Մարդու օրգանիզմը կառուցված է բացարձակ զարմանալի կերպով։ Միևնույն ժամանակ մեզանում աներևակայելի քանակությամբ գործընթացներ են ընթանում։ Եվ եթե ինչ-որ բան «խափանվում է», ապա մենք անպայման զգում ենք ինչ-որ անսովոր բան։ Սակայն մեզանից շատերը դա թողնում են առանց հսկողության: Բայց ի վերջո, միշտ ավելի լավ է խնդիրը շտկել հենց սկզբից, քան հետո զբաղվել տարբեր բարդություններով: Կոչ ենք անում հոգ տանել ձեր առողջության մասին։ Այսպիսով, եկեք պարզենք, թե ինչ են նշանակում մեր մարմնի որոշ ազդանշաններ:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Չոր մաշկ
Ձեր օրգանիզմը վիտամին E-ի պակաս ունի: Ձեր սննդակարգում ներառեք ընկույզ, յուղոտ ձուկ և բուսական յուղեր՝ ձեր պաշարները լրացնելու համար:
Կոտրվող մազեր և եղունգներ
Այս ախտանշանները վկայում են B խմբի վիտամինների և կալցիումի անբավարարության մասին: Դրանցից շատերը պարունակվում են ցորենահատիկային շիլաների և հացի մեջ:
Լնդերի արյունահոսություն
Օրգանիզմում վիտամին C-ի պակաս կա, այն առկա է սոխի, սխտորի, մրգերի և բանջարեղենի մեջ։ Կարելի է խմել նաև մասուրի թուրմ կամ սոճու ասեղների թուրմ։
Վատ քուն և դյուրագրգռություն
Խոսում է մագնեզիումի և կալիումի պակասի մասին։ Այս միկրոէլեմենտները հայտնաբերված են ծիրանի չրի, ծիրանի, սալորաչրի և ճակնդեղի մեջ:
Գիշերային սպազմերը
Նույնպես խոսում են մագնեզիումի և կալիումի պակասի մասին։
Սագի մաշկ արմունկների վրա
Սա C և A վիտամինների պակասի ակնհայտ ախտանիշ է: Դրանք հանդիպում են բոլոր նարնջագույն բանջարեղենի և մրգերի մեջ՝ գազար, դդում, լոլիկ, ծիրան, ծիրանի չիր:
Աղի ցանկություն
Օրգանիզմում վարակ կա կամ բորբոքային պրոցեսներն են սրվել, առաջին հերթին՝ միզասեռական համակարգում։
Տես նաև՝ Ի՞նչ է տեղի ունենում ձեր մարմնի հետ, երբ քնելուց առաջ «նստած եք» հեռախոսում
Քաղցրի ցանկություն
Միգուցե դուք ունեք նյարդային հյուծվածություն և կարիք ունեք արագ էներգիայի խթանման՝ գլյուկոզայի: Այս դեպքում ավելի լավ է օգտագործել մեղր կամ մուգ շոկոլադ, որպեսզի աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ չառաջանան։
Անալի սննդի կարիք ունեք
Այս ախտանիշը կարող է վկայել գաստրիտի կամ լյարդի խնդիրների մասին: Անալի սնունդը կօգնի թեթևացնել ցավերը և հանգստացնել ստամոքսը։
Սնունդը անալի է թվում
Գուցե դուք դեպրեսիայի մեջ եք:
Սերմեր չրթելու ցանկություն
Ձեր օրգանիզմը հակաօքսիդանտների պակաս ունի:
Թթվի ցանկություն
Օրգանիզմն ինքն է պահանջում այս մթերքները, քանի որ լյարդի կամ լեղապարկի խթանման կարիք ունի: Ձեր սննդակարգում ներառեք կիտրոն և լոռամիրգ։
Դառի ցանկություն
Դուք խնդիրներ ունեք աղեստամոքսային համակարգի հետ. Այստեղ հարմար է մարմնի շատ նուրբ մաքրումը։
Ձգում են ծովամթերքները
Ամենայն հավանականությամբ, խոսքը օրգանիզմում յոդի պակասի մասին է։
Կծու ուտելիք ցանկություն
Կծու սնունդը խթանում է մարսողությունը, սակայն այն պետք է օգտագործել շատ ողջամիտ քանակությամբ և ոչ դատարկ ստամոքսին:
Առողջություն ձեզ և լավ տրամադրություն: