այնտեղ, որտեղ չես ցրել», նա հողի մեջ էր թաղել իրեն հատկացված տաղանդը, ինչի համար էլ պատժվեց։

Առակը մեզանից շատերին ծանոթ է և հիշվում է իր տողերով. «Որովհետև ով որ ունի, ավելին կտրվի և առատություն կունենա, իսկ ով չունի, նրա ունեցածն էլ կվերցվի»։

Ժամանակակից մարդու տրամաբանությունից կարծես զուրկ արտահայտություն։

Արտահայտություն, որը կարծես հուշում է այս աշխարհում անարդարության օրինաչափությունը. հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ աղքատանում. ուժեղներն ավելի են ուժեղանում, թույլերը՝ թուլանում։

Պարզվում է, որ այստեղ հոգեբանական մի ֆենոմեն կա, որը կարելի է սովորել օգտագործել։

Մատթևոսի էֆեկտի հոգեբանական ֆենոմենը

«Մատթևոսի էֆեկտ» տերմինը առաջարկվել է ամերիկացի սոցիոլոգ Ռոբերտ Մերթոնի կողմից 20-րդ դարի 70-ականների կեսերին։ Երևույթն առաջին անգամ նկատվել է ակադեմիական միջավայրում։ Ռոբերտ Մերթոնը ընդգծում էր, որ «հայտնի գիտնականներին տրվում է անհամաչափ բարձր պատիվ գիտության մեջ իրենց ավանդի համար, մինչդեռ համեմատաբար քիչ հայտնի գիտնականների արժանիքները հաճախ անհամաչափ են գնահատվում, թեև նրանց ներդրումները հաճախ համեմատելի են»: Այնուհետև սոցիոլոգը էքստրապոլյացիա արեց «Մատթևոսի էֆեկտը»։ Երևույթը գրավել է հետազոտողների ուշադրությունը և հաստատվել այլ համատեքստերում։

2013 թվականին Ջոան Ռոուլինգը՝ Հարի Փոթերի շարքի հեղինակը և Մեծ Բրիտանիայի ամենահայտնի ժամանակակից գրողներից մեկը, Ռոբերտ Գելբրեյթ կեղծանունով հրատարակեց «Կկվի կանչը» դետեկտիվ վեպը։ Գիրքը վաճառքում ձախողվեց. մինչ հեղինակի իրական անունը հայտնի կդառնար, գնվեց ընդամենը մեկուկես հազար օրինակ։ Երբ Ջոան Ռոուլինգի գործակալը Sunday Times-ի խմբագրին հաստատեց, որ Ռոբերտ Գելբրեյթը նրա կեղծանունն է՝ վաճառքը աճեց 4000%: Բոլոր այն դեպքերը, երբ ակտիվանում է անձնական ապրանքանիշի ազդեցությունը՝ «Մատթևոսի էֆեկտի» գործողությունն է։

«Մատթևոսի էֆեկտը», որը ոչ այլ ինչ է, քան լավ մեկնարկային պայմանների և կուտակային էֆեկտի համադրություն, մեր կյանքի ոչ բոլոր կետերում է գործում: Դա նույնն է, ինչ եթե պատկերացնենք, որ բնությունից քեզ գեղեցիկ ոտքեր է տրվել, բայց տգեղ ականջներ, և դու արել ես հնարավոր ամեն բան, որպեսզի ուրիշները տեսնեն քո ականջները, բայց չտեսնեն քո ոտքերը:

Ամենայն հավանականությամբ, մանկուց դուք գիտեք, որ առաջին հերթին պետք է ցույց տալ ձեր առավելությունները։ Բայց եթե արտաքինի համատեքստում մենք սովոր ենք օգտագործել «Մատթևոսի էֆեկտը», ապա կյանքի այլ ասպեկտներում մենք անգիտակցաբար անտեսում ենք այն:

Ինչպե՞ս օգտագործել այն

Հաճախ ուժեղ գծերը ուժեղացնելու փոխարեն, չգիտես ինչու, զարգացնում ենք թույլերը՝ մոռանալով մեր հիմնական կոմպետենցիաների մասին։ Խոսքը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին որակների մասին է։ Եվ եթե հայելու մեջ նայելով անմիջապես կարող ենք նկատել մեր արտաքինի առավելությունները, ապա ունակությունների առումով դա այդքան էլ հեշտ չէ։

Կարդացեք նաև՝ 7 բան, որոնք աղքատություն և դժբախտություն են ձգում դեպի տուն

Վարժություն «Դեկարտի քառակուսի»

Վերցրեք A4 թուղթ և տարածությունը բաժանեք չորս մասի: Լրացրեք յուրաքանչյուր քառակուսին ձեր պատասխաններով.

