fbpx

Ինչպես արագ հանգստանալ: Գիտականորեն հիմնավորված 3 մեթոդ

Յուրաքանչյուր օր մենք բախվում ենք բազմաթիվ սթրեսային իրավիճակների հետ, որոնք որոշակի կերպով ազդում են մեր հոգեկան առողջության վրա: Սակայն անընդհատ բացասական էմոցիաները ճնշելով՝ վնասում ենք ինքներս մեզ:

 

Իհարկե, կարելի է փորձել խուսափել սթրեսային իրավիճակներից և ամեն ինչ սրտին մոտ չընդունել: Սակայն մեր ժամանակակից աշխարհում դա անելը շատ ավելի դժվար է, քան թվում է առաջին հայացքից:

Երբեմն բարկությունը, թախիծն ու վիրավորվածությունը վրա են հասնում բոլորովին ոչ ճիշտ ժամանակին: Որպեսզի այդպիսի դեպքերում արագ ուշքի գալ, արժե լսել գիտնականների խորհուրդները:

Հանգստանալու 3 փորձված մեթոդ

1. Կապույտ լույս

Հետազոտությունները ցույց են տվել, որ կապույտ լույսը օգնում է մարդկանց արագ վերականգնվել սթրեսերից և նյարդային ցնցումներից հետո: Օրինակ, եթե հարկավոր է հանգստանալ մտերիմ մարդու կամ ղեկավարի հետ վեճից հետո: Կապույտ լուսավորության դեպքում սրտի և ուղեղի ակտիվությունը վերադառնում է նորմայի և մարդն արագ ձերբազատվում է լարվածությունից:

2. Հանգստացնող երաժշտություն

Marconi Union-ի «Weightless» ստեղծագործությունը գրվել է 2011 թվականին: Բրիտանական ձայնային թերապիայի ակադեմիայի գիտնականները նպատակ էին դրել ստեղծել մի երաժշտություն, որն ունակ է առավելագույնս արագ հանգստացնել և նույնիսկ քնեցնել, և դա նրանց հաջողվեց:

Ստեղծագործությունը, որը տևում է 8 րոպեյից մի փոքր ավել, կազմված է տարատեսակ ձայնային էֆեկտներից: Նույնիսկ Time ամսագիրը  «Weightless»-ը ներառել է տարվա 50 ամենանշանակալից գյուտերի ցանկում:

3. Արոմաթերապիա

Որոշ եթերային յուղերի ազդեցությունը սթրեսի մակարդակի վար՝ ոչ մեկ անգամ է ապացուցվել հետազոտողների կողմից: Այսպես, խնկունի, նարդոսի և իլանգ-իլանգի բույրերը նվազեցնում են տագնապայնությունը և գրգռվածությունը, նպաստում սրտի սեղմումների հաճախականության և արյան ճնշման նվազեցմանը:

Ընտրեք բույրը, որը Ձեզ առավել դուրեկան է թվում և սթրեսային իրավիճակներում կաթեցրեք 1-2 կաթիլ յուղ դաստակին: Ընդամենը մեկ, երկու շունչը կօգնեն Ձեզ բավական արագ հանգստանալ:

 

Բացի նշվածներից ապահովեք Ձեզ բավական քանակությամբ քուն, հրաժարվեք վնասակար սովորություններից և ավելի հաճախ գտնվեք մաքուր օդում, հատկապես արևային օրերին: Դա նույնպես կօգնի ամրապնդել հոգեկան առողջությունը և վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 2.25 из 5 )
MediaMag
Ինչպես արագ հանգստանալ: Գիտականորեն հիմնավորված 3 մեթոդ
Հարսանեկան կախարդական պար (տեսանյութ)