fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 5 Կենդանակերպի նշան, որոնց ընդհանրապես չի հետաքրքրում շրջապատի կարծիքը

5 Կենդանակերպի նշան, որոնց ընդհանրապես չի հետաքրքրում շրջապատի կարծիքը

Որոշ մարդիկ նույնիսկ մեկ քայլ չեն կարողանում կատարել, առանց մտածելու այն մասին, թե ինչ կմտածեն այդ մասին շրջապատի մարդիկ, իսկ որոշ մարդկանց էլ ուրիշի կարծիքը ընդհանրապես չի հետաքրքրում։

Ահա 5 Կենդանակերպի նշան, որոնք թքած ունեն շրջապատի կարծիքի վրա.

Այծեղջյուր

Այծեղջյուրները կախում ունեն բացառապես այն մարդկանց կարծիքից, որոնք իրենցից հարուստ են կամ էապես բարձր են կարգավիճակով։ Ահա այդ մարդկանց նրանք լսում են, իսկ երբեմն էլ նույնիսկ երկյուղում են նրանց առաջ։

Իսկ մնացածի վրա այս Կենդանակերպի նշաններն ուղղակի թքած ունեն, պահում են իրենց այնպես, ինչպես ճիշտ են համարում։

Ավելին, նրանք իրենք են շատ հաճախ ձևավորում հասարակական կարծիք, և պիտակներից, որոնք փակցվում են Այծեղջյուրի կողմից, գրեթե անհնար է ազատվել, իսկ նրանք էլ միշտ շտապում են եզրակացություններով և գնահատականներով, որոնք փոխել նրանք ուղղակի հրաժարվում են։

Խոյ

Խոյերը համառորեն ձևացնում են, որ իրենց համար բոլորովին միևնույնն է, թե ինչ են իրենց մասին մտածում մարդիկ։ Այլ կերպ չեր էլ կարող լինել։

Վաղ մանկուց նրանք պայքարում են ինքուրույնության և ուրիշներից անկախության համար, հետևաբար, խոստովանել, որ իրենց հուզում է շրջապատի կարծիքը՝ նշանակում է դավաճանել մանկությանը։

Սակայն իրականում իրենց անձի գնահատականից նրանք այնուամենայնիվ կախված են և ցավագին են ընդունում սեփական արարքների քննադատումը, իսկ հետո փորձում են անել ամեն ինչ, որպեսզի չվնասեն սեփական հեղինակությանը։

Ցուլ

Ցլերը նպատակաուղղված ստեղծում են իրենց իմիջը, հասկանալով, որ որքան բարձր լինի շրջապատի գնահատականը, այնքան մեծ հաջողությունների նրանք կհասնեն և այնքան բարեհաջող կդասավորվի իրենց կյանքն ու կարիերան։

Նրանք փորձում են բամբասանքների առիթ չտալ, նրանց համար կարևոր է դրական տպավորություն թողնելը։ Եվ նույն ժամանակ չի կարելի ասել, որ տվյալ Կենդանակերպի ներկայացուցիչները կախված են այլոց կարծիքից։

Նրանք չեն տանջվում իրենց հանդեպ բացասական վերաբերմունքից, հատկապես, եթե դրա կրողներն են այն մարդիկ, որոնք իրենց համար բոլորովին անօգուտ են։

Առյուծ

Առյուծների համար խոշոր հաշվով միևնույնն է, թե ինչ են խոսում իրենց ետևից, նրանք դրա մասին, որպես օրենք, չեն էլ մտածում. նրանց համար կարևորը՝ որպեսզի իրենք իրենցից գոհ լինեն։

Սակայն նրանց արարքների ուղիղ դատապատման համար հնարավոր է նաև հարված ստանալ։ Այս նշանի ներկայացուցիչները չեն թաքցնում սեփական թերությունները և կապվածությունները, համարելով, որ իրենք ամեն դեպքում իրավացի են, իսկ եթե ինչ-որ մեկին, ինչ-որ բան դուր չի գալիս, ապա թող գրողի ծոցը գնան կամ լուռ համբերեն։

Նրանք չեն ճկվում հասարակական կարծիքի տակ, քանի որ վստահ են, որ դա միայն իրենց կյանքն է, որը ոչ ոքի չի վերաբերվում։

Ջրհոս

Ջրհոսներին հուզում է միայն այն մարդկանց գնահատականը, ովքեր նրանց համար մեծ նշանակություն ունեն, իսկ հասարակական կարծիքը՝ ընդհանուր առմամբ, նրանք անտեսում են։

Այս նշանի ներկայացուցիչները համարում են, որ իրենք մաքրամաքուր ոսկի չեն, որպեսզի բոլորին դուր գան, և հենց այդ պատճառով էլ չեն կենտրոնանում, թե ինչ արձագանք են առաջացնում իրենց արարքներն ու ակնարկները մարդկանց մոտ։

Տեսականորեն նրանք, իհարկե, կցանկանային որպեսզի ունենային անթերի հեղինակություն, դա իրենց կյանքն ավելի կհեշտացներ, բայց առանց դրա էլ նրանք հրաշալի կարողանում են ապրել, քանի որ շրջապատի կարծիքից կախված չլինելը տալիս է նրանց այդքան անհրաժեշտ ազատությունը։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների սեռական պահանջները

Կենդանակերպի նշաններից ամեն մեկը սեռական տարբեր պահանջներ ունի եւ իմանալով զուգընկերոջ նախընտրությունների մասին՝ կարելի է հեշտությամբ գայթակղել նրան։ Խոյ Խոյերը շատ սեքսուալ են, սակայն նրանք նաեւ...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ հարցեր տարբեր ոլորտներից

Բազմագիտակ մարդը միշտ և ամենուր բոլորի մոտ հարգանքի է արժանանում: Իսկ դո՞ւք կարո՞ղ եք գլուխ գովալ Ձեր գիտելիքների պաշարով: Ստուգեք Ձեր բազմագիտակությունը, անցնելով մեր այս...
video

ՎԻԴԵՈԴԱՍ․ Լուսանկարների համար անսահմանափակ քանակությամբ ֆիլտրեր Photoshop-ով

Այս վիդեոդասում դուք կսովորեք լուսանկարներին գեղեցիկ տեսք հաղորդելու անսահմանափակ քանակությամբ հնարքներ․․․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: Գրանցվիր մեր Viber...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 10-ից 16-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 10-ից 16-ը․ ԽՈՅԵՐ Այս շաբաթ ձեր սիրելին իր ինչ-որ ցանկության մեջ միայնակ կլինի, քանի որ դուք չեք կիսի նրա ծրագրերն...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ հարցեր տարբեր ոլորտներից բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ուղեղը պահել լավ «մարզավիճակում»

Այս անգամ մեր բազմագիտակության թեստի հարցերը բավական բարդ են և ոչ բոլորը կարող են պատասխանել այդ հարցերին: Ի՞նչ եք կարծում կհերիքի՞ Ձեր գիտելիքները դրանց...