fbpx

Երջանկության բաղադրատոմս Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

Ահա թե ինչպիսին է երջանկության բաղադրատոմսը Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան կարող է դառնալ երջանիկ, եթե հետևի այս խորհուդներին։ Յուրաքանչյուրի համար երջանկության բաղադրատոմսը յուրահատուկ է։ Պարզվում է, որ երջանկությունը շատ մոտ է՝ բավական է միայն հասկանալ, թե ինչում է կայանում երջանկությունը Կենդանակերպի նշանների համար։

Կենդանակերպի կրակի նշաններ՝ Խոյ, Առյուծ, Աղեղնավոր

Երջանկության համար պետք է հետևեք Ձեր սրտի կանչին։ Այս Կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են երջանիկ լինել միայն այն դեպքում, երբ կանեն այն, ինչ իրենց է հոգեհարազատ։

Խոյ

Խոյը կարիք ունի իր իդեաների, պրոյեկտների անընդհատ իրականացման։ Հենց դա է Խոյերին տալիս երջանկության զգացում։ Խոյերը հավանություն պետք է փնտրեն միայն իրենց հոգում և չփորձեն դուր գալ շրջապատող մարդկանց։ Երբ Խոյը շարժվում է իր սրտի կանչով, նրան սկսում են հետևել մարդկանց մեծ ամբոխներ։ Նա առաջնորդ է, ով սկզբից պետք է կարողանա գտնել ինքն իրեն։

Առյուծ

Առյուծի համար երջանկությունը՝ կարողանալ մարդկանց հասցնել սեփական մտքերը, փայլել, լինել ուշադրության կենտրոնում, ցուցաբերել սեփական անհատականությունը, կիսվել այն ամենով, ինչ իրենց ուրախություն է պատճառում։ Ամենից լավ աշխարհում Առյուծները կարողանում են ընդունել իրենք իրենց։ Հենց ընդունումն ու ճանաչումն են նրան երջանկություն բերում։ Առյուծները չպետք է հրաժարվեն իրենց հաջողությունից միայն այն պատճառով, որ այն չափազանց մեծ և անգրկելի է։ Կենդանակերպի այս նշանի մարդիկ կարող են հասնել ցանկալիին, եթե չհրաժարվեն դրանից։

Աղեղնավոր

Աղեղնավորը կարող է երջանիկ լինել միայն այն դեպքում, եթե շարժվի իր սրտի կանչով։ Բայց դրա համար նրան հարկավոր է նկատել այն հնարավորությունները, որոնք ներկայացնում է կյանքը, այլ ոչ թե սահմանափակումները, որոնք կարող են վախեցնել և ստիպել կանգ առնել։ Աղեղնավորի երջանկության միակ պայմանը՝ երբեք կանգ չառնել։ Աղեղնավորները պետք է հավատան միայն իրենց սրտին և միշտ վստահեն սեփական մտքերին։

Կենդանակերպի երկրային նշաններ՝ Ցուլ, Կույս, Այծեղջյուր

Երջանկության ձեռքբերման համար պետք է սովորել կուտակել ոչ միայն նյութական բարիք, այլ նաև հոգևոր։ Կենդանակերպի երկրային նշաններին ավելի հեշտ կլիներ երջանիկ դառնալ, եթե նրանք կարողանային հավասարակշռություն գտնել կյանքի նյութական, հոգևոր և էմոցիոնալ մասերի միջև։

Ցուլ

Ցուլն իր կյանքում փնտրում է կայունություն, հաստատունություն, փորձում է ապահովել իր նյութական վիճակը։ Ցլերը շատ երկրային և պրակտիկ մարդիկ են։ Բայց իրական երջանկության համար նրանք պետք է սովորեն կուտակել հոգևոր բարիքներ և հոգ տանել սեփական հոգու մասին։ Ցլերը պետք է սովորեն չկապվել նյութականին։ Իսկ դա հեշտ է անել երախտիքի և ուրիշներին օգնելու միջոցով։

Կույս

Կույսերը բավական երկրային են, ռացիոնալ և բնույթով պրակտիկ։ Բայց իրական երջանկության համար այս նշանի մարդկանց հարկավոր է չմոռանալ զգացմունքների և էմոցիաների ոլորտի մասին։ Հենց նյութական աշխարհի և զգացմունքների աշխարհի միջև ներդաշնակությունը՝ երջանկությունն է Կույս Կենդանակերպի նշանի համար։ Կույսերը կարողանում են միավորել այս երկու բաները մի ընդհանուրի և ստեղծել իրոք հանճարեղ մի բան։

Այծեղջյուր

Այծեղջյուրները բավական պրակտիկ են, լուրջ և երկրային։ Նրանք ձգտում են ապահովել իրենց նյութական վիճակը և արժանի տեղ սոցիումում։ Բայց իրական երջանկության ձեռքբերման համար Այծեղջյուրները պետք է սովորեն ընդունել այս աշխարհն իր բոլոր «թերություններով» հանդերձ, չդատել և չատել նրանց, ով ապրում է այլ օրենքներով։

