fbpx

Կախարդական մեջբերումների հավաքածու

Զգացմունքային, խորիմաստ, ոգևորող մեջբերումներ, որոնք կարծես իրոք կախարդական լինեն։

Բայց իրոք, ես այնքան ուժգին եմ հավատում կախարդանքին, որ եթե ինձ հետ հանկարծակի սկսի խոսել իմ կատուն, ես կբացականչեմ. «Վերջապե՜ս, ինչո՞ւ էիր այսքան երկար ձգում»։

Պետք է հիանալ մեկմեկով, ասել մարդուն, որ նա տաղանդավոր է, գեղեցիկ։ Ինչո՞ւ տնտեսել փոխադարձ հիացմունքների վրա։ Չէ՞ որ կյանքը այնքան կարճ է…

Ռենատա Լիտվինովա

Երբ իմ ձեռքերը չեն կարողանում գրկել նրան, ում սիրում եմ, ես միշտ գրկում եմ նրան իմ աղոթքներով։

Եթե դու թեկուզ մեկ անգամ զգաս, որ ինչ-որ մեկը քեզ սիրում է, դու այլևս երբեք չես կորչի։

Փիթեր Հյոգ «Պայմանակ պիտանիները»

Դրանում է Նոր Տարվա իմաստը՝ կստանաս ևս մեկ հնարավորություն, ներելու հնարավորություն։ Անել ավելի լավ, անել ավելի շատ, տալ ավելի շատ, սիրել ավելի ուժգին և չանհանգստանալ, թե ինչ կլիներ, այլ ընկալել կյանքն այնպիսին, ինչպիսին, որ կա։

«Հին Նոր Տարի»  (New Year’s Eve) ֆիլմից

Երեկոյան ես ինձ հաճախ հարց եմ տալիս՝ ի՞նչ հրաշալի բան ունեցար այսօր։ Եվ պետք է նշեմ՝ որքան էլ որ ծանր եղած լինի օրը, այնուամենայնիվ մի փոքր արևային շող միևնույնն է երևում է։

Էրիխ Մարիա Ռեմարկ

Չկա ոչ մի հաստատուն բան։ Ամեն ինչ կարող է փոխվել յուրաքանչյուր վայրկյանին։

Ջոդի Պիկոլտ

Եթե չխոսենք սիրո մասին, ամենաշատ ուրախություն և սփոփանք է բերում ճանապարհորդությունը։ Ամեն նորը մեզ թվում է շատ կարևոր, և գիտակցությունը, որն ըստ էության արտացոլում է մեր զգացմունքները, զիջում է տպավորությունների հոսքին։ Ճանապարհին հնարավոր է մոռանալ սիրելիին, ցրել վիշտը, քեզանից հեռացնել մահվան ուրվականը։ «Ես մեկնում եմ» հասարակ արտահայտության մեջ թաքնվում է զգացմունքների ելք չունեցող մի ամբողջ աշխարհ։

Թեոդոր Դրայզեր

Իսկ փոքրիկ ուրախություններից կարելի է կուտակել մի հսկայական երջանկություն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կախարդական մեջբերումների հավաքածու
Միլիոն տարի՝ և ոչ մի փոփոխություն: Իմաստալից արտ-նախագիծ