fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ինչպիսի՞ տղամարդիկ են դուր գալիս Կենդանակերպի կին նշաններին

Ինչպիսի՞ տղամարդիկ են դուր գալիս Կենդանակերպի կին նշաններին

Յուրաքանչյուր կին ձգտում է իր համար գտնել իդեալական տղամարդ: Իհարկե, յուրաքանչյուրի համար իդեալը յուրովի է: Ինչի՞ վրա է կանգ առնում կնոջ նախապատվությունը: Դուք կզարմանաք, բայց Կենդանակերպի նշանը դրանում ունի իր դերը․․․

Խոյ

Որպես կանոն, ձեզ գրավում են «ավազակ» տղաները։ Դուք միշտ նոր արկածներ եք փնտրում։ Ուզում եք լինել այնպիսի մեկի կողքին, ով թքած ունի օրենքների և հանրային նորմերի վրա։

Ցուլ

Դուք ուզում եք լինել այնպիսի տղամարդու կողքին, ում լավ եք ճանաչում և կարող եք միշտ հույսներդ դնել նրա վրա։ Ահա այդ պատճառով էլ ձեզ գրավում են այն տղամարդիկ, ովքեր հասուն են երևում։ Նա պետք է լավ աշխատանք ունենա, նույնիսկ իր սեփական բիզնեսը։

Երկվորյակ

Ուզում եք՝ ձեր տղամարդը լինի մի փոքր վայրի։ Սիրում եք տարօրինակ տղամարդկանց, ովքեր այնպիսին չեն, ինչպիսին մնացածը։

Խեցգետին

Ձեզ դուր են գալիս տղամարդիկ, ովքեր ապրում են հանգիստ և հասարակ կյանքով, այնպիսիք, ովքեր չափից շատ ուշադրություն չեն պահանջում։

Առյուծ

Դուք ուզում եք իդեալական, հեքիաթային սեր։ Ձեզ պետք է այնպիսի տղամարդ, ով նման կլինի ֆիլմի գլխավոր հերոսի։

Կույս

Դուք ուզում եք, որ ձեր տղամարդը լինի ինքնավստահ։ Նա պետք է լուրջ վերաբերվի կյանքին։ Ձեզ գրավում են շատ կազմակերպված և հավաք տղամարդիկ։

Կշեռք

Ձեզ գրավում են հմայիչ, հանգիստ տղամարդիկ, ովքեր չեն փնտրում դրամաներ։ Նրանց հեշտ է գոհացնելը, և դուք սիրում եք այն, որ նրանք ձեզնից շատ բան չեն պահանջում։

Կարիճ

Իհարկե, ձեզ պետք է Ջեյմս Բոնդի բնավորության տեր տղամարդ։ Նա պետք է լինի շատ առեղծվածային։ Ձեզ պետք է մեկը, ով հանելուկ կդառնա ձեզ համար։

Աղեղնավոր

Ձեզ պետք է ազատասեր տղամարդ։ Որպես Աղեղնավոր՝ դուք ուզում եք, որ նա լինի ձեզ նման։ Հավանաբար, նա մորուքով է և երկար մազերով։

Այծեղջյուր

Ձեզ պետք է հզոր տղամարդ։ Դրա համար էլ ձեզ գրավում են իշխող, փառասեր և անվախ տղամարդիկ։

Ջրհոս

Ձեզ գրավում են տղամարդիկ, ում բառերն ու գործողությունները համընկնում են։ Ձեր տղամարդը պետք է միշտ հավատարիմ մնա ինքն իրեն։

Ձկներ

Ձեր տղամարդը պետք է կապ ունենա արվեստի հետ՝ լինի դա երաժշտություն, գրականություն, գեղանկարչություն, թե որևէ այլ բան։

կարդացեք նաև

Երգի պրեմիերա․ «Հաղթելու ենք, բալես, քնի». Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր երգ է ներկայացրել։ Ստեղծագործությունը ստացել է «Հաղթելու ենք. բալես, քնի» անունը։ Երաժշտության հեղինակը Սոնա Ռուբենյանն է, խոսքերինը՝ Արմինե Սարգսյանը։ https://youtu.be/2_e-Z9FETpw Գրանցվիր մեր Telegram ալիքին։...

Որդիս, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ աշխարհում, անմահացավ, վիշտս ծանր է, հպարտությունս՝ մեծ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է հայտնի լուսանկարի տղան՝ Ալբերտ Հովհաննիսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ Գրառումը ներկայացնում ենք...

Արցախում կարևոր բարձունքը հետ վերցնելիս վիրավորվել է լրագրող Վարդան Օնանյանը․ նա վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում

Մեր գործընկեր, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։ «Երկիր...

Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն

Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն։ Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի։

Սիրիայում վարձկանների հավաքագրման մասին վկայող տեսանյութ

Զինուժ մեդիան հրապարակել է Սիրիայում վարձկանների հավաքագրման մասին վկայող տեսանյութ. նկարահանումն արվել է Աֆրինում. https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/332517801375102