fbpx

Կենդանակերպի նշաններ. Ի՞նչն է Ձեզ ամենից շատ վախեցնում Ձեր ապագայում

Գիտե՞ք արդյոք թե ապագայի հանդեպ ինչ վախ է նստած Ձեր ներսում։ Իսկ դուք, միգուցե նույնիսկ ամբողջությամբ չեք էլ պատկերացնում դրանց մասին։ Իսկ միգուցե դրանց լուրջ չեք վերաբերվում, համարելով այդ վախերը՝ գիտակցության իռացիոնալ խաղեր։ Բայց ամեն դեպքում այն գոյություն ունի և պարբերաբար իր մասին հիշեցնում է։

Խոյ

Դուք ապրում եք վախի մեջ, որ երբեք Ձեր կյանքում չեք հանդիպի այն միակին՝ ձեր երկրորդ կեսին։ Ժամանակին դուք արդեն մի քանի անգամ մտածել եք, որ հանդիպել եք իրական սիրուն, բայց եթե դա իրական էր, ինչո՞ւ էին դրանք ավարտվում կրախով։

Ցուլ

Դուք շատ եք վախենում մահից։ Դուք գիտեք, որ ամեն ինչ ավարտվում է և իմաստ չկա դա հերքել։ Ամեն ոք էլ մահանում է, անկախ նրանից, թե որքան ուժգին եք փորձում ձեզ համոզել, որ միգուցե դուք կլինեք բացառություն։ Մի կողմից դուք ցանկանում եք իմանալ թե որքան ժամանակ է Ձեզ մնացել, բայց մյուս կողմից էլ սարսափում եք նույնիսկ այդ մասին մտածել։

Երկվորյակ

Դուք խելագարվելու աստիճան վախենում եք ամեն անհայտից, և համապատասխանաբար, այն ամենից, ինչ սպասվում է առջևում։ Դուք չգիտեք, թե ինչ գործողություններ ձեռնարկել նախորոք և դա ձեզ հունից հանում է և չի թողնում հանգիստ քնել։

Խեցգետին

Ձեզ ապագայում ամենից շատ վախեցնում է այն, որ դուք հասկանում եք, որ ոչինչ հավերժ չէ։ Դուք գիտեք, որ ոչինչ հավերժ չի տևում, որ ձեր մտերիմները մահանալու են, ընկերները վաղ թե ուշ կհեռանան, իսկ մարդկանց մեծամասնությունը, որոնց հետ մեծացել եք և հաճախել դպրոց, կհեռանան ուրիշ երկրներ և քաղաքներ։ Ձեզ համար ապագայում չկա կայունություն և անվտանգություն։

Առյուծ

Դուք հիվանդագին վախենում եք միայնակ մնալուց։ Ոչինչ այդքան չի սարսափեցնում Ձեզ, քան այն միտքը, որ ապագայում կարող է միայնակ մնաք այս սառը աշխարհում։ Դուք սնվում եք միայնակ։ Քնում եք միայնակ։ Եվ աշխատանքից հետո վերադառնում եք դատարկ տուն։ Ահա թե ինչու եք այժմ հուսալքված շրջապատում Ձեզ մարդկանցով։ Սակայն այդ վախի պատճառով կյանքում բազմաթիվ սխալներ եք գործում և երբեմն Ձեզանից հեռացնում այն մարդկանց, որոնց ճակատագիրն էր ուղարկել Ձեզ մոտ։ Եթե շարունակեք նույն կերպ, հնարավոր է իրոք մնաք միայնակ։ Սթափվեք։

Կույս

Դուք անհանգստանում եք ապագայի համար այն առումով, որ դուք չեք կարողանա բավարարել Ձեր հիմնական պահանջները։ Ֆինանսական պրոբլեմներ։ Անսպասելի հիվանդություններ։ Պարտքեր։ Սննդի և ջրի, էլեկտրականության բացակայություն։ Սով, ցուրտ։ Դուք վախենում եք, որ ապագան նման կլինի վազքուղու, որում դուք միշտ ետ կմնաք, անկախ նրանից, թե որքան արագ եք փորձում վազել։

