✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Ի՞նչ արեց Քիմ Քարդաշյանը Հայաստանի համար իր մեկ այցով

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Այս փոքրիկ անդրադարձում ամենևին չենք ուզում անդրադառնալ Քիմ Քարդաշյանի, որպես անձի, բարոյական կերպարին: Դա իր և միայն իր անձնական խնդիրն է: Չենք ուզում խորանալ բարոյափիլիսոփայական տրակտատների մեջ: Այլ ուզում ենք մի փոքր խոսել այն մասին, թե ի՞նչ արեց Քիմ Քարդաշյանը իր մեկ այցով Հայաստան:

Նկարը՝ © http://www.photolure.am
Նկարը՝ © http://www.photolure.am

Այո-այո, Քիմը հսկայական մի գործ արեց, որը այսքան տարի չհաջողվեց անել ո՛չ ԱԳՆ-ին, ո՛չ Սփյուռքի նախարարությանը և ոչ էլ հայկական մի որևէ կառույցի, որոնք փորձում են Հայաստանը և ցեղասպանության հարցը ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը:

11149438_982020868482651_1006178292382713960_n

Իսկ հիմա եկեք խոսենք փաստարկներով: Քիմի այցից հետո, նրա այցի, Հայաստանի և ցեղասպանության մասին սկսեցին գրել միջազգային նշանավոր պարբերականները, մասնավորաբար՝ NY Daily News-ը, USA Today-ը, International Bussiness Times-ը, BuzzFeed-ը, Yahoo News-ը, TMZ.com-ը, Daily Mail-ը, Theguardian-ը, Hello Daily News-ը և շատ այլ հայտնի և անհայտ պարբերականներ: Շեշտենք, որ գրեթե բոլոր այս պարբերականները, Քիմի այցի համատեքստում, մեծ անդրադարձ են կատարում Հայաստանին, պատմությանը և Հայոց ցեղասպանությանը: Համոզված ենք, որ ԶԼՄ-ների այս շարքը դեռ շատ կերկարի:

10418924_10155456853000613_6873858889471578505_n

Բացի այս ամենից, միայն Քիմ Քարդաշյանի ֆեյսբուքյան էջին հետևում են 24 միլիոնից ավել երկրպագուներ: Միայն այդ էջում իր վերջին երկու գրառումները միասին ստացել են ավելի քան 400 000 լայք, մոտ 2000-ից ավել տարածում և բազմաթիվ մեկնաբանություններ:

Capture Capture1

Քիմի քույրը՝ Քլոի Քարդաշյանը, ով նույնպես ժամանել է Հայաստան, իր ֆեյսբուքյան էջում ունի ավելի քան 12 միլիոն երկրպագու: Իր Հայաստանի մասին վերջին երկու հրապարակումները, ստացել են ավելի քան 60 000 լայք, բազմաթիվ տարածումներ և մեկնաբանություններ: Հրապարակումներից մեկն էլ տեսանյութ է, որը մեկ գիշերվա ընթացքում դիտել են ավելի քան 800 000 մարդ:

Capture2 Capture3

Այս ամենից կարելի է վստահաբար ասել, որ նրանց շնորհիվ այսօր Հայաստանի, Հայոց ցեղասպանության մասին իմացան միլիոնավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր ծայրերից: Սա աննախադեպ մի PR էր Հայաստանի համար: Եվ պետք է կրկնվենք, որ այս ամենից հետո ամենևին կարևոր չէ Քիմ Քարդաշյան անձի և նրա ընտանիքի բարոյական կերպարը:

2015 © MediaMag

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ի՞նչ արեց Քիմ Քարդաշյանը Հայաստանի համար իր մեկ այցով
Թեստ. Ո՞վ եք Դուք` զգուշավոր պեսիմի՞ստ, թե՞ ռազմավար օպտիմիստ
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց