fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կենդանակերպի ամենածանր բնավորությամբ տղամարդիկ

Կենդանակերպի ամենածանր բնավորությամբ տղամարդիկ

Իդեալական տղամարդիկ չկան, բայց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենաանտանելին են համարվում:

Խեցգետին

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Խեցգետինները հավատարիմ զուգընկեր են, ընտանեկան մարդիկ: Հնարավոր՝ նրանք հենց այդպիսին են, երբ խոսքը, իհարկե, կին Խեցգետնի մասին է: Տղամարդ Խեցգետինները կտրականապես չեն ցանկանում պատասխանատվություն կրել ընտանիքի համար, դրա հենասյունը լինել: Նրանք չեն կարողանում դժվարություններ հաղթահարել, քանի որ մանուկ հասակից սովոր են պատասխանատվությունը դնել ուրիշների ուսերին: Նրանք մշտապես օգնության կարիք ունեն, վախենում են լքել հարմարավետության սահմանները:

Խեցգետինները համարվում են կենդանակերպի ամենածանր նշանը նաև այն պատճառով, որ հակված են անհիմն խանդի և սեփականատիրության անառողջ զգացման: Իհարկե, չի կարելի տղամարդ Խեցգետիններին մեղադրել բռնապետ լինելու համար, սակայն հստակ չէ՝ որն է կնոջ համար ավելի լավ՝ ապրել, ինչպես բանակո՞ւմ, թե՞ մշտապես և՛ կին, և՛ տղամարդ լինել: Երբ Խեցգետինը կյանքը կապում է ուժեղ կնոջ հետ, նրա պասիվությունը սրվում է, ընտանեկան կյանքը՝ փլուզվում: Բարդ Խեցգետնին կարող են հանդուրժել Կույսը, Կարիճը, Ձկներն ու Կշեռքը:

Ջրհոս

Տղամարդ Ջրհոսները հազվադեպ են հաճույքով ամուսնանում, իսկ ամուսնությունից հետո ապրում են տանջվելով… և տանջելով կնոջը: Դառնում են ոչ միայն ընտանիքի գլուխը, այլև հարաբերությունները վերածում բռնապետության, ինչի համար առանձնակի պատճառներ պետք չեն: Նրանք սիրում են հետևել, հետաքննություններ անցկացնել և հետևություններ անել, որոնք հաճախ չեն համապատասխանում իրականությանը:

Զարմանալի չէ, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են ամուսնալուծվում: Նրանք զուգընկերոջը նախ նյարդային հյուծվածության են հասցնում, ապա ամուսնալուծվում՝ հավատացնելով, որ այլևս չեն կարող հանդուրժել վերաբերմունքն իր զգացմունքային բնավորության հանդեպ: Ջրհոսների համար շատ ավելի հարմար է ապրել իրենց կողմից մտածված, ամենից առանձնացված աշխարհում, բայց երբ հասկանում են, որ այնտեղ ևս հարկավոր է կազմակերպել կյանքը, պատրաստ են մի փոքր զիջել բռնապետական սկզբունքները: Բայց դա երկար չի տևում: Ջրհոսի հետ լեզու կարող են գտնել Ցուլերն ու Կարիճները:

Այծեղջյուր

Չափազանց բարդ է հարաբերություններ կառուցել մարդու հետ, ով ատում է կանանց: Իհարկե, Այծեղջյուրներն ընտանիք կազմում են, բայց դրանում բռնապետի դեր են ստանձնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ընտրում են կանանց, ում հետ հարաբերություններն առավել ձեռնտու կլինեն, այդ թվում՝ նյութական իմաստով: Նրանք պատրաստ չեն զիջել, զոհաբերել իրենց հարմարավետությունը:

Այծեղջյուրները ժլատ են հաճոյախոսությունների, գովասանքի իմաստով, բայց քննադատում են առաջինը: Անձամբ տանել չեն կարողանում քննադատությունը, իրենց ինքնասիրությունը համարում են ամենամեծ արժեքը: Միևնույն ժամանակ, Այծեղջյուր տղամարդիկ շատ զգացմունքային են, ինչն արտահայտվում է ոչ այնտեղ, ուր անհրաժեշտ է: Նրանք կարող են արտասվել ֆիլմ դիտելու ընթացքում, բայց աչքն էլ չեն թարթի, երբ կինն անկյունում կփորձի կուլ տալ արցունքներն ու վիրավորանքը, որը հասցնում է Այծեղջյուրի դաժանությունը: Երբեմն Այծեղջյուրներն իրենք են տուժում իրենց դաժանության, մեծամտության պատճառով, բայց դա հազվադեպ է նրանց որևէ բան սովորեցնում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների սեռական պահանջները

Կենդանակերպի նշաններից ամեն մեկը սեռական տարբեր պահանջներ ունի եւ իմանալով զուգընկերոջ նախընտրությունների մասին՝ կարելի է հեշտությամբ գայթակղել նրան։ Խոյ Խոյերը շատ սեքսուալ են, սակայն նրանք նաեւ...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ հարցեր տարբեր ոլորտներից

Բազմագիտակ մարդը միշտ և ամենուր բոլորի մոտ հարգանքի է արժանանում: Իսկ դո՞ւք կարո՞ղ եք գլուխ գովալ Ձեր գիտելիքների պաշարով: Ստուգեք Ձեր բազմագիտակությունը, անցնելով մեր այս...
video

ՎԻԴԵՈԴԱՍ․ Լուսանկարների համար անսահմանափակ քանակությամբ ֆիլտրեր Photoshop-ով

Այս վիդեոդասում դուք կսովորեք լուսանկարներին գեղեցիկ տեսք հաղորդելու անսահմանափակ քանակությամբ հնարքներ․․․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: Գրանցվիր մեր Viber...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 10-ից 16-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 10-ից 16-ը․ ԽՈՅԵՐ Այս շաբաթ ձեր սիրելին իր ինչ-որ ցանկության մեջ միայնակ կլինի, քանի որ դուք չեք կիսի նրա ծրագրերն...