fbpx

Կենդանակերպի նշաններ։ Ինչո՞ւ Ձեր բախտը չի ժպտում հարաբերություններում

Հարաբերություններում ոչ բոլոր մարդկանց է բախտը ժպտում։  Եվ դրա պատճառ կարող է լինել ինչ պատահի։ Այս հոդվածում մենք հիմնվելով Ձեր Կենդնանակերպի նշանի վրա՝ կփորձենք հասկանալ, թե ի՞նչն է հատկապես խանգարում Ձեզ հարաբերություններում։

Խոյ – Ինքնակործանում

Շարժուն Խոյը ատում է միօրինակությունն ու միապաղաղ առօրյան։ Այդ պատճառով, երբ Ձեր հարաբերությունները սկսում են դառնալ ձանձրալի, դուք Ձեձ անհարամարվետ եք զգում։ Այդ անհանգստությունը ստիպում է Ձեզ ցուցաբերել բացասական որակներ, ինչն էլ բերում է ինքնակործանման։ Անխոս, դա նաև ազդում է հարաբերությունների վրա։

Ցուլ – Կամակորություն

Ցլերը հայտնի են իրենց անդրդվելիությամբ և կայունությամբ։ Այդ պատճառով նրանց դժվար է ինչ-որ բան հասկացնելը։ Ցլերն այնքան կամակոր են, որ նրանք երբեք իրենց թույլ չեն տալիս ընդունել ուրիշի տեսակետը։ Ահա թե ինչու չի կարելի Ձեզ հետ մտնել օբյեկտիվ քննարկման մեջ կամ վիճել։

Երկվորյակներ – Հակաէմոցիոնալություն

Երկվորյակները չափազանց ռոբոտացված են, այդ պատճառով նրանց հետ դժվար է գործ ունենալը։ Իհարկե, այդ որակները օգնում են նրան աշխատանքում, քանի որ տրամաբանությունն ու պրակտիկությունը երբեք ավելորդ չեն լինում։ Բայց երբ խոսում ենք հարաբերությունների մասին, ապա արդյունքը լրիվ հակառակն է։ Էմոցիաների ճնշումը դեռևս երբեք չի օգնել մարդկանց կառուցել ամուր հարաբերություններ և երջանիկ միություն։

Խեցգետին – Գերզգայունություն

Խեցգետինները համարվում են ամենազգայուն Կենդանակերպի նշաններից մեկը։ Մի կողմից դա բնութագրում է նրանց ինչպես ազնիվ և բաց մարդ։ Բայց մյուս կողմից էլ դա կարող է խանգարել նրանց կառուցել նորմալ հարաբերություններ մտերիմ մարդու հետ։ Գերզգայունությունը ստիպում է Ձեզ մտածել, որ ինչ-որ մեկը փորձում է հարձակվել Ձեզ վրա մեղադրանքներով, ինչը իհարկե այդպես չէ։ Հենց այդպիսի մտքերն էլ խանգարում են Ձեզ սիրո մեջ։

Առյուծ – Ուշադրության պակաս

Մենք բոլորս էլ գիտենք, որ Առյուծը սիրում է գլամուրն ու մեծությունը։ Դուք խարիզմատիկ եք, բայց երբեմն դառնում եք չափազանց մտահոգված սեփական անկրկնելիությամբ։ Դուք անընդհատ փորձում եք ուշադրություն հրավիրել Ձեզ վրա, ինչը բոլորովին գրավիչ չի դիտվում։ Դուք նաև պետք է ուշադրություն դարձնեք ուրիշների վրա, եթե իհարկե լուրջ տրամադրված եք ամուր հարաբերություններ կառուցել։

Կույս – Չափազանց քննադատություն

Կույսերը սովոր են մատնանշել ուրիշների թերությունները։ Այո, այս նշանին բնորոշ է պերֆեկցիոնիզմը, բայց երբեմն պետք է դադարել քննադատելը, որովհետև ոչ ոք իդեալական չէ։ Թերությունները՝ այն են, որոնք դարձնում են մեզ առանձնահատուկ։

Կշեռք – Կասկածամտություն

Կշեռքները շատ հաճախ հավասարակշռված են և բաց շփվելու համար։ Բայց երբեմն հավասարակշռությունը խախտվում է, և նրանք հակված են մտածել, որ ուրիշը միտումնավոր իրենց ցավ է պատճառում՝ տարատեսակ հորինված պատճառներով։ Հենց այդ պատճառով էլ հարաբերություններում ճաքեր են հայտնվում։

Կարիճ – Ցինիզմ

Կարիճը չափազանց ցինիկ է։ Ձեզ համար դժվար է վստահել ուրիշներին, և, ընդորում, դուք սովոր եք առաջինը հարված հասցնել Ձեզ նեղացնողին։ Տվյալ դեպքում զուգընկերոջը։

Աղեղնավոր – Անկախություն

Աղեղնավորը սիրում է իր անկախությունը։ Դուք վախենում եք պարտականություններից, և եթե նույնիսկ Ձեզ վրա եք վերցրել այդպիսիք, դուք լիարժեք չեք արդարացնի սպասումները, որովհետև Ձեր գլխավոր առաջնահերթությունը՝ սեփական անկախության պաշտպանությունն է։

Այծեղջյուր – Կարիերա

Այծեղջյուրը՝ տիպիկ աշխատամոլ է։ Նա չափազանց շատ է կենտրոնացած սեփական մասնագիտական կյանքի վրա։ Հետևաբար նրանց դժվար է շեղվել հարաբերությունների վրա և պահպանել հավասարակշռություն։

Ջրհոս – Անվտանգության բացակայություն

Ջրհոսը՝ շատ խորհրդավոր Կենդանակերպի նշան է, ով ունակ չէ անվտանգություն ապահովել սեփական զուգընկերոջը։ Այդ պատճառով սկսում է թվալ, որ դուք միշտ կենտրոնացած եք սեփական ներքին աշխարհի վրա։ Հենց դա էլ շեղում է հարաբերություններում առկա պրոբլեմներից։

Ձկներ – Հիասթափություն սիրուց

Ձկները երազող են և իդեալիստ։ Նրանք հավատում են հեքիաթներին և մտածում են, որ սիրո մեջ ամեն ինչ միշտ լավ է և խաղաղ։ Բայց դա այդպես չէ։ Երբ դուք տեսնում եք սիրո իրական դեմքը, այն դառնում է շատ ավելի տհաճ և մռայլ, քան այն, ինչը դուք նկարել եք Ձեր երևակայություններում։ Այդ պատճառով դուք սկսում եք ձանձրանալ, դուք սկսում եք Ձեզ անհարամարավետ զգալ և Ձեզ համար դժվար է դառնում համակերպվել դրա հետ։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշաններ։ Ինչո՞ւ Ձեր բախտը չի ժպտում հարաբերություններում
Աշխարհն ապոկալիպսիսից հետո (42 ֆոտո)