fbpx

17 բան, որ պետք է հիշել, եթե կոտրել են Ձեր սիրտը

«Մի լացեք այն բանի համար, որ արևը մայր է մտել: Արցունքների պատճառով երկնքի աստղերը չես տեսնի»։ Երբ սիրտդ կոտրում են, ցավոտ է: Այդպիսի զգացողությունները նման են հեռվից կրակոցի հանկարծակի ձայնին: Ամենևին պարտադիր չէ, որ սիրտը կանգ առնի կամ կտոր-կտոր լինի։ Այն կշարունակի բաբախել, բայց սարսափելի անհարմարության զգացումը միշտ ձեզ հետ կլինի։ Տպավորություն է, որ այն, ինչ դու ընկալում էիր որպես քո մաս, ընդմիշտ հեռացել է քեզանից։

Չնայած սկզբում շատ դժվար է համակերպվել դրա հետ, բայց կոտրված սիրտն ասում է, որ դուք սիրել եք։ Դուք փորձել եք ինչ-որ բան ստեղծել և թույլ տալ, որ կյանքը ձեզ դասեր տա:

Հիմա ձեր սիրտը կոտրված է, և այս դեպքում խորհուրդ տալը շատ դժվար է։ Այնուամենայնիվ, կան բառեր, որոնք կօգնեն բուժել ձեր վերքերը: Համարեք, որ այս հոդվածը ձեզ լավագույնի հույս տալու փորձ է: Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք:

17 բան, որ պետք է հիշել, եթե ձեր սիրտը կոտրել են. Խնդրում ենք հիշեք այն մասին, որ…

