Հետազոտության արդյունքում ապացուցվել է, որ կանայք փոխում են տղամարդուն դեպի լավագույն կողմ՝ դարձնելով նրանց ավելի առատաձեռն և բաց։
1. Կանայք և աշխատավարձը
Մի հետաքրքիր հետազոտություն է կատարվել դանիական ընկերությունների ղեկավարների մեջ։ 10 տարի (1996-2006թթ.) գիտնականները հետևելով 10655 ընկերությունների տղամարդկանց՝ եկան հետաքրքիր եզրահանգման։
Երեխաների ծնունդից հետո, ղեկավարներն ընդունում են տարօրինակ որոշումներ՝ կապված իրենց ընկերությունների աշխատավարձերի բաշխման հետ։
Եթե գլխավոր տնօրենի մոտ առաջինը տղա է ծնվում, ապա նա բարձրացնում է իր աշխատավարձը և իջեցնում ընկերությունում աշխատող այլ տղամարդկանց աշխատավարձերը։
Եթե տնօրենի մոտ առաջինը աղջիկ է ծնվում՝ ապա բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանում են։ Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ աղջկա ծնունդով ղեկավար-հայրերը դառնում են ավելի առատաձեռն, իսկ տղայի ծնունդով՝ ավելի էգոիստ։
2. Կանայք և ընտանիքը
Տղամարդիկ, ովքեր մեծացել են շրջապատված քույրերով՝ ավելի բարի և առատաձեռն են, քան նրանք, ովքեր միակ երեխան էին ընտանիքում։ Այդպիսի տղամարդիկ հեշտությամբ են հարաբերություններ ստեղծում և նրանց ամուսնությունները երկարատև են։
3. Կանայք և ընտրությունները
Մեծ Բրիտանիայում հետազոտություն է կատարվել, որը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր ունեն դուստրեր՝ հակված են քվեարկել ձախ կուսակցությունների օգտին։ Ընտանիքում, որտեղ ավելի շատ են որդիները՝ որպես օրենք քվեարկում են աջ կուսակցությունների օգտին։
ԱՄՆ-ում հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքական գործչի ընտանիքում թեկուզ մեկ դստեր առկայությունը՝ մեծացնում է նրա ընտրություններում հաղթելու հավանականությունը։
Հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ կանայք փոխում են տղամարդկանց մտածելակերպն ու բնավորությունը՝ դարձնելով նրանց ավելի փափուկ և մեծահոգի։ Հենց դրա շնորհիվ էլ շատ տղամարդիկ հաջողությունների են հասնում կյանքում։