fbpx

Երբ ծերանաք, Դուք անպայման կփոշմանեք այս ամենօրյա սխալների համար

20 ստանդարտ սխալ, որ 99% դեպքերում կատարում են մարդիկ և նույնիսկ չեն էլ նկատում, թե որքան են դրանք քայքայում մեզ և մեր կյանքը.

1. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ չափից շատ ժամանակ եք անցկացրել հեռուստացույցի առջև, նայելով անվերջանալի սերիալներ, հաղորդումներ և ռեալիթի շոուներ։

2. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ գլխավոր առաջնահերթություն եք դարձրել կյանքը վիրտուալ աշխարհում՝ սոցիալական ցանցերում, խաղերում և այլն։

3. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ չեք վարել առողջ ապրելակերպ, թույլատրելով Ձեր սովորույթներին ղեկավարել Ձեզ։

4. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ քիչ եք ուսումնասիրել և վայելել իրական աշխարհի գեղեցկությունը՝ անցկացնելով Ձեր կյանքը առօրյա շտապողականության մեջ։

5. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ քիչ եք հավատացել և չեք ձգտել ավելին իմանալու։

6. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ հազվադեպ եք դիմավորել արևածագը և հրաժեշտ տվել արևամուտին՝ արդարանալով ժամանակի սղությամբ։

7. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ եղել եք չափազանց կաշկանդված, սարսափած, լուրջ և համապատասխանել եք «ճիշտ», «արժան», «հաջողակ» ընդհանուր ընդունված նորմերին։

8. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ չափից շուտ եք մեծացել և երբեմն թույլ չեք տվել Ձեզ  երեխայություններ՝ թեկուզ 40 տարեկանում։

9. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ քիչ և վատ եք ընկերություն արել։ Չեք գնահատել Ձեր ընկերներին և քիչ եք նրանց հետ ժամանակ անցկացրել։

10. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ չափազանց նեղացկոտ, քենախնդիր և կասկածամիտ էիք։

11. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ շատ քիչ էիք շփվում Ձեր ընտանիքի, երեխաների և հարազատների հետ։ Շատ էիք բարկանում նրանց վրա։ Եվ քիչ եք նրանց սիրո խոսքեր ասում։

12. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ քիչ եք ծիծաղել, ուրախացել։

13. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ չափից շատ ցավալի եք ընդունել այլ մարդկանց արարքներն ու խոսքերը։

14. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ չեք զարգացրել Ձեր մանկական տաղանդը և մոռացել եք մանկական երազանքների և հետաքրքրությունների մասին։

15. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ քիչ եք ճանապարհորդել և ճանաչել աշխարհը։

16. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ շատ բաներից եք վախեցել։

17. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ կասկածել եք և թեագնահատել եք Ձեզ և Ձեր ընդունակությունները, շատ բաների ուղղակի չեք խիզախել։

18. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ խելագարություններ քիչ եք Ձեզ թույլ տվել։

19. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ նյութականով շատ եք տարված եղել։ Որ չափազանց շատ կյանք, ջանք, եռանդ, առողջություն եք ծախսել այս կամ այն իրը ձեռք բերելու համար։

20. Դուք կփոշմանեք այն բանի համար, որ չեք ասել գլխավորը…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 22 assessment, среднее 4.41 из 5 )
MediaMag
Երբ ծերանաք, Դուք անպայման կփոշմանեք այս ամենօրյա սխալների համար
ԹԵՍՏ, որը կստուգի Ձեր բազմակողմանի զարգացվածությունը