fbpx

Ո՞րն է ձեր ամենաթույլ տեղն ըստ Կենդանակերպի նշանի

Յուրաքանչյուր մարդ ունի իր թույլ տեղը: Ինչպե՞ս են դրանք արտահայտվում ըստ կենդանակերպի նշանի:

Խոյ

Խոյերը փոքր-ինչ պնդաճակատ են: Այնքան էլ չեն սիրում, երբ սիրելի գործի գլխին իրենք չեն, առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում են իշխանություն ստանալ: Թեև Խոյերը բնածին ղեկավար են, երբեմն խենթանում են և այդ պահերին բոլորովին հակված չեն լինում ուրիշի կարծիքը լսելու: Խոյերը հակված են որոշումներ ընդունելու անբավարար տվյալների հիման վրա, հաճախ կարող են ավելորդ ագրեսիվ և դյուրագրգիռ թվալ:

Ցուլ

Որպես կանոն, հուսալի են, մանրակրկիտ և համակողմանի, սակայն հակված են պահպանողականության, Ցուլերի համար դժվար է փոխվել, նույնիսկ երբ դա անհրաժեշտ է: Սիրում են զբաղվել նրանով, ինչից լավ են գլուխ հանում, հազվադեպ են նոր բան ստանձնում՝վախենալով, որ իրենց մոտ չի ստացվի: Շատ հպարտ են, այդ պատճառով է նրանց դուր գալիս մնալ իրենց հարմարավետության գոտում: Մի զբաղմունքի մեջ են սուզվում և դա նրանց խանգարում է այլ հնարավորություններ տեսնել, նույնիսկ բավական գրավիչ: Համառ են:

Երկվորյակ

Ե՛վ ամաչեցնում են, և՛ հիացնում իրենց հետ գործ ունեցողներին: Կարող է թվալ, որ նրանք ոչ մի հարցում չեն կարողանում կողմնորոշվել: Միշտ խոսելու թեմա ունեն, թեև երբեմն թվում է, որ նրանք միայն իրենց են լսում: Մշտապես փոխում են տեսակետը, մարդկանց համար հաճախ դժվար է հասնել նրանց մտքի թռիչքին: Երկվորյակները փոփոխական են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել՝ այնուամենայնիվ, ինչ են ուզում:

Խեցգետին

Խեցգետիններն առանձնանում են հրաշալի, զգայուն, նուրբ հոգով, բայց նրանց ապրումներն այնքան ուժեղ են, որ հաճախ քարացնում են գործելու նրանց կամքը: Շատ խնդիրներ ունեն ցածր ինքնագնահատականի հետ, հաճախ ուրիշ մարդկանց կարիք ունեն այն մի քիչ բարձրացնելու համար, նրանց համար կենսականորեն կարևոր է, որ ինչ-որ մեկն իրեց գնահատի և աջակցի: Սիրող և բարի սիրտ ունեն, բայց երբեմն ուրիշների շահերը սեփականից վեր են դասում: Խեցգետինների տրամադրությունը շատ փոփոխական է, հաճախ տագնապի և ընկճախտի նոպաներ են ունենում: Հաճախ միաժամանակ և՛ վատատես են լինում, և՛ իդեալիստ: Հիացած չեն իրական աշխարհից, քանի որ այն նման չէ իրենց երևակայության պատկերին: Սիրում են ծուլանալ և ձգձգել:

Առյուծ

Առյուծները մշտապես շարժման մեջ են: Սիրում են փայլել՝ մոռանալով, որ մյուսներին նույնպես իրենց փառքի րոպեն է պետք: Առյուծները շատ հպարտ և ամբարտավան են: Բավական պահպանողական են: Չեն սիրում ուրիշի կարծիքը լսել. առանց այդ էլ ամեն ինչ գիտեն: Առուծների հակվածությունը եսասիրության դժվարացնում է ուրիշ մարկանց հետ երկարաժամկետ անձնական հարաբերությունների ստեղծումը:

Կույս

Առանձնանում են սուր և վերլուծական մտքով: Սիրում են հաշվի առնել և հաշվարկել, ձգտում են գտնել բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները: Հակված են հիվանդանալու օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով, քանի որ սիրում են, որ ամեն ինչ լինի ինչպես իրենք են ուզում: Շատ «հասուն» հոգի ունեն, ուստի հաճախ չափազանց շատ աշխատում են և չափազանց քիչ հանգստանում: Նաև հակված են խստորեն քննադատելու իրենց և մյուսներին, այդ պատճառով նրանց համար դժվար է համակերպվել ուրիշների հետ:

