fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կյանքի 10 պահեր, երբ ավելի լավ է լռել

Կյանքի 10 պահեր, երբ ավելի լավ է լռել

Հավանաբար պատահել է, երբ դուք հայտնվել եք անհարմար իրավիճակում՝ այն պատճառով, որ ասել եք մի բան, ինչի համար անմիջապես փոշմանել  եք և հասկացել, որ ավելի լավ կլիներ, որ լեզուն պահեիք ատամների արանքում: Լռելը երբեմն իրոք կարող է ոսկի լինել: Ահա կյանքի 10 պահեր, երբ իրոք, անհասկացվածությունից և անհարմարությունից խուսափելու համար՝ օգտակար է լռելը:

1. Երբ դուք չունեք անհրաժեշտ փաստերը

«Դուք իրավունք չունեք ուղղակի ունենալ սեփական կարծիք: Իրավունք ունեք միայն սեփական ինֆորմացված կարծիքի: Անկիրթ լինելը հիմարությունը է»: Սա գրող Հարլան Էլիսոնի տողերն են, և չնայած նրա հետ կարելի է նաև չհամաձայնվել, բայց այնուամենայնիվ նա ճիշտ է՝ եթե դուք վիճում եք մի բանի մասին, որից գաղափար չունեք, դա մեղմ ասած գեղեցիկ չի դիտվում:

2. Երբ զգում եք, որ Ձեր բառերը կարող են վիրավորել ինչ-որ մեկին

Երբ դուք կամա թե ակամա խառնվում եք թեժ վիճաբանությանը՝ բազմաթիվ գայթակղություններ կունենաք ասել այնպիսի բան, որի համար, հնարավոր է, հետագայում կզղջաք: Եթե մի փոքր դադար վերցնեք և մտածեք ձեր խոսքերի հետևանքների մասին, ապա կկարողանաք ձեզ զսպել, որպեսզի ցավ չպատճառեք ուրիշներին:

3. Երբ զգում եք, որ հետո ամաչելու եք

Այս ցուցակի առաջին երկու իրավիճակները կարող են Ձեզ մոտ ամոթի զգացում առաջացնել, հատկապես, երբ Ձեր խոսքերը ընկալվում են ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Այդ ոչ դուրեկան զգացողությունից խուսափելու համար, փորձեք շատ լավ մտածել՝ ինչ-որ բան արտասանելուց առաջ:

4. Երբ խոսելու Ձեր հերթը չէ

Ոչ բոլոր մարդիկ են կարողանում ուշադիր լսել այն, ինչ իրենց ասում են: Մեծամասնությունը գերադասում են, որպեսզի իրենց լսեն և հենց այդ պատճառով ակտիվորեն ընդհատում են ուրիշներին՝ իրենց խոսքը ասելու համար:

5. Երբ ասելու բան չունեք

Ոչ մի բանի մասին դատարկ խոսակցությունները՝ անհարմար լռությունը խախտելու սովորական միջոց է: Սակայն, երբ դուք իրոք ասելու բան չունեք, դուք չպետք է որևէ բան ասելու համար Ձեզ պարտավորված զգաք:

6. Երբ Ձեզ ծաղրում են, ծիծաղում են Ձեզ վրա կամ թողնում թունոտ մեկնաբանություններ

Իհարկե այդպիսի վերաբերմունքը չափազանց անդուր է: Մեծամասամբ այդպիսի դեպքերում, երբ իրենց վրա բառերով հարձակում են գործում՝ մարդիկ չեն դիմանում: Այդ պատճառով, այդպիսի դեպքերում փորձեք դադարեցնել խոսակցությունը, երբ տեսնում եք, որ զրուցակցի միակ նպատակը՝ Ձեզ ծաղրելն է:

7. Երբ փորձում եք փոխել ձեր սովորական պահվածքը

Վատ սովորությունները կոտրելու փորձը՝ իրոք օգտակար է, սակայն երբեմն շատ դժվար է լինում սովորություն դարձած վարքագծային մոդելը փոխել: Սովորությունը՝ այն է, ինչ մենք անում ենք առանց մտածելու: Եվ եթե դուք ցանկանում եք փոխել ձեր շփման ձևը այլ մարդկանց հետ՝ ավելի լավ է լռել, քանի դեռ չեք սովորել կառավարել Ձեզ:

8. Երբ Ձեզ մոտ չափազանց ուժեղ են բացասական էմոցիաները

Եթե դուք Ձեզ վատ եք զգում էմոցիոնալ առումով՝ Ձեզ պարտավորված մի զգացեք խոսել մարդկանց հետ: Բացասական էմոցիաները կարող են շատ լուրջ ազդել այն բանի վրա, ինչ բարձրաձայնում եք և այդ ժամանակ զրույցը ուղղակի բացասական երանգներ կստանա և նույնիսկ կարող է թշնամական հունով ընթանալ:

9. Երբ պետք է աշխատեք

Երբ չունեք ոչ մի խելացի և տեղին միտք՝ ընդհանրապես ոչինչ մի ասեք, հատկապես եթե շատ աշխատանք ունեք անելու: Դատարկ խոսակցությունների վրա իզուր ժամանակ մի ծախսեք:

10. Երբ Ձեր խոսքերը վատ կանդրադառնան զրուցակցի վրա

Երբեք մի խոսեք ինչ-որ մեկի հետ կամ ինչ-որ մեկի մասին՝ մարդուն բարոյական վնաս պատճառելու նպատակով: Դա չի ստիպի ոչ Ձեզ, և ոչ էլ տվյալ մարդուն հարմարավետ զգալ: Հատկապես դա վերաբերվում է ամուսիններին, ընկերներին, կոլեգաներին կամ էլ ընտանիքի անդամներին:

կարդացեք նաև

BELLA CIAO Challenge․ հայ աստղերի Cover տարբերակը

«Աշխարհի տարբեր երկրներում երգիչները, դերասանները, ուղղակի երկրպագուները կազմակերպել են այս երգի բազատեսակ չելենջներ։ Մենք նույնպես միացանք այս չելենջին եւ ֆրանսիացի աստղերի օրինակով փորձեցինք քավըր...

Կենդանակերպի 4 նշաններ, որոնք առավել հաճախ են տառապում միայնությունից

Միայնությունը կարող է հարվածել առավել անսպասելի պահերին, և նույնիսկ եթե դուք վայելում եք ձեր միայնությունը, միանգամայն բնական է ընկերություն փնտրելը: Ի վերջո, մարդիկ սոցիալական...

Հոգեբանական ԹԵՍՏ․ Ինչպիսի՞ն է Ձեր բնավորությունը

Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչպիսին է Ձեր բնավորությունը: Ուրեմն անցեք հոգեբանության այս թեստը: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: Գրանցվիր...

Դանինգ-Կրյուգերի էֆեկտը. Ինչո՞ւ են հիմար մարդիկ կարծում, որ խելացի են

Երբեմն մարդիկ չափազանց հիմար են, որպեսզի հասկանան, թե որքան հիմար են: Մեզանից յուրաքանչյուրը գիտի մեկին, ով իրեն ավելի խելացի է համարում, քան իրականում կա: Բայց...

Մի վատնեք ձեր կյանքը՝ սպասելով հատուկ իրադարձության: Ձեր կյանքը արդեն հատուկ իրադարձություն է

Մինչ դուք սպասում եք, որ որևէ կախարդական բան տեղի ունենա, դուք չեք ապրում լիարժեք ... Կյանքը կարճ է, և որքան շատ ժամանակ իզուր վատնենք, այնքան...