Առասպելական կերպարների միջոցով կանացի էությունը փորձել են ցուցադրել բազմաթիվ գեղանկարիչներ: Ետ չեն մնում նաև ժամանակակից նկարիչները: Եթե դասական արվեստը գովերգում էր իդեալական ֆորմաները և հարմոնիկ հարաբերությունները, ապա այժմյան վարպետները շարականներ են հյուսում կերպարի առասպելականությանը: Հասկանալ բնության գենդերային հանելուկը, ներկայացնել զգացմունքների ամբողջ գունապնակը, հետազոտել հայացքի աստվածային բնությունը, հպումները, շարժումները: Այս ամենին համարձակվել է լեհ նկարիչ Կարոլ Բակը: Առաջարկում ենք հիանալ նրա ոչ երկրային գեղեցկուհիներով:
Կարոլ Բակը ծնվել է 1961թ. լեհական Կոլո քաղաքում: Այսօր արհեստավարժ նկարիչը ապրում և աշխատում է Պոզնանում, որտեղ ավարտել է գեղարվեստի ակադեմիան:
25 տարիների ընթացքում նա երկրպագուներին ուրախացնում է իր արվեստով: Օգտագործելով յուղաներկի ավանդական ոճը, Կարոլը ստեղծում է իսկական գլուխգործոցներ:
Գովերգելով կանացի գեղեցկությունը, նա իր մոդելներին ներկայացնում է աստվածուհիների, տարերքների տիրուհի քրմուհիների, հրեշտականման արարածների և այլ կերպարներով:
Այսօր նրա նկարները զարդարում են ոչ միայն հարազատ լեհաստանի պատկերասրահները, այլ նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի: