New York Times-ի 3 շատ հզոր գովազդային հոլովակներ, որոնք դիտելուց կարելի է փշաքաղվել

Թերևս գովազդային հոլովակների շարքից չի եղել ավելի դաժան և ճշմարտացի հոլովակ, ինչպիսին է The Truth is Hard to Find-ն է («Ճշմարտությունը դժվար է գտնել»):

Սա 4 տեսանյութերից բաղկացած սերիա է (վերջին հոլովակը կթողարկվի շատ շուտով), որը թողարկվել է The New York Times թերթի կողմից,  և որն ուղեկցվում է ֆոտոլրագրողներ Թայլեր Հիքսի և Բրայան Դենթոնի պատմություններով, ովքեր աշխատել են Իրաքում և Լեսբոս կղզում: Հանդիսատեսը տեսնում է իրադարձությունը նրանց տեսախցիկների օբյեկտիվներից: Դա նրանց ձայներն են ասում այն մասին, թե ինչ է տեղի ունենում այնտեղ:

The New York Times-ը ոչ հաճախակի է թողարկում գովազդային հոլովակներ, բայց ժամանակ առ ժամանակ բացառություններ է անում: Եվ այդ բացառությունները անկասկած չեն կարող հիացմունք չառաջացնել: Փետրվարին թերթը ներկայացրեց ևս մեկ տեսանյութ The Truth is Hard to Find սերիայից: Հոլովակը ցուցադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության եթերի շրջանակում և ինտերնետում հավաքել է ավելի քան 15 միլիոն դիտում:

Լրագրողի աչքերով դա միշտ ուժեղ է և խիզախ: Հոլովակի վրա աշխատել է հոլիվուդյան սցենարիստ և ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին, ով մեծ ճանաչում է ձեռք բերել իր կողմից նկարահանված «Երազանքի ռեքվիեմ» և «Սև կարապ» ժապավենների շնորհիվ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
New York Times-ի 3 շատ հզոր գովազդային հոլովակներ, որոնք դիտելուց կարելի է փշաքաղվել