fbpx

Կենդանակերպի նշանների մեծամտության աստիճանը

Հորոսկոպները հաճախ շատ ճշգրիտ նկարագրում են մեր անձը։ Դրանք օգնում են, իմանալով միայն ծննդյան ամսաթիվը, մարդկանց մասին շատ նոր և հետաքրքիր բաներ իմանալ։ Աստղաբանությունը՝ գիտություն է, որի վրա աշխատել են հարյուրամյակներ։ Որոշակի Կենդանակերպի նշաններ, կախված ծննդյան օրից, օժտված են բնավորության որոշակի գծերով։ Հիմնվելով աստղաբանության վրա՝ հնարավոր է խուսափել շատ դժբախտություններից։ Նաև կարելի է գտնել շատ ընկերներ և նույնիսկ սիրելիին։ Հորոսկոպները՝ կանխագուշակումներ են, որոնք հիմնվում են մեզ շրջապատող էներգիայի վրա աստղերի ազդեցության վրա։

Եվ այսպես, Կենդանակերպի նշանների մեծամտության աստիճանը՝ ամենաբարձրից, ամենացածրը.

Ցուլ

Նրանք խորասուզված են իրենք իրենց հանգամանալից հետազոտելու գործի մեջ: Ցանկացած մարդ, ով լավ գիտի գոնե մեկ Ցուլի, հեշտությամբ սրա հետ կհամաձայնի: Նրանք համարում են, որ աշխարհն իրենց շուրջն է պտտվում, և, եթե նրանց հարցնես, թե որն է իրենց սիրած բառը, այն կլինի`«Ես»-ը: Նրանց հետ ավելի լավ է չվիճել, որովհետև դա անօգուտ է, միևնույն է, ճիշտն ինքն է:

Առյուծ

Ժամանակի մեծ մասը նրանք իրենց պահում են անտարբեր դիրքավորվողների պես: Նրանք հավատում են, որ օժտված են անհավանական ուժով, որը նրանց առավելություն է տալիս այլ մարդկանց նկատմամբ: Ինչ էլ որ նրանք ասեն, դա ճշմարիտն է` նրա բարձրագույն դրսևորման մեջ: Եվ եթե դու այդպես չես մտածում, ապա նրանք հազիվ թե քեզ հետ հաշվի նստեն: Իսկ եթե դու համարձակվես հակառակվել նրանց, նրանք իրենց «Ես»-ով կխեղդեն քեզ:

Կույս

Նրանք չափազանց առաջ են գնացել իրենց մեծամտության մեջ: Նրանց պետք չէ քո հավանությունը: Նրանք իրենց նստեցնում են գահին ու տեսնում են միայն նրանց, ովքեր իրենց առջև խոնարհվում են: Նա մտածում է, որ մոտ է կատարելությանն այն ժամանակ, երբ պարզապես ուրիշներին զզվեցնում է իր փառասիրությամբ: Նա չափազանց ագրեսիվ է մրցակցում, և, եթե պարտվում է, ապա կորցնում է իր ոտքերի տակ եղած հողը:

Այծեղջյուր

Սա ամենաիսկական չար հանճար է: Նա կգտնի այն, ինչ դու ամենաշատն ես սիրում, ու կխփի հենց այդ տեղին: Նա կիմանա ամեն ինչ, թեկուզ և դրանք լինեն իրեն բացարձակապես չհետաքրքրող մանրամասներ, եթե դա ինչ-որ կերպ կօգնի քեզ հիմնովին ոչնչացնել:

Խեցգետին

Սա հենց այն հմայող մանիպուլյատորն է: Անգամ հիպնոսի վարպետները նրան չեն կարող հաղթել: Նա այնքան էլ լավ վեճի կողմ չէ: Միշտ կարողանում է ցանկացած մարդու հանգեցնել իր տեսակետին: Երբեմն նա նույնիսկ վերածվում է վերահսկող հրեշի: Վստահ եղիր, նա քո դեմ օգտագործում է քո իսկ զենքը:

Ջրհոս

Նրանք միայնակ գիշատիչներ են: Նախ կարող են ինտրավերտներ թվալ, բայց դա առավելություն ունենալու մեծագույն ցանկությունն է: Նա հիանալի գիտի, որ կոպիտ է ու անտաշ: Բայց նա բացարձակապես գոհ է իր այդպիս դրսևորումներից: Դա նրան չի անհանգստացնում, և ոչ ոք ի վիճակի չէ նրան վերափոխել: Նա փոփոխությունների մեջ իմաստ չի տեսնում:

