fbpx

20 փաստ սիրո մասին

Սերը՝ զգացմունք է, որն առաջանում է հանկարծակի և գրավում մարդուն ամբողջությամբ՝ չթողնելով ընտրության հնարավորություն։ Նրա մասին գրքեր են գրում, նրան են նվիրում հաղթանակներ և հերոսություններ, նրա գրկում են դժվար պահերին փնտրում փրկություն։ Բայց ուրիշ ի՞նչ գիտեք սիրո մասին։

Ձեզ ենք ներկայացնում ամենահետաքրքիր և ոչ սովորական փաստերը այդ լուսավոր և հրաշալի զգացմունքի մասին։

1. Հին հուներենից թարգմանած՝ սեր («lōbhas») նշանակում է ծարավ

Լատիներեն «lubet» հնչում է որպես «գոհացնել», «lubīdō»-ը՝ կրքոտ ցանկության հոմանիշն է։

2. Գիտնականները ապացուցել են, որ սիրահարվածությունը փոխում է ընկալումը

Տղամարդկանց մոտ ակտիվանում է ուղեղի կիսագնդերի այն մարզը, որը պատասխանատու է տեսողության սրության համար, իսկ կանանց մոտ սկսում է ակտիվ աշխատել հիշողությունը։ Այնպես որ «աչքերով սիրել» արտահայտությունը իրական իմաստ է ստանում, ինչպես և թույլ սեռի մոտ առաջին հանդիպման ամենաչնչին դետալները հիշելը։

3. Գերմանացի գիտնական Անդրեաս Բարտելն ապացուցել է, որ սիրահարվածության ժամանակ գլխուղեղի մարզերը, որոնք պատասխանատու են ռացիոնալ որոշումների և քննադատության համար՝ անջատվում են

Ինչպես նաև բթանում է բացասականը տեսնելու մարդու ունակությունը։ Արդյունքում սիրահարվածներն ամեն ինչ տեսնում են վարդագույն, հաճախ են հիմարություններ անում և ուշադրություն չեն դարձնում միմյանց թերությունների վրա։ Այս մեխանիզմը օգնում է բնությանը շարունակել մարդկային ցեղը, բայց վնասում է երկարատև հեռանկարին, երբ հորմոնները հանգստանում են։

4. Հակադեպրեսանտները բարձրացնում են սերոտոնինի մակարդակը, բայց ճնշում կպչուն սիրային մտքերը, ինչն էլ խանգարում է կապվածություն զգալ

Սիրահարվածության կարևորագույն բաղադրիչ է համարվում զուգընկերոջ մասին երազանքները, բայց դեղահաբերը դրանք ուղղակի անջատում են։

5. Մինչ առաջին ամուսնություն՝ մենք սիրահարվում ենք մոտ 5-7 անգամ

Եթե մարդը պնդում է, որ կյանքում չի սիրահարվել՝ ամենայն հավանականությամբ նա տառապում է պաթոլոգիկ համախտանիշով, որը խանգարում է նրան ճանաչել սիրո էմոցիաները՝ հիպոպիտուիտարիզմով։

6. Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը՝ հարաբերությունները դասավորվում են ավելի լավ, երբ սիրատածման փուլը ավելի երկար է տևում

Հարաբերությունների սկզբում խելագար կիրքը՝ սիրո համար դատավճիռ է։ Ահա թե ինչու են բուռն սիրավեպերն այդքան կարճ տևում և ավարտվում ոչնչով։

7. Սերը կարող է բուժել նույնիսկ հեռավորության վրա

Բազմաթիվ հետազոտությունները հաստատել են, որ երբ մարդը նայում է իր զուգընկերոջը կամ ուղղակի մտածում է նրա մասին՝ նրա արյան մեջ մեծանում է օքսիտոցինի քանակը, որ ունի ցավազրկող և հանգստացնող էֆեկտ։

8. Նույն ժամանակ սիրային հարաբերությունների խզումը օրգանիզմն ընդունում է որպես սպառնալիք՝ ուղեղին ուղարկելով ցավային ազդակներ

Հնարավոր է հենց այդ պատճառով է, որ բաժանումից հետո մենք ֆիզիկական առումով սկսում ենք մեզ վատ զգալ։

9. Հոգեբուժության մեջ գոյություն ունի «սիրային ֆրուստրացիա» հասկացություն, երբ լքված և ստորացված զուգընկերը սկսում է իրեն տանջողին ավելի ուժգին սիրել

Ինչ-որ առումով այդ վիճակը նույնիսկ օգտակար է, քանի որ խթանում է աբստրակտ մտածողությունը և զարգացնում ստեղծագործական ունակությունները։

10. Երբեմն կրքոտ սիրահարվածությունից հետո մարդն ընկնում է դեպրեսիայի մեջ, նույնիսկ եթե հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ

Գիտական լեզվով դա հեշտ է բացատրելը։ Սկզբից դոֆամինի մակարդակը կտրուկ բարձրանում է, իսկ հետո ընկնում։ Պետք է սպասել հորմոնալ ոլորտի նորմալացմանը և հիմարություններ չանել։

11. Դեռահասների սիրահարվածությունը տևում է 2-ից 4 ամիս և ինքնասպանությունների գլխավոր պատճառն է հանդիսանում

Դեռահասները դեռևս չեն կարողանում հաղթահարել հորմոնալ փոթորիկը և հենց այդ պատճառով անպատասխան զգացմունքները ամեն 12-րդ դեռահասին դրդում են ինքնասպանության։

12. Շատ մարդիկ, որոնք այդպես էլ չեն հասել հոգեբանական հասունության՝ սիրահարվում են այն զուգընկերներին, որոնք նման են իրենց ծնողներին

Նրանց մոտ միանում է «տեղափոխման» մեխանիզմը, որի օգնությամբ հոգեկանը որոշում է անցյալի պրոբլեմները, փակում մանկական տրավմաները և չավարտված գեշտալտները։

13. Էքստրեմալ, նույնիսկ կոնֆլիկտային իրավիճակներում մարդիկ ավելի արագ են ընդհանուր լեզու գտնում և մտերմանում, ինչը մեծացնում է նրանց սիրահարվելու հավանականությունը

Հարմարավետ հանգամանքներում մարդուն հրապուրելու հավանականությունը փոքր է, իսկ դա նշանակում է, որ ջանքեր էլ պետք է շատ թափել։

14. Ըստ վիճակագրության, տղամարդիկ գերադասում են ամուսնանալ այն կանանց հետ, որոնք փոքր են իրենցից 3 տարով

Բայց ամենաներդաշնակ հարաբերությունները ստացվում են այն զույգերի մոտ, երբ զուգընկերուհին բավական մեծ է զուգընկերոջից։

15. Ռոմանտիկ սիրահարվածությունը, որին ծրագրավորված է մեր ուղեղը՝ կարող է տևել 4-ից 18 ամիս

Հենց նույնքան էլ մեր մարմինը ունակ է արտադրել ուրախության և հաճույքի հորմոններ։ Հետո սիրահարվածությունն անհետանում է, բայց մարդը կարող է խթանել իր հորմոնները, ջերմացնելով և երկարացնելով զգացմունքները։

16. Թույլ սեռը սեր է զգում, երբ զուգընկերը նայում է աչքերի մեջ և քնքշորեն դիպչում

Ուժեղ սեռը իսկական մտերմություն է զգում, երբ զուգընկերուհին քայլում է կողքով, օգնում է գործերում և կիսում հետաքրքրությունները։

17. Տղամարդիկ ծայրահեղ մանրախնդիր են զուգընկերուհիների հանդեպ, որոնց հետ պատրաստվում են ստեղծել երկարատև միություն, իսկ կանայք այդ առումով ավելի տանելի են

Պարադքսը նրանում է, որ թույլ սեռը պահանջների տպավորիչ ցուցակ է կազմում այն թեկնածուների համար, որոնց հետ չի պատրաստվում որևէ լուրջ բան կառուցել։

18. Ավելի հաճախ ամուսնալուծությունների են դիմում ընտանիքները, որոնք գտնվում են ճգնաժամային 3-7 տարի համատեղ կյանքում

Դրա վրա ազդում է ռոմանտիկայի բացակայությունը և երեխաների հայտնվելը, երբ սպասումները չեն արդարացվում։ Եթե ճգնաժամը բարեհաջող հաղթահարված է, ամուսնությունը կայունանում է 10-15 տարի, իսկ հետո հարաբերություններին կհարվածի միջին տարիքի ճգնաժամը։

19. Մատնեմատին ամուսնական մատանի կրելը մեզ հասել է հին ժամանակներից

Հույներն ու հռոմեացիները համարում էին, որ այդ մատով անցնում է յուրահատուկ «սիրո նյարդը», որը տանում է ուղիղ սիրտ։

20. Համաձայն հետազոտությունների, տղամարդիկ, որոնք սովորություն ունեն առավոտյան համբուրել իրենց կանանց, 5 տարի ավել են ապրում և մեծ հաջողությունների են հասնում մասնագիտության մեջ

Պատճառտը շատ պարզ է՝ ներդաշնակությունը տանը օգնում է նվազեցնել սթրեսը և խթանում է նրանց կարիերային ամբիցիաները։

Հուսով ենք մեր փաստերը օգտակար էին Ձեզ համար։ Սիրեք և եղեք սիրված։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների ձգողության ուժը

Հորոսկոպը պատմում է այն մասին, թե ինչում է կայանում Կենդանակերպի նշանների միությունների ձգողության ուժը և ինչպես է այն դրսևորվում համատեղ տանդեմում: Ո՞ր ներկայացուցիչներն են...

Բարդ ԹԵՍՏ բոլոր նրանց համար, ով այս աշխարհի մասին գիտի գրեթե ամեն ինչ

Հարգելիներս, կարծես թե մի փոքր ձանձրացե՞լ եք և չգիտե՞ք ինչով զբաղվել: Ահա Ձեզ հետաքրքրաշարժ մի թեստ՝ հետաքրքիր ու մի փոքր բարդ հարցերով, որը կստիպի...

14 ոչ բանավոր եղանակ, որոնցով տղամարդիկ ասում են, որ սիրում են

Գործողությունները միշտ ավելի խոսուն են, քան բառերը: 1. Երբ միասին եք, նա կորցնում է ժամանակի զգացողությունը Երբ միասին եք, նա այնքան ուրախ է և լավ է...

Էրիխ Մարիա Ռեմարկ. «Ամենամեծ ատելությունը ծագում է նրա հանդեպ, ով կարողացել է դիպչել սրտին, իսկ հետո թքել հոգու մեջ»

Հանճարեղ գրողի 36 լավագույն մեջբերումները: Էրիխ Մարիա Ռեմարկը ամենաշատ ընթերցվող գերմանացի գրողներից մեկն է, ում կյանքը հեշտ չի դասավորվել: 18 տարեկանում նրան կանչում են ծառայության...

Երբ կորցնում ես մայրիկին, դու կորցնում ես քո հոգու մի մասը

Անփոխարինելի կորուստ: Եթե ​​կորցրել ես մորդ, ուրեմն գիտես, թե որքան ցավոտ է դա: Չնայած ժամանակի հետ ցավը մի փոքր թեթևանում է, սակայն նրա պակասությունը միշտ...