Բազելի համալսարանի շվեյցարացի գիտնականներին ցնցել են ջրի անոմալ հատկությունները։ Մասնագետները զանգվածային հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում պարզել են, որ ջրի մոլեկուլների մի մասը ավելի լավ են քիմիական ռեակցիայի մեջ մտնում, քան մյուսները։
Հայտնի է, որ գոյություն ունի ջրի երկու ձև. օրթո– (о-) և պարա–ջուր (p-ջուր)։ Իրարից նրանք տարբերվում են նրանով, որ լիարժեք միջուկային սպինի տարբեր նշանակություններ ունեն։ Առաջին դեպքում տվյալ ցուցիչը մեկի է հավասար, երկրորդի դեպքում՝ զրոյի։ Սպինը, որպես օրենք, չի փոփոխվում ոչ այլ մոլեկուլների հետ բախման դեպքում, ոչ՝ քիմիական ռեակցիաների դեպքում։ Մինչև վերջերս գիտնականները չէին կարողանում որոշել, թե արդյոք սպինները ազդում են ջրի տարբեր քիմիական հատկությունների վրա։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ պարա–ջրի մոլեկուլների պտուտակային համաչափությունը նպաստել է պարա–ջրի ռեակցիոն ունակության բարձրացմանը։ Պարզվել է, որ այն 23%-ով ավելի բարձր ցուցանիշներ ունի, քան օրթո–ջուրը։