fbpx

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 6 նշաններ, որոնք դժվարությամբ են բացում իրենց սիրտը

Ցույց տալ ձեր խոցելիությո՞ւնը: Ոչ, սա հաստատ նրանց մասին չէ։

Այս կենդանակերպի նշանները շատ դժվարությամբ են բացում իրենց սիրտը կամ ընդհանրապես այն կողպուն են ամուր կողպեքով:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Կույս

Դուք չեք վախենում բացվելուց, դուք պարզապես ցանկանում եք ցուցադրել ձեր լավագույն տարբերակը: Միևնույն ժամանակ, դուք այնքան էլ չեք հասկանում, թե ինչ է նշանակում «բաց լինել»: Ձեր բոլոր շփումները ուրիշների հետ շատ գիտակցված են: Դուք հեշտությամբ հայտնվում և անհետանում եք ուրիշների կյանքում, բայց արդյո՞ք իսկապես բացվում եք նրանց հետ շփվելիս:

Դուք այնքան եք անհանգստանում, որ մարդիկ կտեսնեն և կդատեն ձեր թերությունները, որ նախընտրում եք «փակ պահել ձեր տան պատուհանները»։ Դուք նույնիսկ չեք մտածի ձեր սիրտը բացելու մասին, քանի դեռ ձեր շրջապատի մարդիկ իրենց գործողություններով չեն ապացուցել, որ արժանի են դրան։

Կարիճ

Դուք անկեղծորեն ցանկանում եք, որպեսզի թույլ տաք ձեզ լինել խոցելի և բաց, բայց միայն դրա մասին մտածելը ձեզ նյարդայնացնում է: Դուք լավ գիտեք, թե ինչ է կիրքը, և ունեք վառ խառնվածք, բայց բավականին թերահավատորեն եք վերաբերվում շրջապատի մարդկանց։

Միգուցե նախկինում ձեր վստահությունը կոտրել են, կամ գուցե տեսել եք, թե ինչպես են դավաճանում ձեր մտերիմ մարդկանց։ Այսպիսով, դուք հասկանում եք, թե մարդիկ ինչ կարող են անել, եթե ցույց տաք նրանց ձեր խոցելիությունը: Դուք պարզապես չեք կարող պատկերացնել, որ կվստահեք ինչ-որ մեկին, քանի դեռ նա չի ապացուցել, որ երբեք չի դավաճանի ձեզ, բայց ոչ ոք դեռևս չի անցել այդ թեստը:

Ջրհոս

Դուք վախենում եք բաց լինել, դուք իսկապես դրա իմաստը չեք տեսնում: Դուք աշխարհը դիտում եք որպես անհասանելի և անսահման մի բան: Դուք հաճախ խորասուզվում եք ձեր շուրջը կատարվող իրադարձությունների, գլոբալ տարբեր գաղափարների և տեսությունների մասին մտքերի մեջ։

Հակված եք մառախուղ ստեղծելու ձեր անձի շուրջ և չեք ժխտում, որ իսկապես ձեզ դուր է գալիս, որ մարդիկ գուշակեն, թե իրականում ով եք դուք և ինչ եք ձեզանից ներկայացնում: Դուք ունակ եք բացվել մեկ այլ անձի մոտ մինչև խոցելիություն, բայց սա ավելի շուտ բացառություն է, քան կանոն:

Այծեղջյուր

Դուք բավականին «փշոտ» անձնավորություն եք, և այլ մարդկանց հետ հարաբերություններում նախընտրում եք հեռավորություն պահպանել։ Այնուամենայնիվ, դուք զերծ չեք թուլություններից, որոնց մասին կարող եք պատմել այն մարդկանց, ում շրջապատում ձեզ հարմարավետ և ապահով եք զգում։ Բայց ընդհանուր առմամբ, դուք բացվում եք մեծ կասկածներով՝ անինքնավստահության պատճառով և գիտակցելով, որ հաջողության հասնելու երկար ճանապարհ կա առջևում:

Դուք զգում եք, որ եթե թույլ տաք ձեզ խոցելի լինել, ստիպված կլինեք շեղել ձեզ ձեր նպատակներից և թույլ կերևաք ուրիշների աչքերում։ Դուք հրաժարվում եք զոհաբերել ձեր հպարտությունը՝ հանուն ձեր էմոցիոնալ արտահայտման, և դա ստիպում է ձեզ ավելի հաճախ փակվել, քան կցանկանայիք:

Կարդացեք նաև՝ 10 հիշեցում բաց սրտով ապրողների համար

Ցուլ

Դուք կենդանակերպի շատ հոգատար, հիմնավոր նշան եք, ուստի բացվելը ձեզ համար խնդիր չէ, բայց դա պետք է տեղի ունենա միայն ձեր պայմաններով: Սովորաբար, երբ հանդիպում եք մեկին, անմիջապես հասկանում եք՝ կարո՞ղ եք վստահել մարդուն, թե՞ ոչ։ Բայց չնայած դրան, դուք դեռ ժամանակ եք տալիս նրան, որպեսզի նա կարողանա ապացուցել, որ արժանի է դրան։

Դուք իսկապես գնահատում եք այն մարդկանց, ում թույլ եք տալիս մտնել ձեր կյանք, բայց նրանց հետ բաց լինելու խաղը միշտ կատարվում է ձեր կանոններով: Դուք իսկապես կարող եք խոցելի և բաց լինել ուրիշների հետ. կարևորը, որ նախաձեռնությունը ձեզանից լինի: Եթե ​​ինչ-որ մեկը փորձի ձեզ դրդել դա անել կամ փորձի ստիպել ձեզ դա անել, դուք անմիջապես և ամուր կփակեք ձեր սիրտը այդ մարդու համար:

Երկվորյակներ

Դուք շփվող ու շատախոս անձնավորություն եք, ուստի ուրիշները հաճախ ձեզ շատ բաց են համարում։ Իրականում, դուք հաճախ չեք բացահայտում ձեր անհատականության ամենաներքին մասերը ուրիշներին: Մարդկանց մեծամասնության հետ դուք մակերեսային մակարդակով եք շփվում։ Դուք հեշտությամբ պահպանում եք այդ բոլոր կապերը, բայց միևնույն ժամանակ չեք էլ մտածում իրականում բացվելու մասին:

Այնուամենայնիվ, երբ հասնում եք մի կետի, որտեղ բացվելուց բացի այլ ելք չունեք, անմիջապես փախչում եք։ Ձեզ համար աներևակայելի դժվար է քննարկել ուրիշների հետ այն գաղտնի բաները, որոնք դուք կրում եք ձեր ներսում: Ձեզ համար ավելի հեշտ է գտնել մեկ այլ մարդու կամ հայտնվել այնպիսի իրավիճակում, որը ձեզանից չի պահանջում խոցելի լինել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 6 նշաններ, որոնք դժվարությամբ են բացում իրենց սիրտը
10 երաժշտական հոլովակ, որոնք ներկա պահին «պայթեցնում են» աշխարհը