fbpx

Կենդանակերպի նշաններ, որոնց մեջ ամենաուժեք կիրքն է առաջանում

Որոշ Կենդանակերպի նշանների հարաբերություններում առաջանում է շատ ուժեղ կիրք և քիմիա։ Ընկերներն ու ծանոթները շատ հաճախ հարցնում են, թե ի՞նչն է այդպիսի ուժեղ սիրո գաղտնիքը… Իրականում գաղտնիք չկա։ Ուղղակի նրանք իդեալական զույգեր են։

Խոյ և Կարիճ

Երկուսին էլ հովանավորում է Մարսը, երկուսն էլ շատ վառ խառնվածքի տեր են և ուժեղ անձնավորություններ։ Նրանց կիրքը թույլ չի տա ոչ մի պրոբլեմի քայքայել հարաբերությունները։ Հենց այդ պատճառով էլ Խոյի և Կարիճի ամուսնությունը՝ մինչ կյանքի վերջ է։

Կշեռք և Ձկներ

Երազկոտ Ձուկը իդեալիստ Կշեռքի հետ զույգ կազմելիս՝ կառուցում են իրենց երևակայությունների և ռոմանտիկայի աշխարհը։ Ի դեպ՝ շատ հաջող։ Նրանց հաջողվում է երջանկացնել միմյանց՝ նուրբ ժեստերի և իհարկե բուռն «ննջասենյակային» կյանքի օգնությամբ։

Առյուծ և Ցուլ

Այս երկուսը չեն ամաչում ցուցադրել իրենց զգացմունքները նույնիսկ հանրության առաջ։ Առյուծի և Ցլի հարաբերությունները շատ վառ են, էմոցիոնալ և կրքոտ։ Նրանք չեն դավաճանի մեկմեկու, քանի որ երկուսն էլ նվիրված են և միշտ փորձում են թարմացնել հարաբերությունները և թույլ չտալ զգացմունքներին հանգչել։

Աղեղնավոր և Կույս

Աղեղնավորը ազատություն կտա Կույսին, Իսկ Կույսը կզսպի Աղեղնավորին անմիտ արարքներից։ Նրանք մեկ կձգեն, մեկ կվանեն մեկմեկու։ Դա կօգնի նրանց հարաբերություններում պահպանել սրությունն ու կիրքը։

Այծեղջյուր և Ջրհոս

Այծեղջյուրը՝ օրենքի մարդ է։ Նա հարգում է ուրիշի անձնական տարածքը և նույնը պահանջում ուրիշներից։ Ջրհոսը՝ իսկական ապստամբ է, ով թքած ունի ուրիշների օրենքների և սահմանների վրա։ Այծեղջյուրը շատ զուսպ է հասարակության մեջ, բայց դա չի նշանակում, որ նա միշտ այդպիսին է։ Եվ Ջրհոսը լավ գիտի, թե ինչպես ստիպել Այծեղջյուրին բացվել։ Կիրքն այս երկու Կենդանակերպի նշանների միջև՝ անխուսափելի է։

Երկվորյակներ և Խեցգետին

Այս երկուսի հարաբերությունները նման կլինեն ամերիկյան ատրակցիոնի, քանի որ հաղթահարելով էմոցիաները՝ նրանք բավական անկանխատեսելի են լինում։ Այս երկուսի հարաբերությունները կառուցված կլինեն դրայվի վրա, բայց փոխարենը երբեք չեն նայի «ձախ», քանի որ նրանց բավարար է արդեն այս բարդ հարաբերությունները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Կենդանակերպի նշաններ, որոնց մեջ ամենաուժեք կիրքն է առաջանում
Վահան Տերյան – Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր