fbpx

Ուսանողներին. Գիշեր քննությունից առաջ: Սովորե՞լ թե՞ քնել

Այս նյութը նվիրում եմ բոլոր ուսանողներին:

Ես էլ եմ ժամանակին ուսանող եղել և ես նույնպես սովորել եմ ներքևում նկարագրվածի պես, սակայն դա լավ չէ:

Ի՞նչպես նախապատրաստվել քննություններին, պարապե՞լ քննության նախորդ գիշերը, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանները գիտականորեն հիմնավորված կգտնեք ներքևում:

Ձմեռային քննաշրջանը մոտենում է: Ուսանողները լավ հայտնի ասացվածք ունեն. «քննաշրջանից քննաշրջան ապրում են ուսանողները ուրախ»: Եվ իրոք շատ քիչ ուսանողներ կան որոնք իրենց աշխատանքը չեն թողնում «հետոին» և հիմնականում այդ «հետոն» սկսում է քննության անմիջապես նախորդ գիշերը:

Սակայն ամերիկյան գիտնականները ապացուցել են, որ այդքան պատասխանատու քննության կամ ստուգարքի նախորդ գիշերը ավելի լավ է լավ քնել՝ այդպես օգուտը ավելի մեծ կլինի:

Գիտնականները խորհուրդ են տալիս քննության նախորդ գիշերը օգտագործել քնելու համար

Բեյլորի բժշկական քոլեջի դոկտոր, պրոֆեսոր, նաև քնի խանգարման բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ֆիլիպ Էլեպետը (Philip Alapat) կոչ է անում բոլոր ուսանողներին պարապել ամբողջ սեմեյստրի ընթացքում և դադարեցնել պարապմունքները քննությունից առավելագույնը մեկ օր առաջ, ընդ որում քննությունից առաջ պետք է ամենաքիչը 8 ժամ քնել:

Այսպիսի խորհուրդ են ստացել ամբողջ աշխարհի ուսանողները ամերիկյան գիտնականի կողմից: Իր հարցազրույցում Էլեպետը նշում է. «Հիշողության մեջ ինչ-որ բանի վերականգնման և ինչ-որ բանի վրա կենտրոնանալու արդյունավետությունը զգալի կերպով մեծանում է, երբ մարդը հանգստացած է լինում: Եթե դուք նախապես եք նախապատրաստվել, ապա դուք ունակ կլինեք վերհիշել այն ինչ ձեզ սովորեցրել են և հետևաբար ավելի լավ արդյունքներ կունենաք քննությունից»:

Պարբերաբար գիշերները քննության նախապատրաստվելը կոֆեին պարունակող հեղուկների օգտագործմամբ բերում են նրան, որ ուսանողները վտանգում են իրենց անքնությամբ տառապելուն: Այդպիսի ապրելակերպը հետագայում կարող է բերել շաքարային դիաբետի, սրտային հիվանդությունների, հիպերտոնյայի և այլ պաթալոգիաների:

 www.upi.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ուսանողներին. Գիշեր քննությունից առաջ: Սովորե՞լ թե՞ քնել
Հայտնի հոգեբանն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իրական ճոխ կնոջ ճոխ կյանքը