fbpx

Կարծում եք սա սկյուռի նկա՞ր է, ուշադիր նայեք։ Դուք չեք ափսոսա

Շատ հուզիչ և օրինակելի պատմություն անչափ տաղանդավոր մի մարդու մասին։

Փոլ Սմիթը մահացել է 2007 թ., 85 տարեկանում։ Ամենայն հավանականությամբ դուք նրա մասին երբեք չեք լսել։ Իր կյանքի առաջին 16 տարում նա սովորում էր քայլել և խոսել։ Իր ամբողջ կյանքում Փոլը ապրում էր ծնողների տանը, իսկ նրանց մահվանից հետո՝ ծերանոցում։ Տղամարդը ի ծնե ուղեղային կաթված ուներ։

Եթե կարծում եք, որ դա կարճ և տխուր պատմության վերջն է՝ դուք չարաչար սխալվում եք։ Փոլ Սմիթի կյանքը լի էր ինչ-որ փոքրիկի և տխուրի լրիվ հակառակով։

Փոլ Սմիթը ՍՎԹ էր շախմատից, խորը հավատացյալ, սպորտային երկրպագու, գեղեցիկ երաժշտության և բնության սիրահար։ Բայց ամենավառը նրա մոտ արտահայտված էր տաղանդը դեպի արվեստը։

Քանի որ մանկական ուղեղային կաթվածի պատճառով վրձիններն ու ներկերը նրա համար անհասանելի էին, իր բոլոր ստեղծագործությունները Փոլը արարում էր տպագրական մեքենայով։ Նրա ամեն մի նկարի ետևում՝ հսկայական աշխատանք է թաքնված։

Նկարների տպագրությունը Փոլը սկսել է 11 տարեկանից և հետագայում կատարելագործել  իր «նկարիչ-տպագրիչի» տաղանդը։ Յուրաքանչյուր նկար՝ մաքուր վարպետություն է։ Վերջերս նաև հրապարակվել է Փոլ Սմիթի հավաքածուների գիրքը։

Նրա կյանքը ամենավառ ապացույցն է այն բանի, թե ինչպես աշխատանքի հանդեպ մեծ սերն ու կիրքը կարող են ակնառու դարձնել նույնիսկ սահմանափակ հնարավորություններով մարդուն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կարծում եք սա սկյուռի նկա՞ր է, ուշադիր նայեք։ Դուք չեք ափսոսա
ԹԵՍՏ ինտելեկտուալ ժամանց՝ հետաքրքիր հարցերի տեսքով: Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին