fbpx

Հոգնե՞լ եք արդյոք Ձեր աշխատանքից – հոգեբանական թեսթ

slip workԴուք ունեք հետաքրքիր աշխատանք։ Դեռ մի քանի ամիս առաջ Դուք բառացիորեն «այրվում էիք» աշխատատեղում։ Բայց ի՞նչ պատահեց։ Ինչո՞ւ է հիմա ամեն ինչ «Ձեր ձեռքից վայր ընկնում», ամեն ինչ ազդում է նյարդերի վրա։ Գուցե Ձեզ չի՞ համապատասխանում այս պաշտոնը, …Թե՞ պարզապես հոգնել եք։

Վաղ թե ուշ ամեն մարդ սկսում է ինքն իրեն տալ նմանատիպ հարցեր։ Հոգեբաններն այն անվանում են այրվելու համախտանիշ։ Առաջարկում ենք թեսթ, որը կօգնի որոշել՝ որքանո՛վ է լուրջ ձեր խնդիրը:

1. Ես ինձ հոգեպես դատարկ եմ զգում։
2. Աշխատանքից հետո կարծես քամած կիտրոն լինեմ։
3. Առավոտյան հոգնածություն եմ զգում և աշխատանքի գնալու ցանկություն չունեմ։
4. Լավ եմ հասկանում, թե ի՛նչ են մտածում իմ ենթակաները և գործընկերները, և ջանում եմ հաշվի առնել դա` ելնելով գործի շահերից։
5. Հանկարծ նկատում եմ, որ որոշ գործընկերների և ենթակաների հետ առնչվում եմ ինչպես անշունչ առարկաների` առանց ջերմության ու բարյացակամության։
6. Աշխատանքից հետո որոշ ժամանակով ցանկանում եմ առանձնանալ։
7. Երբ գործընկերներիս հետ շփվելիս ընդհարումներ են առաջանում, բարդ իրավիճակում կարողանում եմ տիրապետել ինձ ու գտնել ճիշտ լուծում։
8. Զգում եմ ճնշվածություն ու անտարբերություն։
9. Համոզված եմ, որ իմ աշխատանքը պետք է մարդկանց։
10. Վերջին ժամանակներս գործընկերներիս հանդեպ դարձել եմ ավելի չոր։
11. Նկատում եմ, որ իմ աշխատանքն ինձ չարացնում է։
12. Շատ ծրագրեր ունեմ ապագայի հետ կապված, և հավատում եմ, որ կկարողանամ այդ ամենն իրականացնել։
13. Իմ աշխատանքն ինձ ավելի ու ավելի է հիասթափեցնում։
14. Ինձ թվում է, որ ես շատ եմ աշխատում։
15. Պատահում է, որ անտարբեր եմ մնում այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է իմ որոշ ենթակաների ու գործընկերների հետ։
16. Ուզում եմ հանգստանալ և մեկուսանալ ամեն ինչից ու բոլորից։
17. Հեշտությամբ կարողանում եմ ստեղծել բարյացակամ մթնոլորտ կոլեկտիվում։
18. Ակտիվ եմ աշխատանքի ընթացքում։
19. Աշխատանքիս շնորհիվ շատ արժեքավոր գործ եմ կատարում կյանքում։
20. Ներկայումս անտարբեր եմ շատ բաների նկատմամբ, որոնք նախկինում ուրախացնում էին ինձ իմ աշխատանքում։
21. Աշխատանքի ժամանակ հուզական բնույթի խնդիրները հանգիստ կերպով եմ լուծում։
22. Վերջերս ինձ թվում է, թե գործընկերներս ավելի հաճախ են ինձ վրա բարդում իրենց պարտականությունների ու խնդիրների բեռը։

Աղբյուրը՝ www.med-practic.com

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հոգնե՞լ եք արդյոք Ձեր աշխատանքից – հոգեբանական թեսթ
Սա լուսանկար չէ, սա նկարչուհու ձեռքի աշխատանքներն են՝ կատարված գրաֆիտով և մատիտով