fbpx

Ի՞նչ կապ կար պենիցիլինի հայտնագործող Ալեքսանդր Ֆլեմինգի և Ուինսթոն Չերչիլի միջև

Չափազանց հետաքրքիր իրական պատմություն՝ իրական հերոսներով, որը կարդալուց հետո հասկանում ես, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում և որ կյանքում պատահականություններ գոյություն չունեն։

Մի օր Ֆլեմինգ անունով մի աղքատ շոտլանդացի հողագործ աշխատում էր դաշտում: Հանկարծ նա լսում է օգնության կանչ մոտակա ճահճուտից: Նա մի կողմ է նետում իր գործիքները և վազում դեպի ճահճուտը: Այնտեղ տեսնում է  մինչև գոտկատեղը ցեխի մեջ մխրճված մի տղայի, ով բղավում էր և փորձում էր ազատել ինքն իրեն: Հողագործ Ֆլեմինգը փրկում է տղային դանդաղ և սարսափեցնող մահվանից:

Հաջորդ օրը մի շքեղ կառք է կանգնում շոտլանդացու խղճուկ հյուղակի առաջ: Շքեղ հագնված մի ազնվական դուրս է գալիս կառքից և ներկայանում որպես այն տղայի հայրը, ում փրկել էր հողագործ Ֆլեմինգը: Նա ցանկություն է հայտնում փոխհատուցել հողագործին, սակայն վերջինս հրաժարվում է գումար վերձնել իր արածի դիմաց: Փոխարենը ազնվականը առաջարկում է հողագործին այլ կերպ հատուցել իր որդուն փրկելու համար: Նա իր հետ է տանում հողագործ Ֆլեմինգի որդուն` խոստանալով լավ կրթության տալ նրան:

Տարիներ անց Ֆլեմինգի որդին ամբողջ աշխարհով հայտնի է դառնում որպես սըր Ալեքսանդր Ֆլեմինգ` պենիցիլինի հայտանգործող:

Որոշ ժամանակ անց ազնվականի որդին հիվանդանում է թոքաբորբով: Ի՞նչ եք կարծում` ինչը փրկեց նրան: Իհարկե պենիցիլինը: Այդ ազնվականը լորդ Ռենդոլֆ Չերչիլն էր, իսկ նրա որդին` Ուինսթոն  Չերչիլը:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ կապ կար պենիցիլինի հայտնագործող Ալեքսանդր Ֆլեմինգի և Ուինսթոն Չերչիլի միջև
Ձեր կողմից ընտրված Տարո քարտը կպատմի մոտ ապագայի մասին