Կշեռք

Շատ խաղաղասեր և հանգիստ են, բայց կարող են լարվել ձեր դեմ, եթե անեք մի բան, ինչը նրանց դուր չգա: Բայց դա ձեր դեմքին չեն ասի. ատում են վեճերը, ավելի շուտ պարզապես կդադարեն շփվել ձեզ հետ կամ կանցնեն պասիվ-ագրեսիվ տակտիկայի: Շատ շուտ են նեղանում, հիշաչար են: Հաճախ չափից շատ կենտրոնանում են իրենց անհաջողությունների վրա՝ իրենց էներգիան որևէ դրական բանի ուղղելու փոխարեն:

Կարիճ

Կարող են շատ սիրող և ինքնաբուխ լինել, բայց նրանց հակվածությությունը խանդելուն և մարդկանց վտահել չցանկանալը կարող են ստվեր գցել ռոմանտիկ և ընկերական հարաբերությունների վրա: Երբեք ոչինչ չեն մոռանում, չեն ներում, անպայման կփորձեն վրեժ լուծել: Մարդկանց այնքան էլ չեն վստահում, նրանց համար դժվար է մտերմանալ մադկանց հետ: Նրանց հույզերը շատ վառ և ուժեղ են, բայց հազվադեպ են բաց. չեն ուզում խոցելի երևալ:

Աղեղնավոր

Բնածին հետախույզներ են: Բայց ամեն գործից արագ հոգնում են, հազվադեպ են որևէ նախագիծ վերջին հասցնում: Չեն սիրում, երբ իրենց հեղինակությամբ ճնշում են կամ ցուցումներ տալիս, միշտ աշխատոմ են կյանքում սեփական կանոնները սահմանել: Պետք է չափավորություն և փոխզիջում սովորեն: Հաճախ զրուցակիցներին թվում են կոպիտ կամ անտակտ: Չեն առանձնաում համբերատարությամբ, կարող են թողնել նախագիծը, եթե դրա հետ կապված խնդիրներ առաջանան: Մեծ ազատության և անձնական տիրույթի կարիք ունեն:

Այծեղջյուր

Կարող են հյուծվել աշխատելուց՝ մոռանալով, որ երբեմն պետք է ուտել և հանգստանալ: Տարված են կարգավիճակի և փողի համար պայարով՝ համարելով, որ այս երկուսը կայունության և հաջողակության չափանիշ են, պատրաստ են անվերջ աշխատել դրանց հասնելու համար: Սիրում են պարծենալ իրենց հեղինակավոր աշխատանքով կամ ձեռքբերումներով, ինչը հաճախ վանում է շրջապատողներին: Նրանց համար հեշտ չէ բացվել ուրիշ մարդկանց համար, հակված են իրենց ավելի լավը համարել, քան մնացածը, սակայն հոգու խորքում հաճախ անլիարժեքության զգացում են ունենում, իրականում կախված են ուրշների կարծիքից և մտքերից: Հաճախ մարդանց քննարկում են նրանց մեջքի հետևում, դատողություն են անում՝ առաց նկատի առնելու հայացքնր և կարծիքներ: Վատատես են, ցանկացած իրավիճակից վատագույնն են սպասում:

Ջրհոս

Մի կողմից հրաշալի բանախոսներ են, շատ տարբեր հետաքրքրություններ ունեն, հեշտ են ընկերանում: Սակայն հաճախ ապրումներն արահայտելու խնդիր են ունենում ինչի պատճառով դժվարությամբ են պահում ընկերներին կամ գործընկերներին: Ատում են ձանձրալի պահպանողական մարդկանց, շատ են սիրում ճամփորդել և արկածներ: Այդ պատճառով նրանց համար դժվար է կենտրոնանալ սովորական, առօրյա պարտականությունների և աշխատանքի վրա:

Ձկներ

Հուզական են, զգայուն, կամակոր, շատ են սիրում կրեատիվ ինքնարտահայտում, սիրում են են օգնել ուրիշներին: Հաճախ ուժեղ ապրումներին թույլ են տալիս իշխել իրենց: Պատրաստ են ամեն ինչ թողնել մտերիմ մարդուն օգնելու համար, հաճախ ուրիշների մասին հոգալով՝ մոռանում են իրենց մասին: Հիացած չեն օբյեկտիվ իրականությամբ, փորձում են դրանից փախչել բոլոր հասանելի միջոցներով: Պետք է սովորեն վերահսկել իրենց հույզերը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Ո՞րն է ձեր ամենաթույլ տեղն ըստ Կենդանակերպի նշանի
Չինական 10 իմաստություն