fbpx

Իսկական տղամարդուն բնորոշող 3 կարևորագույն հատկանիշ

Ծնվել արական սեռի՝ ամենևին չի նշանակում լինել տղամարդ: Տղամարդ չեն ծնվում՝ տղամարդ դառնում են:

Եվ այսպես Ձեզ ենք ներկայացնում իսկական տղամարդուն բնորոշող 3 հատկանիշ.

1. Տղամարդը հաշվետու է իր արարքների և բառերի համար

Սեփական բառերն ու արարքները ֆիլտրելու համար հարկավոր է ինքնակառավարում, համբերություն և հավասարակշռություն: Ամեն պատասխան պետք է լինի հենց պատասխան՝ գիտակցված և մտածված: Պահի տակ ռեակցիան՝ բնազդաբար է և բնորոշ է տղաներին: Իսկ տղամարդիկ մտածում են ինչ են անում և ինչ խոսում:

2. Տղամարդիկ ունեն կյանքի նպատակ

Նպատակ, ձգտում, երազանք: Ինչ-որ բան, որի համար արժե պայքարել: Եվ դա ամենևին էլ պարտադիր չէ, որ լինի աշխարհ փրկելը: Այդ նպատակներից կարող է լինել, օրինակ, ամբողջ կյանքի սիրո փնտրտուքը, արևի տակ արժանի տեղ ունենալը, ինքնազարգացումը և այլն: Իսկական տղամարդը արարիչ է և կարևոր չէ, թե ինչ է նա արարում՝ իմպերիա՞, թե՞ համեստ տուն իր ընտանիքի համար: Իսկ տղաները ունակ են միայն քանդելու:

3. Իսկական տղամարդը վճռական է

Տղամարդիկ անում են, իսկ տղաները ընդամենը բողոքում: Իսկական տղամարդը եթե ինչ-որ նպատակ է (տես կետ 2) դրել՝ ուրեմն նա վճռական ամեն գնով գնում է դրան: Եվ պետք է հիշել, որ ճանապարհները ոչ միշտ են հարթ և հնարավոր են սայթաքումներ, հնարավոր են պարտություններ: Բայց սայթաքումն ու պարտությունը դա ամոթալի չէ, ամոթալի է վերջնական հուսալքվելն ու հանձնվելը: Իսկական տղամարդը սայթաքելուց հետո նորից ոտքի է կանգնում և շարունակում իր ճանապարհը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իսկական տղամարդուն բնորոշող 3 կարևորագույն հատկանիշ
Ուզո՞ւմ եք ստանալ կանխատեսում: Ուղղակի ընտրեք Ձեզ դուր եկած հրեշտակին