Կշեռք

Հիվանդություն։ Ծերություն։ Ձեր հնարավորությունների սահմանափակում։ Այո, դուք վախենում եք թուլությունից և ֆիզիկական առումով՝ ուրիշներից կախված լինելուց։ Այն փաստը, որ ապագայում Ձեր մարմինը հնարավոր է չկարողանաք լիարժեք կառավարել՝ սպանում է Ձեզ և սարսափեցնում։

Կարիճ

Ի տարբերություն Կշեռքների, դուք չեք վախենում ֆիզիկական սահմանափակումներից՝ դուք վախենում եք գիտակցության թուլացումից և հիշողության կորստից։ Ձեր ամենասարսափելի մղձավանջն այն է, որ Ձեր մտերիմներն ու ընկերներն ասում են Ձեզ, որ նույն պատմությունն արդեն 6-րդ անգամ եք պատմում։ Ձեզ ահամար չկա ավելի սարսափելի բան, քան միտքն այն մասին, որ դուք այլևս չեք կարող լինել նախկինի պես և կկորցնեք Ձեր անձը։

Աղեղնավոր

Ի տարբերություն Կարիճի, դուք չեք վախենում կորցնել հիշողությունը։ Դուք վախենում եք, որ ձեզ մոտ չի մնա ոչինչ, բացի հիշողություններից։ Հենց այդ պատճառով եք Ձեզ հարց տալիս. «իսկ ինչի՞ս է պետք այդպիսի ապագան»։ Դուք վախենում եք, որ Ձեր վերելքը հասել է գագաթնակետին և այժմ դուք թռչում եք ներքև, դանդաղորեն կորցնելով կյանքի հանդեպ հետաքրքրությունը։ Ձեր ապագայի ամենամեծ վախը՝ այն պահն է, երբ հետևը ցուցադրող հայելում ավելի լավ տեսարան է, քան մեծ և մռայլ հորիզոնը Ձեր առջևում։

Այծեղջյուր

Դուք վախենում եք, որ աշխարհը քարուքանդ կլինի և դուք կենդանի կմնաք և կտեսնեք կոնֆլիկտներով և ատելությամբ լի այդ ամբողջ քաոսը։ Ամեն ինչ դառնում է ավելի վատ, այլ ոչ թե լավ։ Ոչ մի հոլիվուդյան երջանիկ ավարտ։ Ուղղակի ամեն ինչ ավելի վատ է դառնում։ Մարդիկ դադարում են զարգանալ։ Արդարություն այլևս չկա։ Ի՞նչ կլինի, եթե այլևս չլինի իրական առաջընթաց և ամեն ինչ գրողի ծոցը գնա։

Ջրհոս

Խորը Ձեր ներսում նստած է Ապոկալիպսի հիվանդագին վախ՝ մետեոր, ցունամի, հրաբուխի ժայթքում, էլեկտրամագնիսական իմպուլս, արևի բռնկում։ Ինչ-որ աղետ, որը կբերի մեծ տառապանքներ, մահեր և ավերածություններ, վերացնելով մեր բոլոր տեխնոլոգիաները, արվեստը, մշակույթը, հույսերն ու երազանքները։

Ձկներ

Դուք ատում եք ապագայի անորոշությունը։ Անցյալը՝ ամրագրված պատմության մի մասն է։ Ներկան՝ հեշտ է տեսնել հիմա։ Բայց ապագան… Դուք չունեք ոչ մի հուշում։ Այն նման է սև դատարկության։ Դուք ցանկանում եք իմանալ այն ամենը, ինչ կարող է տեղի ունենալ (ինչպես վատը, այնպես էլ լավը), որովհետև անորոշությունը Ձեզ համար՝ տանջանք է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշաններ. Ի՞նչն է Ձեզ ամենից շատ վախեցնում Ձեր ապագայում
Գիտնականներն ապացուցել են, որ կյանք մահից հետո գոյություն ունի