fbpx

Ինչպես են Կենդանակերպի տարբեր նշաններ արձագանքում դավաճանությանը

Երբ սիրելի և մտերիմ մարդն իր անազնիվ արարքով խաթարում է վստահությունդ, հողը կարծես թե սահում է ոտքերիդ տակից։ Ինչպե՞ս են դրան արձագանքում կենդանակերպի 12 նշանների ներկայացուցիչները։

Խոյ

Արյունով լցված աչքերով և զայրացած գոմեշի հայացքով Խոյը կսկսի ոչնչացնել այն ամենն, ինչ իր ճանապարհին է, ինչ ընկնում է իր ձեռքի տակ: Նման իրավիճակում վիրավորողը ավելի լավ է վազի: Հակառակ դեպքում լավ չի լինի։

Ցուլ

Նախքան դավաճանին ասելն այն ամենը, ինչ նա մտածում է իր մասին, Ցուլը նախ ճառ կպատրաստի։ Զգացմունքների մեջ նա, իհարկե, կարող է մոռանալ այն ամենը, ինչ ուզում էր ասել։ Եվ գուցե ոչինչ էլ չասի վիրավորողին: Այլ ուղղակի հավաքի իրերն ու բարձրաձայն շրխկացնելով դուռը՝ ընդմիշտ հեռանա։

Երկվորյակներ

«Դու ի՞նչ, դավաճանե՞լ ես ինձ։ Հահա, զվարճալի կատակ է»: Երկվորյակները իսկապես չեն անհանգստանում նման մանրուքներով: Այսօր նրանց դավաճանեցին, վաղը հավատարմության երդում կտան։ Սա կյանք է, և այն ընդունվում է Երկվորյակների կողմից իր բոլոր դրսևորումներով։

Խեցգետին

Դավաճանությունն ամենասարսափելի իրադարձություններից է, որը սենտիմենտալ Խեցգետինն իր երևակայության մեջ է պատկերացնում։ Արցունքներ, անելանելիություն և խորը հուսահատություն՝ այս ամենը Խեցգետինն ապրում է այն պահին, երբ մտերիմը դավաճանում է: Նա կարող է ներել կամ չներել վիրավորողին: Բայց Խեցգետինը այդ իրավիճակի պատճառով, որ տեղի է ունեցել իր հետ՝ արցունքներ կթափի առնվազն մի քանի տարի:

Առյուծ

Համարձակվել դավաճանել Առյուծին, նշանակում է ընդմիշտ ջնջել քեզ նրա կյանքից։ Ինչպիսին էլ որ լինի սերը, Առյուծը իրեն թույլ չի տա հաշտվել այն փաստի հետ, որ իրեն դավաճանել են։ Իր ամբողջ արտաքինով նա ցույց կտա իր ատելությունն ու արհամարհանքը դավաճանի նկատմամբ, բացի այդ, հրապարակայնորեն կցածրացնի նրան։

Կույս

Նուրբ Կույսը ուշադիր կլսի վիրավորողին և մանրամասն կբացատրի նրան, թե ինչու նրա արարքը հարգանքի արժանի չէ։ Եթե ​​դեպքի մեղավորը տեղում չխելագարվի Կույսի տաս ժամանոց խրատներից, ապա նա անպայման կտանջվի, գուշակելով, թե որտեղ է անհետացել Կույստ՝ թողնելով հաճելի հիշողությունների կույտ։

Կշեռք

Ամենայն հավանականությամբ, Կշեռք կենդանակերպի նշանի ներկայացուցիչը կփորձի մտնել իրեն դավաճանողի դրության մեջ։ Դա, իհարկե, տհաճ կլինի, իսկ նստվածքը կմնա։ Բայց ոչ երկար։ Կշեռքները լավ են կարողանում կենտրոնանալ ավելի հաճելի բաների վրա: Կա միայն մեկ կյանք. և կարիք չկա այն աղտոտել դժգոհություններով:

Կարիճ

«Ոչինչ»,- կասի Կարիճը՝ ի պատասխան վիրավորողի զազրելի արարքի։ Եվ այդ պահին էլ կսկսի մշակել վրեժխնդրության ծրագիր: Այո, այնպես, որ դավաճանը 1000 անգամ ավելի զղջա իր արարքի համար։

Աղեղնավոր

«Այս ի՞նչ ես արել», – Աղեղնավորը վիրավորված կասի դավաճանին՝ իր արտաքինով ցույց տալով, որ իր միամիտ սիրտը կոտրված է: Եվ 5 րոպե անց, դավաճանի գրկում, նա կուրվագծի նրանց համատեղ ապագայի հետագա ծրագրերը:

Այծեղջյուր

Դժվար է պատկերացնել ավելի սառը արձագանք դավաճանությանը, քան Այծեղջյուրինը։ Արտաքինից կարող է թվալ, որ այս իրադարձությունը նրան բոլորովին չի վիրավորել, բայց նրա հոգում հաստատ կատաղի փոթորիկ կսկսի։ Ներել վիրավորողին, թե ոչ, Այծեղջյուրը կորոշի՝ ելնելով նրանից, թե որքանով է իրեն ձեռնտու այդ միությունը:

Ջրհոս

Կենդանակերպի սակավաթիվ նշաններից մեկը, որը հարաբերություններ է կառուցում բացարձակ վստահության վրա: Ջրհոսները հակված չեն զուգընկերոջը ոչ մի բանով սահմանափակելու՝ հույս ունենալով նրա ազնվության ու մաքուր մտքերի վրա։ Եթե ​​վստահությունը չարաշահվի, ապա այն դժվար թե վերականգնվի: Ջրհոսները, իհարկե, կշարունակեն շփվել, բայց բացառապես ձևական։

Ձկներ

Եթե ​​վիրավորողին հաջողվի Ձկներին փոխանցել իր արարքի իրական պատճառը և ներողություն խնդրել դրա համար, ապա Ձկները կմտնեն նրա դրության մեջ՝ միամտորեն հավատալով, որ դա այլևս չի կրկնվի։ Իսկ եթե կրկնվի, մի քիչ լաց կլինեն ու նորից կհավատան, որ դավաճանը կուղղվի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչպես են Կենդանակերպի տարբեր նշաններ արձագանքում դավաճանությանը
Մայրիկի և աղջկա համատեղ շշմեցուցիչ ստեղծագործությունները (նկարներ)