fbpx

ԹԵՍՏ․ Ընտրեք սիմվոլը և ստացեք կարևոր ուղերձ Ձեր կյանքի համար

Սիմվոլներից ո՞րն է ամենաշատը գրավում Ձեր ուշադրությունը:

Սիմվոլ 1

Այս ընտրությունը արթացնում է Ձեզ վստահել Ձեր ներքին ուղեցույցին և վստահել Ձեր ինտուիցիային: Գնահատեք Ձեր զգայունությունը և նախապատվությունը տվեք կանխազգացմանը, այլ ոչ թե տրամաբանությանը: Հիմա ժամանակը չէ լսել այլ մարդկանց կարծիքները: Հիմա իսկական ժամանակն է ժամանակն անցկացնել միայնության մեջ: Բնությունը կուժեղացնի Ձեր կապը Տիեզերքի հետ, ինչպես և աղթքը, մեդիտացիան և յոգան: Որպեսզի բարելավեք Ձեր ներկայիս կյանքի վիճակը՝ դուք պետք է հարմարվեք Ձեր կյանքի բնականոն ռիթմին և շրջափուլերին:

Սիմվոլ 2

Այս նկարը ցույց է տալիս մեծ անցում և վերափոխում: Ձեր հոգևոր արթնացումը սկսվել է: Դուք պետք է ընդունեք փոփոխությունները և պատրաստվեք, որպեսզի լինեք Ձեր լավագույն տարբերակը: Հավատացեք, Ձեզ սպասվում է կախարդական ապագա, բայց դուք պետք է հրաժարվեք հին սովորություններից: Մտածեք Ձեր արժեքների մասին և հեռացրեք այն ամենը, ինչը չի համապատասխանում Ձեր երազանքներին: Վերափոխումն անխուսափելի է, և Ձեզ համար դա իրոք շատ հետաքրքրաշարժ ժամանակ է:

Սիմվոլ 3

Հարկավոր է վերահսկում սահմանել Ձեր կյանքի բոլոր ոլորտներում: Հաշվի առեք, որ վատ սովորությունները կարող են դանդաղեցնել Ձեր երազանքների ի հայտ գալը: Ձեզ հարկավոր է հավասարակշռություն ազատության ձգտման և պարտականությունների միջև: Խիզախությամբ լցվեք, որպեսզի դիմեք պրոֆեսիոնալ օգնության, եթե դա Ձեզ հարկավոր է։ Դուք չպետք է ամեն ինչ միայնալ հաղթահարեք:

Սիմվոլ 4

Այս նկարը Ձեզ ասում է, որ դուք պետք է դադար վերցնեք Ձեր լարված գրաֆիկում: Հնարավոր է շատ եք աշխատել կամ Ձեզ հետ շատ բաներ են կատարվել: Հիմա հանգստանալու իսկական ժամանակն է: Նույնիսկ երկու օրը բավական է, որպեսզի վերականգնեք Ձեր հոգին: Մի շտապեք, թուլացեք, գիրք կարդացեք, ֆիլմ դիտեք: Եթե դուք Ձեզ անվստահ կամ խճճված եք զգում՝ պատասխանները կգան, եթե չշտապեք: Դուրս եկեք սթրեսից և գտեք Ձեր ներքին հանգստությունը:

Սիմվոլ 5

Ձեզ սպասվում է Ձեր հոգևոր կապը: Դա կարող է լինել նոր ընկեր: Այդ հարաբերությունների ընթացքում դուք կլինեք և ուսուցիչ և աշակերտ և այդ փորձի իմաստությունը կամրապնդի Ձեր հարաբերությունները Տիեզերքի հետ:

Սիմվոլ 6

Ժամանակն է եկել հրաժարվել Ձեր կապվածություններից: Որպեսզի ստանաք այն, ինչ ցանկանում եք, հարկավոր է տարածություն տալ Տիեզերքին, որպեսզի նա ի կատար ածի Ձեր ցանկությունը: Թուլացեք և գնահատեք այն, ինչ ունեք:

Սիմվոլ 7

Ժամանակն է եկել կրկին դիմել Ձեր ստեղծագործ կողմին, որպեսզի բարելավեք Ձեր կյանքի որակը: Հեռացեք Ձեր կյանքի լրջություններից և փորձեք որևէ հետաքրքրական բան անել, որը կմոտեցնի Ձեզ Ձեր երազանքներին: Դուք կարող եք նկարել, գրել, կերակուր պատրաստել, լուսանկարել․․․ ինչ պատահի: Օգտագործեք Ձեր երևակայությունը և աշխարհին նայեք երեխաների աչքերով:

Սիմվոլ 8

Դուք պետք է շարունակեք առաջ շարժվել, եթե ցանկանում եք իրականացնել Ձեր երազանքները: Կարող եք հաղթահարել բոլոր պրոբլեմները: Համառությամբ կարող եք իրականացնել Ձեր բոլոր երազանքները: Գիտակցեք բոլոր բացասական մտքերն ու համոզմունքները և ազատվեք դրանցից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ․ Ընտրեք սիմվոլը և ստացեք կարևոր ուղերձ Ձեր կյանքի համար
Հարաբերություններում ամենից շատը ինչից է վախենում Կենդանակերպի յուրաքանչյուր նշան