fbpx

10 լավագույն վայրերը՝ միայնակ այցելության համար

Եթե սիրում եք միայնակ ճանապարհորդել, սա ձեզ հաստատ դուր կգա: Ձեզ ենք ներկայացնում 10 լավագույն վայրերը միայնակ ճանապարհորդելու համար:

1. Մելբուրն, Ավստրալիա

melbourne-city-australia-jpg-1024x560-650x355

Մելբուրնը հիանալի վայր է միայնակ ճանապարհորդելու համար: Ունի հիասքանչ լողափեր, և կյանքը միշտ եռում է այստեղ:
Ավստրալիան ապահով վայր է ճանապարհորդելու համար, այդ պատճառով էլ շատերն են նախընտրում այցելել այստեղ: Ավստրալիան անգլալեզու երկիր է: Եթե տիրապետում եք անգլերենին, խնդիրներ այստեղ չեք ունենա:
Մելբուրնում շրջելը չափազանց հեշտ է: Դու կարող ես ուղղակի քայլել ոտքով, կամ վերցնել հեծանիվ եւ շրջել քաղաքով:

2.Թայիլանդ

thailand-6-1024x640-650x406

Թայլանդը բուդդիստական մտածելակերպով երկրներից է։ Այն զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է:
Թայլանդն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ: Այստեղ՝ հատկապես հյուսիսային շրջանում, բավականին էժան է ճանապարհորդելը: Կարող եք ճանապարհորդել գիշերային Բանկոնկից մինչև գեղեցիկ լողափեր եւ ջունգլիներ:

3.Բութան


Bhutan_2411163b

Բութանը մշակութային երկիր է: Այստեղ է գտնվում  Գանգղար-Պուենսումը՝ չհաղթահարված լեռնագագաթներից մեկը: Կառավարությունն արգելել է այստեղ լեռնագնացությունը:
Բութան հնարավոր է այցելել միայն նախորոք գրանցվելուց հետո: Ձեր անձնական գիտը ամենուրեք կուղեկցի ձեզ: Բութանում հեռախոսներ, ճանապարհներ, ավտոմեքենաներ եւ էլեկտրականություն չի եղել մինչև 1960-ական թվականները: 2004 թվականին Բութանը դարձավ առաջին երկիրը որտեղ ծխախոտն անօրինական է:

4.Կոստա-Ռիկա


savegre-river_10963_600x450

Կոստա Ռիկան հատկապես դուր  կգա արկած որոնողներին: Դուք այստեղ երբեք ձեզ միայնակ չեք զգա: Կոստա Ռիկայում երբեք չի եղել հեղափոխություն կամ սոցիալական դասերի միջև պայքար: Կոստա Ռիկայում նույնիսկ բանակ չկա, որովհետև այնտեղ բավականին խաղաղ է:

5.Հոնգկոնգ, Չինաստան


Hong Kong at evening

Չնայած Հոնգկոնգն աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկն է, դուք այստեղ կարող եք ունենալ հոյակապ հանգիստ: Այն աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է: Այստեղ կարող ես հանգիստ ճանապարհորդել միայնակ, և չես ունենա լեզվական խնդիր, քանի որ Հոնգկոնգում հիմնականում խոսում են անգլերեն:

6.Կուսկու, Պերու

Cusco-c01-1024x552-650x350

Կուսկուն հայտնի է իր ազգային մշակույթով, և եթե տեսնեք ազգային հագուստներով մարդկանց, չզարմանաք:
Կունկուն շատ մոտ է գտնվում ինկերի կորած քաղաք Մաչու-Պիչկուին, և Լատինական Ամերիկայի ամենահին քաղաքներից մեկն է:

7.Ալյասկա

alaska

Ալյասկա ճանփորդողների մոտ 20 տոկոսը միայնակ են:
Ունի հրաշալի բնություն, կարելի է տեսնել ձյունապատ լեռներ եւ հսկայական այսբերգներ: Մեծ հավանականություն կա տեսնելու կետեր:

8.Արանյան կղզի

Aran-Islands-1024x681-650x432

Գտնվում է Իռլանդիաի արևմտյան ափերին: Բավականին անվտանգ վայր է: Այստեղ կարող եք գտնել հին Եվրոպայի ամենատպավորիչ ամրոցները:

9. Մալազիա

kuala-lumpur-1024x694-650x441

Ասիայում ճամփորդելու համար ամենահարմար և ամենաապահով վայրերից մեկն է Մալազիան: Մալազիան տեխնոլոգիապես ամենազարգացած շրջանն է Ասիայում, և հարուստ է փառատոններով եւ միջոցառումներով, որոնք տեղի են ունենում ամբողջ տարի:

10. Բալի, Ինդոնեզիա


temple-bali-1024x664-650x421

Բալին հոգևոր կենտրոն է, այստեղ կարելի է զբաղվել Յոգայով եւ լողանալ հրաշալի լողափերում:
Այստեղ է գտնվում կապիկների սուրբ վայրը, որտեղ այցելելուց դուք մեծ բավականություն կստանաք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 լավագույն վայրերը՝ միայնակ այցելության համար
Հանելուկ, որը ցույց կտա, փնտրո՞ւմ եք արդյոք հեշտ ճանապարհներ