fbpx

MEDIAMAG.am-ը Telegram-ում

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանները. բոլորի վարկանիշը

Այսօր կխոսենք Կենդանակերպի ամենահաջողակ և բախտավոր նշանների մասին։ Կյանքում բոլորի բախտն էլ, թեկուզ մեկ անգամ, բայց բերում է, բայց որոշների մոտ դա շատ հաճախ է տեղի ունենում, ի տարբերություն մնացածի։ Եկեք տեսնենք Կենդանակերպի նշաններից ո՞վ է գտնվում առաջին տեղում՝ հաջողակ լինելու առումով:

Եվ այսպես պատրա՞ստ եք: Ուրեմն եկեք արագ սկսենք:

12-րդ տեղ ՁԿՆԵՐ

Ձկները կենդանակերպի ամենաանհաջողակ նշաններից են։ Փաստն այն է, որ նրանք չափազանց փակ են իրենց մեջ և ապրում են ինչ-որ տեղ անհայտում՝ առանց իրական անհրաժեշտ կապերի։ Բացի այդ, Ձկները նաև կարեկից են։ Նրանք անընդհատ փորձում են խղճահարություն առաջացնել: Իսկ ի՞նչ կասեք ինչ-որ բանի հասնելու և նախանձ առաջացնելու մասին: Չե՞ք մտածել այդ մասին։

11-րդ տեղ ԿՈՒՅՍ

Կույսն այս կյանքում ամեն ինչ ստանում է իր ազնիվ աշխատանքով։ Եվ բանն այստեղ այն չէ, որ նա շրջապատված է դժբախտություններով, կամ նրա բախտը բացարձակապես չի բերում, այլ բանը նրա չափազանց թերահավատ տրամադրվածության մեջ է։ Թերահավատությունը թերահավատությամբ, բայց երբեմն միայն Հավատքն է շատ բանի ընդունակ:

10-րդ տեղ ԽՈՅ

Խոյը Կենդանակերպի այն նշանն է, որը բավական ծույլ է, որպեսզի կարողանա որևէ բան ձեռնարկել և հասկանալ՝ բախտավոր է, թե ոչ:

 

9-րդ տեղ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակները կենսուրախ ու շփվող մարդիկ են, բայց նաև բախտի հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն։ Նրանց բախտը երբեմն կարող է բերել, բայց եթե մոտակայքում կա մարդ, ով ավելի բարձր է այս ցուցակում, ապա բախտի կշեռքը ակնհայտորեն կթեքվի նրանց ուղղությամբ։

8-րդ տեղ ՑՈՒԼ

Ադեկվատ, բարի և նուրբ Ցուլեր: Նույն իրավիճակը, ինչ Երկվորյակների դեպքում, կշեռքի նժարը ակնհայտորեն թեքվում է դեպի ցուցակում ձեզնից վերև գտնվող կենդանակերպերը: Բայց ընդհանուր առմամբ, Ցուլերի բախտը հաճախ է բերում կենցաղային մանր հարցերում։

7-րդ տեղ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այծեղջյուրները չափազանց աշխատասերներ են: Նրանք սիրում են իրենց աշխատանքը և նաև սիրում են գումար աշխատել: Կատարյալ համադրություն: Միգուցե սիրային ոլորտում նրանց բախտն առանձնապես չի բերում, և նրանք կրկին բաժանվում են մեկ այս, մեկ այն թունավոր մարդուց, բայց գումարային առումով նրանք բախտից բողոքելու տեղ չունեն։

6-րդ տեղ ԿՇԵՌՔ

Կշեռքները ամենաբարի մարդիկ են։ Նրանք գեղեցիկ են, գրավիչ, հաճելի խենթ: Կշեռքները հաճախ բախտավոր են: Կրկին սիրային ճակատը փոքր-ինչ տուժում է, բայց հաջողակ են կարիերայի, փառքի և փողի առումով:

5-րդ տեղ ԽԵՑԳԵՏԻՆ

Խեցգետիններն այն մարդիկ են, ովքեր միշտ պատրաստ են աջակցել, նրանք նաև ընտանեկան են, բարի և նուրբ։ Խեցգետինները միշտ պատրաստ են օգնելու։ Նրանք շատ բախտավոր են ընտանիքի և դրամական առումով։

4-րդ տեղ ՋՐՀՈՍ

Ջրհոսները թեթև են, նուրբ և բարի: Նրանք հեշտասեր են և մի փոքր անլուրջ։ Նրանք առանձնապես չեն սիրում ինչ-որ բանի մասին մտածել ժամերով կամ նույնիսկ օրերով: Սա այն մարդկանց տեսակն է, ովքեր պարզապես վերցնում և անում են: Հաճախ նրանց բախտը բերում է տարբեր հարցերում:

3-րդ տեղ ԱՂԵՂՆԱՎՈՐ

Տիեզերքը բավական լավ է տրամադրված Աղեղնավորների հանդեպ: Աղեղնավորները նույնպես բավականին հաջողակ մարդիկ են: Նրանք միշտ դրական են, և նրանց ներքին թեթևությունը հիանալի հատկություն է հաջողության համար։ Աղեղնավորների բախտը հաճախ բերում է տարաբնույթ հարցերում և գործերում։ Եվ նրանք պարզապես վայելում են դա:

2-րդ տեղ ԱՌՅՈՒԾ

Առյուծները կենդանակերպի թագավորական, վեհապանծ ու մի փոքր ամբարտավան նշաններ են։ Հիմնականում բավականին պարկեշտ: Չնայած երբեմն նրանք կարող են նաև իմպուլսիվ լինել։ Առյուծները հստակ պատկերացում ունեն իրենց ապագայի մասին և մոտավոր ծրագիր, թե ինչպես հասնել դրան: Նաև Առյուծներն այն մարդիկ են, որոնց երբեք չի շրջանցում հաջողությունը, քանի որ նրանք նույնպես տիեզերքի ֆավորիտներն են:

1-ին տեղ ԿԱՐԻՃ

Կարիճը, ինչպես բոլորս գիտենք, հիանալի հոգեբանական հմտություններ ունի, որոնք հաճախ օգնում են նրան կյանքում: Կարիճները կրակն ու սառույցն են, հոգեբանն ու հոգեկանը մեկ շշի մեջ։ Եվ նրանք նաև հավակնոտ, ինքնավստահ, իմպուլսիվ, ինքնաբավ, ազատասեր և ստեղծագործ մարդիկ են։ Կարիճները տիեզերքի ֆավորիտներն են, նրանց բախտը միշտ բերում է ամեն ինչում։ Ի դեպ, հատկապես ուժեղ նրանց բախտը բերում է փողի, փառքի և կարիերայի առումով։ Նրանք հաջողության են հասնում սեփական բիզնեսում, ինչպես նաև ստեղծագործական մասնագիտություններում՝ դերասաններ, նկարիչներ, գրողներ, ռեժիսորներ, սցենարիստներ: Կարիճներին վիճակված է ամեն ինչ հեշտությամբ ստանալ, և նրանք պարզապես գրկաբաց ընդունում են տիեզերքի բախտն ու նվերները։

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 2.2 из 5 )
MediaMag
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանները. բոլորի վարկանիշը
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան «Ամենից աննման»