Աղեղնավոր

Նրանք անգամ չեն էլ մտածի փակել իրենց բերանը, քանի դեռ ապոկալիպսիս չի սկսվել: Նրանք չեն կարողանում զսպել իրենց ու մնալ թույլատրելիի սահմաններում: Եվ նույնիսկ չգիտեն էլ, թե որտեղ է այդ սահմանը: Եթե ջրածնային ռումբից վատ բան կա, դա Աղեղնավորի վրա ծիծաղելն է: Եվ նա, հնարավոր է, չի էլ մտածում քայլող աղետ լինել: Նա պարզապես շատ է սիրում քննարկել իրեն ու իր կյանքը:

Կարիճ

Նրանք այնքան էլ մեծամիտ չեն: Բայց բարկացրու նրանց, ու դու կտեսնես դժոխքը` ի դեմս նրանց: Նրանք ողջ ուժով աշխատում են լավ մարդ լինել, բայց ավելի մեծ վերհսկողություն ունեն գետի ջրերի, քան իրենց էմոցիաների նկատմամբ: Երբ նրանք զայրանում են, ավելի լավ է նրանց աչքին չերևալ: Նրանք ամբողջովին կորցնում են իրենց նկատմամբ վերահսկողությունը ու իրենց ճանապարհին կործանում են ամեն ինչ:

Խոյ

Կարող է լինել ուղղամիտ, բայց ոչ մեծամիտ: Հազիվ թե գտնվի մարդ, ով կարող է բնութագրել նրան: Նա հեշտությամբ դուր է գալիս մարդկանց` դրա համար բացարձակապես ջանքեր չգործադրելով: Ամեն ինչ տեղի է ունենում բացարձակապես ինքնակամ: Բայց երբ նրանք դրա անհրաժեշտությունն ունենան, կարող են չափազանց եսասեր լինել: Մի փորձիր նրանց համբերությունը, քեզ դուր չի գա այն, ինչ դու կտեսնես, եթե քեզ հաջողվի նրան հունից հանել: Նրանք լավ են վերաբերվում միայն նրանց, ով իրենց է լավ վերաբերվում:

Կշեռք

Դու նրանց մեծամտությունը կտեսնես, միայն եթե պատահաբար դառնաս նրանց վրիժառու կատաղության վկան: Բայց սովորաբար նրանք խուսափում են կոնֆլիկտներից, քանի որ չափազանց շատ են վախենում դրանց հետևանքներից: Նա ավելի շուտ երկար ժամանակ իր մեջ կպահի իր նեղվածությունը, քան այն կարտահայտի իր վարքագծով: Նրանք չեն ուզում կոնֆլիտի հետևանքով սոցիալական ոտնահարումների ականատեսը լինել:

Երկվորյակներ

Նրանք նման են կինոֆիլմերի ծիծաղելի կենդանիներին, որոնք փորձում են ջղային ու խիստ թվալ: Նրանք միայն կարող են սպառնալ, բայց դա ոչինչ չի նշանակում: Նրա ինքնապաշտպանական մեխանիզմը չափազանց ուժեղ է զարգացած կոնֆլիկտների մեջ մտնելու համար:

Ձկներ

Կարելի է դատել այն մասին, թե որքան մեծամիտ են Ձկները` ելնելով այս ցանկում նրանց զբաղեցրած տեղից: Նա չափազանց անինքնավստահ է, որ իրեն ուրիշներից լավը համարի: Բացի դրանից, նա շատ ընկերասեր է ու սիրում է լինել այն մարդը, ում վրա կարող ես հույս դնել: Եթե դու նվաստացնես նրան, նա կպաշտպանվի: Բայց առանց պաշտճառի նա իրեն ագրեսիվ չի կարող պահել: Նա շատ է սիրում հանդարտություն և, անկասկած, այն կգերադասի վեճերից ու կոնֆլիկտներից:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշանների մեծամտության աստիճանը
Զուգարանի թուղթը դարձել է Twitter-ի նոր ֆորմատներից մեկը