  1. Անկեղծ սերը, որը ձեր կոտրված սրտի պատճառն է դարձել, նաև հենց այն զգացումն է, որը աստիճանաբար կբուժի ձեր սիրտը:
  2. Մարդը, ում նախկինում սիրում էիք, ներկայում ձեզ ոչինչ չունի առաջարկելու՝ ո՛չ հոգեպես, ո՛չ ինտելեկտուալ առումով: Միակ բանը, որ նա կարող է տալ ձեզ, անհարկի խնդիրներն ու տառապանքն են։
  3. Դուք կարող եք անընդհատ մտածել և սևեռվել այն բանի վրա, թե ի վերջո ինչպես ամեն ինչ դասավորվեց։ Դուք կարող եք անընդհատ մտածել, թե ինչն եք սխալ արել, և ինչ պետք է այլ կերպ անեիք։ Դա ոչ մի բանի չի հանգեցնի։ Այս մտորումները հիմա ոչինչ չեն փոխի։
  4. Կյանքի որոշ գլուխներ պարտադիր չէ, որ ունենան մեր ուզած ավարտը: Կորցնել քեզ՝ ողջ ուժով կառչելով մի բանից, որը պետք է հեռանա քո կյանքից, ուղղակի անիմաստ է:
  5. Կա 16 տառ, որոնք կազմում են ընդամենը երեք բառ, որոնք պետք է արտասանվեն: Այս երեք բառերը կամ կարող են քեզ ամենախոր վերքը պատճառել ու տանջել, կամ ազատել սիրտդ ու հոգիդ, ուսերիցդ հանել հսկայական բեռ։ Ամեն ինչ ավարտված է՝ սրանք հենց այդ երեք բառերն են:
  6. Երբեմն մենք չենք ստանում այն, ինչ ուզում ենք: Երբեմն սա մեզ համար կարող է ծառայել որպես անհրաժեշտ նախապատրաստություն, երբեմն էլ՝ անհրաժեշտ պաշտպանություն։ Ամեն դեպքում, այս ժամանակը չի կարելի համարել զուր ծախսված։
  7. Մի օր հետ կնայեք ու կհասկանաք, որ այն պահը, երբ սիրտը կոտրվեց, շատ կարևոր է։ Հենց այս ժամանակ էր, որ ձեր կյանքը փոխվեց:
  8. Այլ մարդկանց հնարավոր չէ փոխել: Սա սովորելու համար ամենադժվար դասերից մեկն է: Յուրաքանչյուր հարաբերություն, ամեն անգամ, երբ ձեզ մերժել են և սիրտդ կոտրել, հնարավորություն է փոխելու ձեզ և միայն ձեզ:
  9. Պետք է ամեն ջանք գործադրել աշխարհին դրականորեն նայելու համար։ Գիտակցեք, որ ձեր դժբախտության չափը կախված չէ այն հանգամանքներից, որոնցում դուք հայտնվել եք, այլ կախված է այն բանից, թե որ տեսանկյունից եք նայում դրանց:
  10. Աստված և կյանքը մեծ ծրագրեր ունեն կապված ձեզ հետ։ Այդ պլանների մեջ ընդհանրապես չի տեղավորվում այն, որ գիշերները լաց եք լինում կամ ձեզ համարում եք մոլորակի ամենադժբախտ մարդը:
  11. Միշտ ավելի լավ է մենակ լինել, քան անկեղծորեն վատ ընկերերակցությամբ: Որոշումը, որ ինչ-որ մեկին պետք է հնարավորություն տրվի լինել ձեզ հետ, պետք է հիմնված լինի բացառապես այն փաստի վրա, որ դուք իսկապես շատ ավելի լավ եք զգում ձեզ այդ մարդու հետ, քան առանց նրա: Ինչ-որ մեկի հետ լինելու որոշում մի կայացրեք՝ միայն այն պատճառով, որ միայնակ չլինեք:
  12. Երբ ինչ-որ մեկը մերժում է ձեզ, դա ամենևին չի նշանակում, որ դուք պետք է մերժեք ինքներդ ձեզ կամ ձեզ անարժան համարեք որևէ մեկին/ինչ-որ բանին։ Հիշեք, որ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ կան, և միայն մեկ կոնկրետ մարդ է մերժել ձեզ: Հիմա դա շատ ցավոտ է, քանի որ այդ մարդու կարծիքը շատ կարևոր էր ձեզ համար։ Նա ձեզ համար ներկայացնում էր ողջ աշխարհը: Իրականում դա ընդամենը մեկ մարդ է:
  13. Երբեմն կոտրված սիրտը անհրաժեշտ միջոց է ձեզ արթնացնելու և օգնելու ձեզ հասկանալ, որ դուք շատ ավելին արժեք, քան այն, ինչ պատրաստ էիք ընդունել:
  14. Երբ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան հեռանում է ձեր կյանքից, դա կորուստ մի համարեք։ Մտածեք դրա մասին որպես հրաշալի նվեր, որ ձեր ուսերից բեռ է ընկել: Այժմ շատ ավելի հեշտ կլինի գնալ ձեզ համար նախատեսված ճանապարհով։
  15. Այն ամենը, ինչ այսօր ցավեցնում է ձեզ, ի վերջո ձեզ ավելի ուժեղ կդարձնի:
  16. Երբ ասվում են բոլոր բառերը, մնում է միայն տխրությունը: Տխրությունն այն գինն է, որը դուք վճարում եք սիրո համար: Ավելի լավ է սիրել, կորցնել և սովորել այդ փորձից, քան երբեք չսիրել:
  17. Կոտրված սիրտը շատ է ցավում։ Այնուամենայնիվ, այս ցավը անհրաժեշտ է: Միայն զգալով այն՝ դուք կկարողանաք լիովին բացել սիրո առաջ ձեր սիրտը ապագայում, երբ ձեր կյանք ճիշտ մարդ գա։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 11 assessment, среднее 3.82 из 5 )
MediaMag
17 բան, որ պետք է հիշել, եթե կոտրել են Ձեր սիրտը
7 սխալ, որ գրեթե բոլորն են անում երեկոյան քնելիս և առավոտյան արթնանալիս