Տաղանդավոր լուսանկարիչ Գուստավո Գոմեսը որոշում է լուսանկարներով հավերժացնել իրոք կախարդական մի բան: Ոչ, սրանք անմիջապես ծննդաբերության պրոցեսի լուսանկարներ չեն, սակայն այն լուսանկարները իրոք շատ հուզիչ են և նուրբ: Գուստավոն իր կնոջը լուսանկարում է 20 ժամ, քանի դեռ վերջինս պատրաստվում էր ծննդաբերել տան պայմաններում: Դա և ցավ է, և երջանկություն:
«Մենք հույս ունենք, որ այս լուսանկարները կօգնեն մարդկանց գիտակցել տնային պայմաններում ծննդաբերելու ամբողջ հրաշքը», – խոստովանում է լուսանկարիչը: Նա նաև պատմեց, որ այդ միտքը նրա մոտ հղացավ նաև շնորհիվ իր երկրում կեսարյան հատումների մեծ թվի:
«Դա աշխարհում ամենամեծ ցուցանիշն է: Բրազիլիայում ծննդաբերությունների 50%-ը տեղի է ունենում Կեսարյան հատման միջոցով: Եվ դա առանց որևէ բժշկական ցուցումների: Ուղղակի այդպիսի պրոցեսը ավելի քիչ ժամանակատար է բժիշկների համար, և հենց այդ պատճառով նրանք հեշտությամբ համաձայնվում են կատարել Կեսարյան հատում», – պատմում է Գուստավոն:
Լուսանկարիչը պատմում է, որ նա և իր կին Պրիսցելան երբեք իրենց անօգնական չեն զգացել: Նրանք հստակ գիտեին, որ կկարողանան հաղթահարել ծննդաբերությունը և ապացուցել ամբողջ աշխարհին, որ կինը իրոք ունակ է հաղթահարել նույնիսկ տան պայմաններում:
Այն պահին, երբ փոքրիկ Վայոլետը լույս աշխարհ եկավ, Գուստավոն չկարողացավ զսպել արցունքները: Նա պատմեց, որ նախատեսում է շարունակել լուսանկարել իր դստերը: Մաղթենք նրանց հաջողություն: