Գաղտնիք չէ, որ մեզանից շատերին մի փոքր հուզական աջակցությունը չէր խանգարի։ Պարզվում է՝ տրամադրությունը բարձրացնելու համար անհրաժեշտ չեն ոչ վիտամինային մարմելադներ, ոչ էլ թանկարժեք գուրուներ։ Բավական են վարքային գիտությունից ստացված գիտելիքները։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Մենք ուսումնասիրել ենք մտածողության և մեդիտացիայի մասնագետ Ջոաննա Ռաջենդրանի մեկնաբանությունները երջանկության գլխավոր գաղտնիքների վերաբերյալ, որոնք կօգնեն լցնել օրը ուրախությամբ։
Կիսվում ենք մի քանի հրաշալի խորհուրդներով.
Մի վերցրեք հեռախոսը անմիջապես արթնանալուց հետո
Ռաջենդրանը նշում է, որ օրվա սկիզբը մեծապես որոշում է դրա շարունակությունը։ Սա նշանակում է, որ եթե դուք հենց նոր արթնանալուց հետո վերցնում եք հեռախոսը, ապա արդեն անցնում եք ռեակցիայի ռեժիմի։ Դուք չեք կարող որոշել, թե ինչպես եք ցանկանում ձեզ զգալ և ինչ եք ուզում անել, եթե անմիջապես ընկղմվում եք նորությունների հոսքի, ծանուցումների և նամակների մեջ։ Հետևաբար, նա խորհուրդ է տալիս որոշ ժամանակով հետաձգել գաջեթների օգտագործումը․ իդեալական տարբերակում՝ մեկ ժամով, բայց կարելի է սկսել նաև պակաս ժամանակահատվածից։ Ինչ էլ որ ձեզանից պահանջի աշխարհը, այն կարող է սպասել 15, 30 կամ 60 րոպե։
Ուստի հետաձգեք աննպատակ սկրոլինգը և զբաղվեք ինչ–որ հաճելի բանով։ Հեղինակը բացատրում է, որ երբ դուք անմիջապես չեք սկսում շփվել արտաքին աշխարհի հետ, առավոտյան արարողությունները դառնում են ավելի հանգիստ և գիտակցված։ Այժմ այս ժամանակը կարելի է լցնել նրանով, ինչը սնուցում է ձեր միտքը, հոգին կամ երկուսը միասին՝ շնչառական վարժություններ, մեդիտացիա, ընթերցանություն և այլն։
Շարժվեք
Հուզական վիճակը փոխելու ամենաարագ և արդյունավետ միջոցը ֆիզիկական վիճակի փոփոխությունն է։ Ռաջենդրանը նշում է, որ դրա համար շատ ժամանակ և տարածք անհրաժեշտ չէ, քանի որ կարելի է զբաղվել գրեթե ամեն տեղ։
Լիարժեք մարզումը առավելագույն օգուտ կբերի, բայց տրամադրությունը բարձրացնելու արագ միջոցների շարքում նա խորհուրդ է տալիս․
— զբոսանք շան հետ,
— պլանկա կամ մի քանի ցատկ,
— աստիճաններով բարձրանալ՝ վերելակի փոխարեն,
— փոքրիկ պար ձեր սիրելի երգի ներքո։
«Շարժումը կբերի էնդորֆինների հոսք, կբարձրացնի սերոտոնինի մակարդակը և ակնթարթորեն կավելացնի ուրախությունը», — հավելում է նա։
Նախապես պլանավորեք հաճելի բաներ
Պարզապես մի հուսացեք, որ ինչ–որ բան ձեզ երջանիկ կդարձնի՝ պլանավորեք դա։ Ամեն օր ձեր գրաֆիկում ավելացրեք մի բան, որն ուրախություն կբերի։ Որպեսզի դա չդառնա սթրեսի աղբյուր, նա խորհուրդ է տալիս հաշվի առնել ձեր ժամանակային հնարավորությունները։
Սա կարող է լինել ցանկացած բան՝ երկար լանչ ընկերոջ հետ կամ մերսում, մինչև կարճ պահեր, օրինակ՝ մայրամուտի դիտում, աշխատանքի գնալու ճանապարհին զբոսանք կամ զանգ լավագույն ընկերոջը։
Կարդացեք նաև՝ Անվճար դոֆամին. բժիշկը պատմել է, թե ինչպես դառնալ ավելի երջանիկ առանց հավելյալ ջանքերի
Թույլ տվեք ձեզ ձանձրանալ
