fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կախարդական ունակություններ, որոնցով Տիեզերքը շնորհել է Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Կախարդական ունակություններ, որոնցով Տիեզերքը շնորհել է Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Բոլոր մարդիկ օժտված են որոշակի կախարդական ունակություններով: Պարզապես որոշ մարդկանց հաջողվում է դրանք բացահայտել իրենց մեջ, իսկ մյուսներին՝ ոչ:

Պարզել թե ինչ հատուկ ունակություններ է շնորհել Տիեզերքը, կօգնի նաև ձեր կենդանակերպի նշանը: Եվ այսպես, սկսենք …

Խոյ

Կրակի բնական տարրը Խոյին օժտել է էներգիա փոխանցելու ունակությամբ: Թալիսմաններն ու ամուլետները օգնում են մեծացնել այս ուժը, որը, մասնավորապես, կարելի է օգտագործել մարդկանց բուժելու համար:

Ցուլ

Ցուլը փող և հարստություն գրավելու ունակություն ունի: Մինչ մյուսները մտքում կախարդական բառեր են արտասանում այն ​​հույսով, որ Տիեզերքը նրանց առատությամբ է օժտելու, Ցուլը վայելում է շքեղ կյանք:

Երկվորյակներ

Նրանց տարերքը՝ օդն է, ուստի պատահական չէ, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ունեն տելեպատիկ ունակություններ: Նրանք փայլուն զրուցակից են և կարողանում են շատ բաներ կանխատեսել: Նրանց ունակությունները թույլ են տալիս շփվել ավելի բարձր հոգևոր մակարդակում:

Խեցգետին

Այս նշանի ներկայացուցիչները հմուտ են ընկերական և սիրային հարաբերություններում: Խեցգետինները հայտնի են իրենց մեծ սրտով, ինչը նրանց թույլ է տալիս փրկել նույնիսկ առավել անհույս հարաբերությունները:

Առյուծ

Այս նշանը հայտնի է նրանով, որ միշտ ձգտում է լինել ձգողության կենտրոն: Շատ Առյուծների փառքն ու համբավը նրանց կախարդական ուժն են:

Կույս

Կույսը հայտնի է ուրիշների հանդեպ զգայուն լինելու ունակությամբ: Այդ իսկ պատճառով նրանք օժտված են խաղաղություն և հանգստություն տարածելու շնորհով: Կույսերը փայլուն հոգևոր բուժողներ են, և նրանց հիմնական առաքելությունն է նվազեցնել այն ցավը, որը զգում են մարդիկ:

Կշեռք

Նրանց հիմնական տարերքը օդն է: Իրենց խորհրդանիշի նման, այս նշանի ներկայացուցիչները օժտված են կյանքում հավասարակշռություն պահպանելու ունակությամբ: Նրանք հավատում են հավասարությանը: Իրենց նպատակներին հասնելու համար նրանք օգտագործում են ինչպես կախարդական, այնպես էլ ոչ կախարդական մեթոդներ:

Կարիճ

Այս մարդիկ ունեն շատ ուժեղ ինտուիցիա, և, որպես կանոն, 10 դեպքերից 9 դեպքում նրանք ճիշտ են: Նրանց տարերքը ջուրն է: Ինտուիցիայի ուժը նրանց օգնում է զգուշավորություն ցուցաբերել նախքան որևէ վատ բան տեղի ունենալը:

Աղեղնավոր

Նրանց տարերքը կրակն է, և նրանց բնական ուժն աշխուժացնելու բանալին լավատեսությունն է: Աղեղնավորը գիտի, թե ինչպես բուժել մարդկանց հոգեպես և ազատել նրանց բացասական էներգիայից, քանի որ նրանք տեսնում են մեր կյանքի ամեն ինչ հեռանկարում: Նրանք սիրում են ճանապարհորդել և ծանոթանալ աշխարհում եղած բոլոր գեղեցկություններին:

Այծեղջյուր

Սրանք նպատակասլաց մարդիկ են, ովքեր ունեն մեծ ամբիցիաներ և ձգողություն դեպի հարստություն, ինչն էլ նրանց կախարդական ուժն է: Հաջողության հասնելու նրանց վճռականությունը ամրապնդում է ցանկացած ձգտում, որը կապված է կարիերայի և նպատակների հետ: Նրանց տարերքը հողն է:

Ջրհոս

Ազատությունն ու եզակիությունը նրանց բնական ուժն ակտիվացնելու բանալին են: Այս նշանին պատկանող մարդիկ բառացիորեն փափագում են ազատություն, ինչի պատճառով՝ ապրելուն խանգարող կապերը խզելու նրանց ունակությունը ճանաչում է ձեռք բերել: Այս ուժը թույլ է տալիս փակել անեծքների շղթան ինչպես իրենց կյանքում, այնպես էլ այլ մարդկանց կյանքում: Բացի այդ, նրանք օգնում են մյուսներին ազատվել տարբեր հակումներից:

Ձկներ

Նրանց տարերքը ջուրն է: Ձկների կախարդական շնորհը դուրս է գալիս այս աշխարհի սահմաններից: Նրանց կախարդանքներն առավել արդյունավետ են գործում երազների աշխարհում: Ձկները ինտուիցիայի և գուշակության վրա հիմնված կախարդանքի հակումներ ունեն: Նրանք ի վիճակի են վերահսկել երազների աշխարհը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:

կարդացեք նաև

ԹՈՓ 5 ամենամեծամիտ Կենդանակերպի նշանները

Մեծամիտ մարդն իրեն բոլորից վեր է դասում։ Նա ինքնասիրահարված է և էգոիստ։ Եթե նման մարդը շփվում է ոչ իր շրջապատի մարդկանց հետ, նա դա...

Բազմագիտակության բավական բարդ ԹԵՍՏ

Ցույց տվեք թե որքան ամենագետ մարդ եք, պատասխանելով ընդհանուր գիտելիքներին վերաբերող մեր այս թեստի բարդ հարցերին: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք առանց որևէ սխալի անցնել...

Հոգեբանի 7 իմաստուն խորհուրդները, երբ չգիտեք ինչպես ապրել այս կյանքը

Երբ հոգին ծանրանում է, ուրախանալու ոչինչ չես գտնում: Հաճախ նման պահերին մարդը լիովին անօգնական է զգում իրեն: Նրան թվում է, որ բոլորը, բացի իրենից, առաջ...

Կենդանակերպի նշանների կանանց էմոցիոնալ տարօրինակությունները

Յուրաքանչյուր մարդ ունի տարօրինակություններ և դրանք դրսևորվում են նաև էմոցիոնալ առումով: Եվ այսպես, եկեք տեսնենք, թե Կենդանակերպի որ նշանի կինը ինչ էմոցիոնալ տարօրինակություններով է օժտված: ԽՈՅ Խոյը...

Հոգեբանական ԹԵՍՏ․ Լա՞վ եք ճանաչում Ձեզ, Ձեր բնավորության տեսակը

Այս հոգեբանական թեստը կբացահայտի Ձեր բնավորությունը՝ մարդկանց հետ շփման տեսակետից: Որպեսզի թեստը կարողանա առավելագույնս ճիշտ արդյունք տալ՝ հարկավոր է, որպեսզի դուք պատասխաններում լինեք առավելագույնս ազնիվ:...