  1. «++». Կարողանում եմ և սիրում եմ դա անել: «Հանել կեռասի կտերը», «թմբուկ նվագել», «նկարել յուղաներկով»՝ գրեք ձեր բոլոր նախասիրությունների մասին:
  2. «+-». Կարող եմ, բայց չեմ սիրում դա անել: Գրեք այն ամենը, ինչ ձեզ մոտ հրաշալի և հեշտությամբ է ստացվում, բայց դա ձեզ առանձնապես հետաքրքիր չէ անել: Ասենք՝ «կերակուր պատրաստել» կամ «ասմունքել»:
  3. «-+»: Չեմ կարողանում, բայց սիրում եմ դա անել: Գրեք այն ամենը, ինչ իսկապես ցանկանում եք և հաճույք եք ստանում անելուց, բայց կարծում եք, որ այնքան էլ լավ չեք անում… Օրինակ՝ «խոսել հանդիսատեսի առջև»։
  4. «—»: Չեմ կարողանում և չեմ սիրում դա անել: «Ձի հեծնել», «զբաղվել բանջի ջամփինգով», «հավաքել ճամբարային վրան»… Հնարավոր է, որ այս քառակուսին լրացնելը շփոթություն առաջացնի։ Դա սարսափելի չէ. սա հայացք է ձեր կույր մարզերից մեկին:

Այս չորս կետերից ո՞րը կարող է մեզ տալ «Մատթևոսի էֆեկտը»:

Մտածում եք առաջի՞նը:

Ոչ։ ԵՐԿՐՈՐԴԸ։

Երկրորդ առաջադրանքը կատարելով է, որ դուք կթվարկեք ձեր «թաղված» տաղանդները:

Տարօրինակ կերպով, այն կարողությունները, որոնք մեզ տրված են ի ծնե, հազվադեպ են գնահատվում մեր կողմից և հազվադեպ են մեզ մեծ հաճույք պատճառում: Մենք ամենից հաճախ դրանք ընդունում ենք որպես սովորական բան:

Այժմ նորովի նայեք այն ամենին, ինչ կարող եք հեշտությամբ անել:

Թույլ տվեք ինքներդ ձեզ տեսնել Մատթևոսի էֆեկտի ուժը և ձեռք բերեք ձեր ներսում թաքնված ռեսուրսների հասանելիության նոր մակարդակ:

Սեփական ուժեղ կողմերը ուժեղացնելու վարժություններ

Կիրառեք ձեր «թաղված» տաղանդները ձեր կյանքի տարբեր ասպեկտներում ամբողջ ամսվա ընթացքում: Կրկին ու կրկին արեք այն, ինչում լավ եք: Ամրապնդելով ձեր ուժեղ կողմերը՝ դուք կկարողանաք ստեղծել էներգիայի նոր մակարդակ ամբողջ համակարգում, որը կոչվում է «Ես» և անցնել հաջորդ մակարդակ վերև:

Սա չի նշանակում, որ թույլ կողմերն ուժեղացնելու կարիք չկա։ Երբ ուժեղացնում ենք թույլը, համակարգում ինչ-որ նոր հավասարակշռություն ենք ստեղծում։ Բայց եթե մեր խնդիրն է միացնել «Մատթևոսի էֆեկտը» հզոր շարժումը միացնելու համար, ապա որոշ ժամանակ պետք է կենտրոնանալ ուժեղ որակների վրա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2.67 из 5 )
MediaMag
Մատթևոսի էֆեկտը. Ինչո՞ւ են հարուստներն ավելի հարստանում, իսկ աղքատները՝ աղքատանում
Զգացմունքային նկարազարդումներ, որոնք պատկերում են այն, ինչի մասին ընդունված չէ խոսել