fbpx

Տիեզերքի 3 կանոն, որոնց պետք է հետևել առատության էներգիան ստանալու համար

Ամեն օր, ամեն րոպե մենք ինչ-որ բան ենք ձգում մեր կյանք: Բայց շատերը չափազանց նեղ են մեկնաբանում Տիեզերական «Նմանության օրենքը»․ չարին՝ ​​չար, բարուն՝ բարի։ Ամեն ինչ շատ ավելի նուրբ է...

Ամեն օր, ամեն րոպե մենք ինչ-որ բան ենք ձգում մեր կյանք: Միակ տարբերությունն այն է, որ մեկը՝ ժպտում է և օգնում, իսկ մյուսը՝ ապտակում է և ատամներ կռճտացնում։ Կասեք նմանը գրավում է նմանին: Եվ դուք ճիշտ կլինեք, բայց միայն մասամբ։
Բանն այն է, որ շատերը չափազանց նեղ են մեկնաբանում Տիեզերական «Նմանության օրենքը»․ չարին՝ ​​չար, բարուն՝ բարի։ Ամեն ինչ շատ ավելի նուրբ է։ Տիեզերքը մեր գործողությունները չի բաժանում լավի և վատի, քանի որ նրա համար չկա սև ու սպիտակ:

Այն հասկանում է միայն էներգիայի թրթիռների լեզուն: Ըստ այն բանի, թե ինչ էմոցիաներ ենք ապրում այս կամ այն ​​արարքը կատարելիս, ինչպիսի էներգիա ենք հաղորդում այդ պահին, որոշում է՝ ում օգնել, ում հայելայնորեն «պարգևատրել» և ումից հրաժարվել։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Կանոն առաջին՝ կիսվիր էներգիայով

Դժգոհություն, բողոք, անազնվություն, ագահություն… Սրանք մեզ լցնում են բացասական թրթիռներով, որոնք Տիեզերքի կողմից ընթերցվում են որպես բողոք, մեր էներգիան չկիսելու ցանկություն։

Բայց Տիեզերքն առաջին հերթին հավասարակշռություն է։ Եթե ​​չենք ուզում կիսվել, արդարացվա՞ծ է արդյոք ստանալու մեր ցանկությունը։ Երազում եք, որ ցանկություններն իրականանան մատների մեկ շարժումո՞վ, ցանկանում եք բախտավորությո՞ւն, հաջողությո՞ւն՝ ուրեմն ագահ մի եղեք, սովորեք տալ: Ինչքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում: Հավատացեք ինձ, այն աշխատում է:

Պարզապես պետք է ճիշտ տալ: Կարծում եմ, կարիք չկա բացատրելու, որ ձևական օգնությունը երբեք չի վերադառնա երկնքից մանանայով, իսկ կեղծ հաճոյախոսություններն ու ժպիտները չեն վերածվի հավատարիմ, վստահելի ընկերոջ։

Կանոն երկրորդ՝ Ընդունիր էներգիան

Ընդունել կարողանալը նույնքան կարևոր է, եթե ցանկանում եք, որ կյանքը դադարի տհաճ անակնկալներ մատուցել:

Հիշեք այսօրը. քանի՞ անգամ եք ինքներդ ասել կամ լսել «չարժի» արտահայտությունը տարբեր տարբերակներով: Ինչ-որ բան ասում է ինձ, ավելի քան մեկ անգամ:

Հիմա կասեք․ «Ի՞նչ է որ, սովորական քաղաքավարություն է»։ Բայց այս բոլոր կեղծ-քաղաքավարի արտահայտությունները կարելի է հավաքել ձեռնարկում, որը կոչվում է «Ինչպես փչացնել կյանքը հեշտությամբ և առանց ջանքերի»:

Կարդացեք նաև՝ Սովորեք էներգիա խնայել. 30 կանոն իմաստուն կյանքի համար

Ծախսելով ձեր էներգիան, ժամանակը, դուք անխոհեմաբար հայտարարում եք Տիեզերքին, որ այս ամենը, բացարձակապես, ոչինչ չի նշանակում և ոչինչ չարժե։ Իսկ ամենավատն այն է, որ ցանկանալով նմանվել քաղաքավարի մարդու՝ պատժում եք ձեզ։

Ընդունել երախտագիտությունը Տիեզերքի լեզվով նշանակում է փոխհատուցել էներգիայի ծախսերը: «Ինձ դուր եկավ, ինձ համար հաճելի էր, հեշտ էր դա անել»՝ փոխարինեք այս արտահայտություններով, որպես պատասխան: Մի ամաչեք ասել տիեզերքին, որ ձեզ էներգիա է պետք:

Երրորդ կանոն՝ բաց թողեք սպասումները

Ամենանենգ թշնամին, որը արգելափակում է էներգիայի հոսքը և մեզ դարձնում Տիեզերքի համար դատարկ տեղ, դա կյանքն է՝ հրաշքի ակնկալիքով:

Կրքոտ ինչ-որ բան ցանկանալով, մտածելով, որ հենց դա է մեզ երջանկացնելու, մենք ուղղակիորեն հայտարարում ենք Տիեզերքին՝ ես ինձ վատ եմ զգում, իսկ երջանկությունը հնարավոր է միայն… Եվ հետո զուգարանի թղթի վրա երկար մի ցուցակ:

Երազեք, ցանկացեք, բայց դա արեք ճիշտ։ Սովորեք բաց թողնել ձեր ցանկությունները, վայելեք և շնորհակալություն հայտնեք ամեն փոքր բանի համար՝ դուրս եկած արևի, մետրոյում ժպտացողի, հետաքրքիր գրքի…

Նման պահերին դուք, թեև մարդուն անհասկանալի էներգետիկ թրթիռների լեզվով, բայց ասում եք՝ ես ինձ լավ եմ զգում այստեղ և հիմա։ Եվ անմիջապես դառնում եք Տիեզերքի առատության էներգիայի երջանիկ ստացողը: Իսկ այն ձեզ կձգի այն ամենը, ինչ ցանկանում եք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 22 assessment, среднее 4.05 из 5 )
MediaMag
Տիեզերքի 3 կանոն, որոնց պետք է հետևել առատության էներգիան ստանալու համար
3 կարևոր բան, որոնք տղամարդիկ, ի տարբերություն կանանց, երբեք չեն հանդուրժում