fbpx

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների աղջիկների և կանանց մոլուցքային սովորությունները

Մարդկանց մոտ լինում են սովորություններ, որոնք ժամանակի ընթացքում նմանվում են մոլուցքի։ Այս փոքրիկ հոդվածում կդիտարկենք կենդանակերպի նշանների աղջիկների և կանանց մոլուցքային սովորությունները։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Խոյ

1. Աղմկոտ են, շատ են ծիծաղում, ունեն շատ խոսելու մոլուցք։
2. Փակ տարածություններում իրենց վատ են զգում։
3. Սիրում են գլխարկներ կրել։
4. Ավտոմեքենա վարելիս հաճախ չափազանց արագ են վարում։

Ցուլ

1. Սիրում են սենյակային բույսեր աճեցնել։
2. Շարունակ փոփոխում են օծանելիքի բույրը։
3. Ունեն պայուսակների մոլուցք։
4. Շատ են սիրում տնային կենդանիներ, հատկապես շներին։

Երկվորյակներ

1. Ունեն կախվածություն բջջայինից։
2. Փակ տարածք մտնելիս անմիջապես բացում են պատուհանները։
3. Խոսելիս ակտիվորեն շարժում են ձեռքերը։
4. Չեն կարողանում անգործ նստել, շատ են ճանապարհորդում։

Խեցգետին

1. Պահում են մանկության բոլոր խաղալիքները։
2. Գնումներ կատարելիս պարտադիր սակարկում են գները։
3. Հին իրերից դժվար են բաժանվում։
4. Դիմահարդարման պարագաներից նախընտրում են թարթչաներկը։

Առյուծ

1. Խոսելիս անընդհատ խաղում են մազերի հետ։
2. Նախընտրում են ոսկյա զարդեր։
3. Միշտ հայելի են ունենում իրենց հետ, որպեսզի ցանկացած պահի կարողանան զմայլվել սեփական կերպարանքով։
4. Բրենդամոլ են։

Կույս

1. Ունեն ձեռքերը լվալու մոլուցք։
2. Առանց օծանելիք օգտագործելու տնից դուրս չեն գալիս։
3. Ունեն մատներով սեղանին կտկտացնելու սովորություն։
4. Կրծում են շուրթերը։

Կարդացեք նաև՝ Աղջիկների բնավորությունն ըստ Կենդանակերպի նշանների

Կշեռք

1. Առանց դիմահարդարման տնից դուրս չեն գալիս։
2. Ունեն գնումներ կատարելու մոլուցք. անգամ եթե տվյալ իրի կարիքը չունեն, միևնույն է, գնում են։
3. Նստած ժամանակ շարժում/ճոճում են ոտքերը։
4. Բրենդամոլ են։

Կարիճ

1. Ունեն տարօրինակ և էքստրեմալ նախասիրություններ անկողնում։
2. Մետաքսե ներքնազգեստի հանդեպ թուլություն ունեն։
3. Խաղամոլության հակում ունեն։
4. Դիմահարդարման պարագաներից նախընտրում են շրթներկը։

Աղեղնավոր

1. Ատում են դասական/օֆիցիալ ոճը։
2. Հաճախ են կրում բաց կապույտ և մանուշակագույն գույներ։
3. Չեն սիրում փոքր և փակ տարածություններ։
4. Նախընտրում են էքստրեմալ սպորտաձևեր։

Այծեղջյուր

1. Սթրես են ապրում, եթե ստիպված են լինում փոխել օծանելիքը։
2. Ունեն ձեռքի ժամացույցների մոլուցք։
3. Կոնսերվատիվ են, մշտապես հաճախում են նույն վայրերը։
4. Միշտ նոթատետր են պահում իրենց մոտ։

Ջրհոս

1. Ատում են մթությունը։
2. Ունեն ադամանդների մոլուցք։
3. Մշտապես կրում են միայն բրենդային ակնոցներ։
4. Ունեն թուլություն տարատեսակ գադջեթների հանդեպ։

Ձկներ

1. Ունեն սուրճի/թեյի մոլուցք։
2. Միշտ արագ են քայլում։
3. Հիմնականում նստում են ոտքը ոտքին գցած։
4. Չեն կարողանում առանց եղունգի լաքի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների աղջիկների և կանանց մոլուցքային սովորությունները
ԹԵՍՏ. Որքա՞ն սուր է ձեր տեսողությունը