Մշտական խթանման դարաշրջանում մեզ գրեթե ժամանակ չի մնում ձանձրանալու համար։ Շատերը նույնիսկ զբաղվածությունն ընկալում են որպես հաջողության և արտադրողականության նշան։ Սակայն առանց ձանձրանալու ժամանակի մենք կորցնում ենք կարևորագույն տարրերից մեկը՝ ստեղծագործականությունը։ Ձեր հաջորդ մեծ արկածը կարող է սկսվել կեսօրվա անգործության ժամանակ։
«Բոլոր հիանալի գաղափարները, նորարարությունները և հայտնագործությունները ծնվում են մեկ աղբյուրից՝ մեր երևակայությունից։ Ձեզ ձանձրանալու հնարավորություն տալով՝ դուք բացում եք դուռը ներշնչանքի համար», — բացատրում է հեղինակը։
Փորձեք զբոսնել բնության մեջ, նստել սրճարանում կամ պարզապես երազել՝ և տեսեք, թե ինչ մտքեր կգան ձեր գլխում։
Վարժվեք շնորհակալություն հայտնելուն
Շնորհակալությունը գրեթե միշտ հիշատակվում է երջանկության մասին բոլոր խոսակցություններում՝ և դա պատահական չէ։ Դա հզոր զգացում է։ Շնորհակալություն հայտնելիս դժվար է միաժամանակ զգալ զայրույթ, տխրություն կամ նախանձ։
Ակնթարթորեն երջանկություն զգալու ամենաարդյունավետ միջոցներից մեկը՝ «շնորհակալության հոսք» ստեղծելն է։
Գրքում խորհուրդ է տրվում սկսել փոքր բաներից։
Իհարկե, կարելի է շնորհակալ լինել առողջության, տան և ընտանիքի համար, բայց եթե այս ամենը հաճախակի ու ընդհանուր եք ասում, էմոցիոնալ ազդեցությունը կորում է։ Փոխարենը՝ նայեք ձեր շուրջը և սկսեք պարզ բաներից։
Օրինակ կարող եք շնորհակալ լինել․
- պատուհանիցներթափանցաց արևի լույսի համար,
- տաք թեյի բաժակի համար,
- գրասենյակում տիրող լռության համար։
Ռաջենդրանը նշում է, որ երբ դուք խոսում եք փոքր բաների մասին, որոնք շնորհակալություն են առաջացնում, սկսում եք դրանք տեսնել ամենուր։ Ժամանակի ընթացքում երջանիկ լինելու համար ավելի քիչ բան է պետք, իսկ այդ զգացումը դուք սկսում եք զգալ ավելի հաճախ։ Վերջիվերջո, դուք պարզապես չեք նկատում հաճելի մանրուքները՝ դուք սկսում եք դրանք որոնել։ Շնորհակալությունը դառնում է ոչ թե սովորություն, այլ կենսակերպ։
Սահմանեք գաջեթների «գիշերային հանգիստ»
Եթե ցանկանում եք արագ քնել և խոր քուն ունենալ, սահմանեք գաջեթների «հանգիստ», — խորհուրդ է տրվում գրքում։ Մենք բոլորս գիտենք, որ կապույտ լույսը վնասում է քնին, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց առնվազն մեկ ժամ առաջ հրաժարվել էկրաններից կամ ինչն ավելի լավ է՝ թողնել սարքերը մեկ այլ սենյակում։
Ռաջենդրանը համաձայն է, բայց հասկանում է, որ ոմանք օգտագործում են հեռախոսը որպես զարթուցիչ կամ էլեկտրոնային գիրք։ Այդ դեպքում նա խորհուրդ է տալիս սահմանել սոցցանցերից ազատ ժամ՝ ցանկալի է քնելուց 1–2 ժամ առաջ։ Դա կկրճատի քուն մտնելու ժամանակը և կբարելավի քնի որակը։
Բացի այդ, երազները կդառնան ավելի հաճելի։ Այն, ինչով մենք լցնում ենք մեր գիտակցությունը քնելուց առաջ, ազդում է ենթագիտակցության վրա։ Եվ երբ դադարեցնում ենք աննպատակ սկրոլինգը, մեզ մոտ ի հայտ է գալիս հնարավորություն ընտրելու, թե ինչի մասին մտածենք և երազենք քնի ընթացքում։