Կենդանակերպի ջրային նշաններ՝ Խեցգետին, Կարիճ, ՁԿներ

Երջանկության ձեռքբերման համար նրանք պետք է սովորեն վերասկել սեփական էմոցիաները։ Իսկ ինչպե՞ս կարելի է հաղթահարել մի բան, ինչը փոխել անկարող ես։ Խեցգետինները փորձում են կառավարել այն, Կարիճները փորձում են ճնշել, իսկ Ձկները՝ ուղղակի փախչում են։

Խեցգետին

Խեցգետինները երջանկություն ձեռք բերելու համար պետք է սովորեն բաց թողնել վերահսկումը և տրվել բախտին։ Խեցգետինները պետք է հիշեն այն մասին, որ աշխարհը շատ ավելի հոգ կտանի իրենց մասին, եթե վստահեն նրան։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է սովորեն չվախենալ ամեն նորից և անհայտից, և հիշել, որ հենց դա՝ հենց այն ճանյապարհն է, որ տանում է նրանց երջանկության։

Կարիճ

Կարիճները վախենում են խոցելիությունից, որպեսզի ցավ և բացասական զգացմունքներ չապրեն։ Նրանք չեն ցուցադրում սեփական էմոցիաները, որպեսզի թույլ չերևան։ Սակայն այդ ներքին լարվածությունը գործում է ինչպես խոշորացույց։ Ինչո՞ւ պայքարել մի բանի դեմ, ինչին անհնար է հաղթել։ Կարիճների իրական ուժը ընդունելու մեջ է։ Կարիճները պետք է սովորեն ընդունել սեփական զգացմունքները այնպիսին, ինչպիսին որ կան, և այդժամ դրանք իրենք կհեռանան՝ տեղ ազատելով երջանկության համար։

Ձկներ

Ձկները փախչում են արտաքին աշխարհից, որպեսզի ցավ չապրեն, որպեսզի չապրեն ինչ-որ նեգատիվ էմոցիաներ։ Բայց կյանքն այնքան բազմակողմ է և հետաքրքիր։ Եվ այնտեղ, որտեղ հնարավորություն կա ցավ ապրել՝ կա մեծ հավանականություն գտնել երջանկություն։ Միթե՞ այն դրան արժանի չէ։ Ձկները պետք է դառնան ավելի խիզախ և բացվեն այս աշխարհին, քանի որ միայն այստեղ կարող են նրանք զգալ ամենամեծ երջանկությունը։

Կենդանակերպի երկնային նշաններ՝ Երկվորյակ, Կշեռք, Ջրհոս

Երջանկության համար նրանք պետք է սովորեն վայելել «հիմա»-ի պահը, թեկուզ երբեմն, մտովի գտնվեն այսօրվա մեջ։ Կենդանակերպի նշանների այս մարդիկ շատ հաճախ են մոռանում այն երջանկության մասին, որն առկա է ներկա պահին։

Երկվորյակ

Երկվորյակները թափառում են ամենուր, միայն ոչ ներկա պահում։ Նրանք մտածում են անցյալի մասին, հետազոտում են ապագան, հավաքում են մեծ զանգվածով կոնցեպտներ, գտնում հսկայական թվով ինֆորմացիա։ Նրանց ուղեղը միշտ ակտիվ է, այդ պատճառով նրանց համար շատ դժվար է նկատել այն պահը, երբ իրենք իրոք երջանիկ են։ Երկվորյակները պետք է դադարեն ճշմնարտություն փնտրել հեռուներում և հասկանալ, որ ճշմարտությունը գտնվում է այստեղ, այս պահին, իրենց կյանքում, հենց հիմա։

Կշեռք

Կշեռքները լինում են չափազանց անհանգիստ, այդ պատճառով երբեմն նրանց համար շատ դժվար է լինում երջանկություն գտնել։ Կենդանակերպի այս նշանի մարդիկ պետք է ընդունեն այն փաստը, որ աշխարհն իդեալական չէ, այս կյանքում ամեն ինչ չէ որ բացատրություն ունի և ամեն ինչ չէ, որ պետք է ճիշտ լինի։ Բայց հենց այս տեսքով է կյանքը կատարյալ։ Եվ այն կարելի է սկսել վայելել հենց հիմա։

Ջրհոս

Ջրհոսները այնքան արագ են առաջ գնում, որ երբեմն մոռանում են այս պահի կյանքի մասին։ Բայց հնարավոր է հենց այդ րոպեին նրանք կարող են լինել խելահեղ երջանիկ։ Վաղը դեռևս չի եկել և հենց այդ պատճառով իմաստ չկա անհնագստանալ դրա համար։ Ներկա պահը՝ հենց երջանկության վայրն է։ Ջրհոսները պետք է երբեմն նայեն իրենց շուրջը և նկատեն, թե ինչ է տեղի ունենում տվյալ պահին՝ ինչ են նրանք զգում, ինչ են ցանկանում։ Դա չափազանց ոգեշնչող է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Երջանկության բաղադրատոմս Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
Ինտելեկտուալ թեստ, ստուգե՛ք Ձեր իմացությունը