Առօրյա վազքի ու հոգսերի մեջ սթրեսից խուսափելն ուղղակի անհնար է: Բայց երբևէ նկատե՞լ եք, որ միևնույն խճճված իրավիճակին մարդիկ լրիվ տարբեր կերպ են արձագանքում: Մեկը պայթում է զայրույթից, մյուսը՝ փակվում ինքն իր մեջ, իսկ երրորդը փորձում է կատակով ցրել մթնոլորտը: Աստղաբանությունն ու հոգեբանությունը վկայում են, որ մեր Կենդանակերպի նշանը մեծապես կանխորոշում է, թե ինչպես ենք դիմակայում նյարդային լարվածությանն ու ճգնաժամերին:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Տեսնենք, թե իրականում ինչ է կատարվում յուրաքանչյուր նշանի ներաշխարհում, երբ նյարդերը տեղի են տալիս.
Խոյ (մարտական պատրաստվածություն)
Խոյերի համար սթրեսը գործելու հրաման է: Նրանք չեն ընկճվում կամ հուսահատվում, այլ ուղղակի կատաղի գրոհում են խնդրի վրա: Լարված պահերին Խոյերը հաճախ դառնում են կոպիտ ու անհամբեր, քանի որ ուզում են օր առաջ լուծել հարցն ու անցնել առաջ:
Ցուլ (հարմարավետության փնտրտուք)
Երբ ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս, Ցուլն ամենայն հավանականությամբ կգնա համեղ ուտելու կամ քնելու: Սա ամենևին էլ կատակ չէ. նրանց նյարդային համակարգին ֆիզիկական հարմարավետություն է պետք՝ հավասարակշռությունը վերականգնելու համար: Սթրեսի ազդեցությամբ նրանք դառնում են ավելի կամակոր ու համառորեն մերժում են ցանկացած փոփոխություն:
Երկվորյակ (տեղեկատվական գրոհ)
Սթրեսի ժամանակ Երկվորյակների ուղեղն սկսում է կրկնակի արագությամբ աշխատել: Նրանք սկսում են անդադար խոսել, քննարկել խնդիրը բոլոր ծանոթ-անծանոթների հետ ու տեղեկատվություն փնտրել ամենուր: Դա պարզապես պաշտպանական մեխանիզմ է՝ սեփական անհանգստությունից շեղվելու համար:
Խեցգետին (պատյանի մեջ ամփոփում)
Զգայուն Խեցգետինները վտանգ կամ ճնշում զգալիս միանգամից քաշվում են իրենց պատյանի մեջ: Նրանց հաճախ է պարուրում միայնության զգացումը: Նման պահերին նրանք խուսափում են շփումից, դառնում չափազանց խոցելի, և նրանց օդ ու ջրի պես պետք է ընտանեկան ջերմություն՝ սթափվելու համար:
Առյուծ (ուշադրության կենտրոնացում)
Առյուծի համար սթրեսը հերթական թատերաբեմն է: Նրանք սիրում են մի փոքր ճոխացնել ու դրամատիզացնել իրավիճակը, քանի որ ենթագիտակցաբար բոլորի աջակցության ու ուշադրության կարիքն ունեն: Եթե Առյուծը նյարդային է, պարզապես ասեք, որ նա փայլուն է վերահսկում իրավիճակը, և ամեն ինչ կհարթվի:
Կույս (գերվերլուծություն և մաքրություն)
Քաոսային իրավիճակներում Կույսերը սկսում են համակարգել շրջապատը: Մաքրություն անելը, իրերը դասավորելն ու պլաններ գծելն օգնում են նրանց հետ բերել վերահսկողության զգացումը: Միևնույն ժամանակ, նրանք դառնում են ծայրահեղ քննադատ ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի նկատմամբ:
Տես նաև՝ Որտեղ է թաքնված սթրեսը. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանները և նրանց հոգեկանի ամենաթույլ կողմերը
Կշեռք (ներդաշնակության կորուստ)
Կշեռքները տանել չեն կարողանում կոնֆլիկտներն ու լարված մթնոլորտը: Նյարդային վիճակում նրանք ընդհանրապես կորցնում են կողմնորոշվելու ունակությունը՝ անվերջ տատանվելով տարբերակների միջև: Նրանք պատրաստ են զիջումների գնալ ու վնասել իրենց, միայն թե շուրջբոլորը խաղաղություն տիրի:
Կարիճ (թաքնված վերահսկողություն)
Կարիճը սթրեսի պահին դառնում է բացարձակ անթափանց: Երբեք չեք կռահի, թե ինչ փոթորիկ է նրա հոգում. փոխարենը նա լուռ կվերլուծի իրավիճակն ու կպլանավորի իր հաջորդ հարվածը: Նրա ողջ էներգիան կենտրոնանում է մեկ կետի՝ սպառնալիքն արմատախիլ անելու վրա:
Աղեղնավոր (փախուստ իրականությունից)
Սթրեսը խեղդում է Աղեղնավորի ազատությունը, ուստի նրանց բնական ռեակցիան փախուստն է: Դա կարող է լինել ճամփորդություն կամ պարզապես խնդիրը սարկազմի ու հումորի տակ քողարկելը: Նրանք ամեն ինչ կանեն, միայն թե չառերեսվեն իրավիճակի իրական լրջությանը:
Այծեղջյուր (աշխատանքային մոլուցք)
Խնդիրների առաջ կանգնելիս Այծեղջյուրը պարզապես սկսում է ավելի շատ աշխատել: Նրանք հմտորեն անջատում են զգացմունքներն ու առաջնորդվում են միայն տրամաբանությամբ: Սթրեսը հաղթահարելու նրանց միակ դեղատոմսը նպատակին հասնելու համար կրկնակի ուժերով գործի անցնելն է:
Ջրհոս (էմոցիոնալ օտարում)
Ջրհոսները ճգնաժամային պահերին դառնում են սառն ու օտարված: Նրանք խնդրին նայում են կողքից՝ փորձելով գտնել ամենաանսպասելի ու ստանդարտներից դուրս լուծումներ: Էմոցիոնալ խոսակցություններն ու մխիթարանքներն այս ընթացքում նրանց պարզապես նյարդայնացնում են:
Ձկներ (սուզում երևակայության մեջ)
Գերզգայուն Ձկներին սթրեսը կարող է ուղղակի տապալել: Նրանք հակված են փախչել իրականությունից՝ ընկղմվելով արվեստի, երաժշտության կամ սեփական երևակայության աշխարհ: Նրանց պարզապես ժամանակ է պետք առանձնանալու և սեփական հույզերը «մարսելու» համար:
Երբ հասկանում ենք այս առանձնահատկությունները, ավելի հեշտ է դառնում ընդունել թե՛ ինքներս մեզ, թե՛ մեր մտերիմներին: Ի վերջո, յուրաքանչյուրն իր ձևով է պայքարում դժվարությունների դեմ:








