5 պարզ միջոց ազատվելու անպետք լարվածությունից և սթրեսներից.
1. Ասեք «ՈՉ» ծանուցումներին
Անջատեք ծանուցումների ռեժիմը, թողեք միայն խիստ անհրաժեշտը (օրինակ՝ հեռախոսային զանգեր): Ամեն մի ձայնային ազդանշան շեղում է Ձեզ և չի թողնում ուղեղին կենտրոնանալ գործի վրա, իսկ դա էլ իր հերթին առաջ է բերում գրգռվածություն և հրահրում է ընդհանուր առմամբ դժգոհության:
Դուք կորցնում եք էներգիա և աղտոտում եք նյարդային համակարգը անպետք և վնասակար ապրումներով: Հատկապես դա վերաբերում է սոցիալական ցանցերին, որտեղ մենք համեմատում ենք մեզ ուրիշների հետ և աղտոտում մեր ինֆորմացիոն դաշտը: Առաջին հերթին ավարտեք բոլոր գործերը, հետո նոր սահմանեք Ձեր համար որոշակի ժամանակ սոցիալական ցանցերից օգտվելու համար:
2. Ցուցակում ընդգծեք կարևոր գործերը
Դուք արդեն նախորոք գիտեք, որ հնարավոր չէ կատարել բոլոր գործերը միանգամից, իսկ նոր խնդիրները անընդհատ ավելանում են: Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Ձեր մտքերը խառն են: Պետք է այնպես կազմակերպել ժամանակը, որպեսզի չանհանգստանալ գոնե նրա համար, թե կհասցնե՞ք ամեն ինչ, թե՞ ոչ:
Փորձեք կրճատել Ձեր գործերի ցուցակը, ընտրեք ամենակարևորները կամ ամենահրատապը և կատարեք դրանք: Որքան հրաշալի է մտածել. «Ես արեցի այն ամենը՝ ինչ նախատեսել էի»:
3. Միաժամանակ մի կատարեք տարբեր գործեր
Պետք է վերադառնալ մեկ գործով զբաղվելու արվեստին: Եթե սկզբում դժվար լինի՝ մի հուսահատվեք, այլ մտածեք այդ ունակության մասին, ինչպես մկանի: Մարզեք այն և ժամանակի ընթացքում կկարողանաք չշեղվել: Դրանում բավական շատ օգուտ կա՝ Դուք կկարողանաք ավարտին հասցնել սկսածը և ձեռք կբերեք յուրաքանչյուր դժվարությանը դիմակայող մարդու մտածելակերպ:
Հիշեք, երբ Դուք շեղվում էիք և չէիք կարողանում ավարտին հասցնել գործերը՝ թե որքան էինք անհանգստանում: Փորձեք սկսել հենց հիմա: Զգացեք հանգստություն և կյանքի կապակցվածությունը:
4. Ժամանակ հատկացրեք շունչ քաշելու համար
Նախկինում ես պլանավորում էի իմ հանդիպումները իրար ետևից, որպեսզի ոչ մի վայրկյան չկորցնեմ: Բայց ես անընդհատ շտապում էի և ուշանում: Այո, բոլոր հանդիպումները խցկել մեկ օրվա մեջ՝ առաջին հայացքից կարող է արդյունավետ թվալ, սակայն դա այդպես չէ, երբ հետո Դուք Ձեզ պետք է կոտրված զգաք:
Ոչինչ այնքան չի ամայացնում հոգին, որքան զգացողությունը, որ ինչ-որ մի բան այն չեք արել կամ չեք հասցրել:
5. Կապ գտեք Ձեր մարմնի հետ
Միջոցներից մեկը՝ դա զգալ սեփական մարմինը ուղեղով: Փորձեք զգալ Ձեր ներքին օրգանները, մատները: Ոչ միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մի օրգան ցավում է, այլ նաև երբ լավ եք զգում: Իսկ հիմա փորձեք մտածել Ձեր օրվա պլանների մասին: Ղեկավարելով սեփական զգացողությունները՝ մենք կարող ենք ժամանակին կանգ առնել և ամեն ինչ դասավորել դարակներով:
© Chloe Brotheridge, 5 Totally Doable Ways To Clear Your Mind
Թարգմանությունը՝ Mediamag.am