fbpx

Փրկարար օղակ…

Ցուրտ է չափազանց՝ ցուրտ սառնամանիք: Բայց դուրսը ձմեռ չէ: Դա միայնությունն է իր սառը շնչով շնչում թիկունքիդ: Նա չափազանց սառն է ու դաժան, նա քեզնից երբեք չի հեռանա, չի հեռանա այնքան, քանի դեռ ամեն ինչ իր համար այդքան բարենպաստ է:
Թաքնվել է պետք. Թաքնվել, բայց ինչպե՞ս: Փրկվել է պետք. փրկվել, բայց ինչպե՞ս: Անհնար է նրանից թաքնվելը, անհնար է փրկվելը:
Միայն մի տարբերակ կա մենության ծովում խեղդվելուց փրկվելու: Պետք է մեկը վերջապես նետի փրկարար օղակը, որպեսզի չսուզվես: Բայց ո՞վ, բայց ո՞վ է նետելու այդ օղակը: Մոտակայքում ինչ որ մեկը կա՞, արդյո՞ք ինչ որ մեկը տեսնում է թե ինչպես ես խեղդվում այդ ծովում: Մի՞թե ինչ որ մեկը ցանկություն կունենա քեզ փրկելու: Այժմ քո կյանքը միմիայն նրա ձեռքերում է, նրա՝ ով կցանկանա նետել այդ ճակատագրական օղակը:
Քեզ ոչինչ չի մնացել, միայն հուսալ, որ ինչ որ մեկը կնետի փրկության օղակը ու դու չես սուզվի:

Դե ուրեմն հուսա և սպասիր, բայց նաև համակերպվիր, որ կարող է սուզվես…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag